Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԼՌՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱՆՔԸ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»

13/03/2015
- 13 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, Ֆրանսերեն բնագրից ամփոփեցՙ Պ. Ք.

Ֆրանսիական «Արշիպել» հրատարակչությունը պատմաբան Ժերար Շալյանի խմբագրությամբ լույս է ընծայել 352 էջանոց այս աշխատությունը, որը 1984 թ. մի շարք հայտնի ցեղասպանագետների հրատարակած աշխատության վերահրատարակությունն է նոր նախաբանով:

Օգտվելով 1-ին աշխարհամարտի ընձեռած պատեհությունիցՙ երիտթուրքական կառավարությունը իրականացրեց հայերի բնաջնջման միջոցով Հայկական հարցը լուծելու իր ծրագրերը: Հայ բնակչությանը ռուս-թուրքական ռազմաճակատի գծից հեռացնելու պատրվակով սկսվեցին զանգվածային տեղահանություններ եւ կոտորածներ: Օտար շրջանակներում տասնամյակներ տեւած լռությունից հետո 1984 թվականին, երբ մի շարք զինված գործողությունների շնորհիվ Հայկական հարցը վերստին հայտնվեց միջազգային լրատվական դաշտում, Ցեղասպանության աննկարագրելի ոճիրը համաշխարհային հանրության դատին ներկայացվեց Սորբոնի համալսարանի լսարաններից մեկում, որը հետագայում դառնալու էր Ժողովուրդների մշտական դատարան:

Նոբելյան մրցանակի դափնեկիր եւ «Միջազգային ներում» կազմակերպության հիմնադիր Շոն Մակբրայդի ներկայությամբ ամերիկացի, բրիտանացի, գերմանացի, ֆրանսիացի եւ հայ մի խումբ մասնագետներ քննեցին փաստերը: 1985 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովը ճանաչեց Ցեղասպանությունը, 1987 թվականին նույնն արեց Եվրոպայի խորհուրդը:

Ժողովուրդների մշտական դատարանը ստեղծված էր Վիետնամի առնչությամբ 1979 թ. Բերտրան Ռասելի հիմնած դատարանի նմանությամբ. վերջինս հանրային կարծիքի դատարան էր: Հայոց ցեղասպանությանը նվիրված նստաշրջանը Փարիզում անցկացվեց հենց Ժերար Շալյանի նախաձեռնությամբ. նա հայտնի է որպես ճանապարհորդ, հակամարտությունների եւ ահաբեկչաբանության մասնագետ:

Հայտնի ցեղասպանագետների, մասնավորապես Իվ Թեռնոնի, Ռիչարդ Հովհաննիսյանի, Ժիրայր Լիպարիտյանի, Լեո Կուպերի եւ Ջո Վերհովենի աշխատություններն ամփոփող 1984 թ. ժողովածուն «Ֆլամարիոն» հրատարակչությունում լույս տեսավ Պիեռ Վիդալ-Նաքեի (այժմ հանգուցյալ) նախաբանով:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ «Արշիպելի» լույս ընծայած վերահրատարակությունը մեզ տանում է խմորումների այն ժամանակաշրջանը, երբ Ցեղասպանությանը նվիրված ուսումնասիրություններ գրեթե չկային, եւ երբ Փարիզը հիշյալ նստաշրջանի ընթացքում դարձել էր հայկական սփյուռքի նյարդային կենտրոնը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՅՈՒՐԳԵՆ ԳՈԹԹՇԼԻԽ. ԱՓՍՈՍՈՒՄ ԵՄ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՉԻ ԳՆԱԼՈՒ

Հաջորդ գրառումը

ՀՈՍՈՒՆ ԼՐԱՀՈՍ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ՀՈՍՈՒՆ ԼՐԱՀՈՍ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական