Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԹԻՎԵՆ ՔՈԵՆ. «ՊՈՐՈՇԵՆԿՈՅԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԸ ՀԱՅՏՆԻ Է»

06/03/2015
- 06 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

«Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն սեփական ռազմավարություն իրականացնող ուժեղ առաջնորդ չէ, բազմաթիվ կարեւոր հարցերում նա ստիպված է հետեւել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի կարծիքին», հայտարարել է ամերիկացի հայտնի պատմաբան, ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի մասնագետ Սթիվեն Քոենը գրող եւ ռադիոհաղորդավար Ջոն Բատչելորի ծրագրի եթերում։

Դեբալցեւոյի «կաթսայում» մի քանի հազար ուկրաինացի զինվորների հայտնվելը եւ Մինսկում «նորմանդական քառյակի» բանակցությունները ցույց տվեցին, որ Ուկրաինայի նախագահը լիովին չի տիրապետում երկրի իրադրությանը։ «Դեբալցեւյան կաթսան» Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի ղեկավարների հանդիպման գլխավոր թեմաներից էր, սակայն Պորոշենկոն չկարողացավ լուծել այդ հարցը, չնայած որ նիստերի դահլիճից քանիցս դուրս եկավ հեռախոսազրույցների համար։ Ուկրաինայի նախագահը հրաժարվեց ընդունել այն պայմանները, որոնց համաձայն շրջապատված հարյուրավոր զինվորները կկարողանային Դեբալցեւոյից հեռանալՙ այնտեղ թողնելով ծանր զինատեսակները։ Դա հանգեցրեց հսկայական թվով զոհերի (որոնց վերաբերյալ Կիեւը ճշգրիտ տվյալներ չի հրապարակում) եւ այնտեղ գտնվող փաստորեն ամբողջ ռազմական տեխնիկայի կորստյանը։

Ուկրաինայի նախագահը պարտավոր է Կիեւում կատարել ընդունված փաստաթղթի պայմանները, սակայն բացառված չէ, որ նա «չկարողանա դա անել» քաղաքական պատճառներով։ 2014 թ. աշնանային ընտրություններից հետո իշխանության մարմիններում հայտնված գերազգայնականները կտրականապես դեմ են աշխարհազորայինների հետ բանակցելուն։ Մասնավորապես «Աջ հատվածը» անմիջապես հայտարարեց, որ ինքը դեմ է հրադադարին։ Կամավորական գումարտակների առաջնորդները նույնպես վիճարկում են իշխանությունների որոշումը։

Կիեւում քաղաքական իրադրությունը պայթյունավտանգ է։ Պորոշենկոն փորձում է Դեբալցեւոյի դեպքերը ներկայացնել իբրեւ «հաղթանակ», բայց ամենքը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել իրականում։ Գումարտակների հրամանատարները խախտել են ենթակարգությունը, սակայն իշխանությունները չեն կարող որեւէ բան անել, քանի որ մեծապես կախված են Դոնբասում կռվող արմատական խմբավորումներից։ Քոենը չի պնդում, թե Պորոշենկոյին սպառնում է «ֆաշիստական հեղաշրջում», սակայն կարծում է, որ արմատականներից շատերի պետական պաշտոններում հայտնվելը պետք է սթափեցնի ոչ միայն Կիեւի իշխանություններին, այլեւ ԱՄՆ-ին ու Եվրոմիությանը։

Ուկրաինայի նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածուն ներկայիս նախագահ Արսենի Յացենյուկն է։ Դեռ 2014 թ. սկզբներին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը Կիեւում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Պայետի հետ հեռախոսազրույցի ժամանակ Յացենյուկին համարել են Ուկրաինայի վարչապետի պաշտոնի հարմար թեկնածու։ Ըստ երեւույթին, Վաշինգտոնը շարունակում է աջակցել վարչապետին, քանի որ նա գլուխ է հանում տնտեսությունից եւ կարող է լինել «ԱՄՀ-ի մարդ»։ Բացի դրանից, Արեւմուտքը գնահատում է Յացենյուկի արմատական հայացքները եւ Ռուսաստանից «պաշտպանվելու» համար Ուկրաինան պարսպապատելու մտադրությունը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Focus». ԿԻԵՎԸ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԻ ԴՈՆԲԱՍԻՑ

Հաջորդ գրառումը

ՈՒԿՐԱԻՆԱՆՙ ՀԻՎԱՆԴ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀՆԳՅԱԿՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՈՒԿՐԱԻՆԱՆՙ ՀԻՎԱՆԴ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀՆԳՅԱԿՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական