Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՂՑՐԸ ՊԱՀԵՔ

06/03/2015
- 06 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կարելի է դիմակայել բազմաթիվ փորձությունների, բայց բռնկվել միայն այն բանի պատճառով, որ թեյը բավականաչափ քաղցր չէ: Հետո, իհարկե, թեյի քաղցրության մակարդակի պատճառով բռնկվողներին կմեղադրեն «ստից բանից» մեծ պատմություն սարքելու մեջ, չի բառացվում, որ անգամ կալանավորեն, օրինակՙ բռնկման արդյունքում սեղանի վրա դրված կավե թեյնիկը անփութորեն ջարդելու մեջ, որը ուրիշի գույքն էր: Այնպես որ շատ կարեւոր է ունենալ կամ ձեռք բերել որակներ, որոնց առկայությամբ մենք չենք բռնկվում ոչ մի պարագայում, ընդհանուր առմամբ կատարյալ հանգիստ ենք, անգամ դինջ, ինչը միայն լավ է. պետություն ենք չէ՞ կառուցում, իսկ սա անաղմուկ գործընթաց է, կարելի է ասել անգամ` անծպտուն: Ընդ որում, պետություն հո բոլո՞րս չենք կառուցում, կառուցողներ կան, նրանց անվանում են իրենց գործում մասնագետներ, որոնց ոչ մի պարագայում չպետք է խանգարել: Մեր գործը պետականաշինության մեջ, ուրեմն, ոչ թե ինչ-որ բան անելն է, կամ ասելը, այլ լռելը, քանի որ մեզանից յուրաքանչյուր խոսք եւ քայլ ընկալվում է որպես պետականաշինության խոչընդոտ, եւ հոդվածն, ինչպես ասում են, պատրաստ է:

Օրինակ, բոլորովին վերջես գյուղնախարար Սերգո Կարապետյանը գնացել էր Շիրակի մարզ, դե պարզ է` պետականաշինության գործով: Այցի շրջանակներում նա հանդիպել է շիրակցի որոշ ֆերմերների եւ գյուղացիների, որոնց մոտ էլ հենց ասել է` «Կարտոֆիլը աղջկա պես մի բան է, առաջին ուզողին պետք է տաս»: Ըստ ինձ գյուղնախարարարի այս արտահայտությունից պետք չէ վիրավորվել, պատմութուն սարքել, բողոքել, պահանջել, որ նա ներողություն խնդրի, հատուկ այդ նպատակով ոչ թե Երեւան գալ, այլ խնդրել երեւանցի ընկերներին` միտինգ անել գյուղնախարարության շենքի դիմաց: Բայց ես լրիվ հասկանում եմ այն երեւանցիներին, ովքեր գյուղնախարարության շենքի դիմաց հավաքվել եւ պահանջում էին նախարարից` ներողություն խնդրել հայ աղջիկներից: Խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքացիները ցանկանում են տեսնել, որ երկրում լինի մեկ պաշտոնյա, ով պատասխպան կտա իր ասածի, առավել եւսՙ արածի համար, եւ, այդ պատասխանը տա ժողովրդի պահանջով եւ հենց ժողովրդին: Կարտոֆիլի թեման այս առումով հրաշալի էր. նախ սա անկարեւոր, ապաքաղաքական մի իրադարձություն էր, այսինքն ընդունելով սեփական սխալը (ինչը ի պատիվ նախարար Կարապետյանից պետք է ասել, որ նախարարն արել է), Սերգո Կարապետյանին ոչ ոք գործից չէր հանելու: Այսինքն ներողություն խնդրել կարելի էր` եւ ոչ թե խոչընդոտելով պետականաշինությունը, այլ հենց դրա շրջանակներում: Չի կարելի վիրավորել պայքարող, պահանջող, բողոքող մարդուն, առավել եւսՙ երբ նման մարդիկ այնքան շատ են, որ նրանց հանգիստ կարելի է ժողովուրդ կոչել: Իրականում մեր ժողովուրդը բազմաթիվ փորձությունների է դիմակայել, բայց այ թեյում շաքարավազի ոչ բավականաչափ չափից բռնկվեց: Արդարացիորեն…

Ինչ-ինչ, բայց շաքարավազի մակարդակի որոշման մասնագետը հենց ժողովուրդն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՂՂՎԻ ՄԱՐԶԵՐԻՆ, ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՏՐՎԻ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԵՐԿԱԹԳԾԱՅԻՆ ԹՆՋՈՒԿ. Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ԿՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԻ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԿԱԹԳԾԱՅԻՆ ԹՆՋՈՒԿ. Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ԿՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԻ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական