Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՂՂՎԻ ՄԱՐԶԵՐԻՆ, ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՏՐՎԻ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻՆ

06/03/2015
- 06 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. Մ.

Կառավարությունում երեկ հաստատված «Աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015թ. ծրագրի համաձայն, ՓՄՁ-ների աջակցության միջոցառումների գերակշիռ մասըՙ շուրջ 90 տոկոսը, ուղղվելու է մարզերին, առավելապես սահմանամերձ եւ հեռավոր բնակավայրերին: Աջակցություն կցուցաբերվի սկսնակ եւ գործող փոքր եւ միջին ձեռնարկատերերին: Ակնկալվում է, որ կավելանա փոքր եւ միջին ձեռնարկությունների տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում, կզարգանա տնտեսական ցածր ակտիվություն ունեցող տարածաշրջանների ձեռնարկատիրական գործունեությունը, կկրճատվի գործազրկությունը:

Ինչպես նշեց հարցը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, այս ծրագրին կուղղվի 150 մլն դրամ: Նա նաեւ տեղեկացրեց, որ ՓՄՁ-ներին կտրամադրվի վարկային եւ ֆինանսական աջակցության երաշխավորություններ: Ըստ նախարարի, վարկային 12 տոկոս տոկոսադրույքի 3 տոկոսը պետությունը կսուբսիդավորի Արդյունաբերության զարգացման հիմնադրամի միջոցներից, եթե արտադրվող արտադրանքը արտահանման, պաշտպանության կամ ազգային անվտանգության կարիքների համար է:

Սփյուռքի 950 դպրոցների դասագրքերի ֆինանսավորումը Հայաստանից

Հայաստանի Հանրապետությունը կապահովի սփյուռքում գործող շուրջ 350 ամենօրյա (Խմբագրությունս չի կարող հավաստել այս թվի ստուգությունը- Ծ.Խ.) եւ շուրջ 600 մեկօրյա դպրոցների ուսումնական գրականության պահանջարկը: Այս մասին նշված է երեկ կառավարության հաստատած «Սփյուռքի հայկական կրթական հաստատությունների ուսումնական գրականության եւ օժանդակ նյութերի մշակում եւ տրամադրում» ծրագրում: Ինչպես տեղեկացրեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, յուրաքանչյուր տարի Հայաստանը բավարարում է սփյուռքի հայկական դպրոցների պահանջները:

25 մլն դոլարի մաքսային զննման սարքավորումներ Չինաստանից

ՀՀ ֆինանսների նախարարության եւ չինական «Նյուքթեք քամփնի» ՍՊԸ-ի միջեւ մաքսային զննման տեխնոլոգիաների եւ սարքավորումների արդիականացման կապակցությամբ մատակարարման պայմանագրի նախագիծը երեկ հավանության արժանացավ կառավարության կողմից: Պայմանագրի ընդհանուր արժեքը մոտ 25 մլն դոլար է:

Նախագիծը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը տեղեկացրեց, որ հյուսիսային մաքսակետերի նորոգման եւ մաքսային հսկողության սարքավորումների ապամոնտաժման արդյունքում հրատապ անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել մաքսային զննման շարժական ռենտգեն եւ այլ սարքավորումներ, որոնք կարող են կիրառվել նաեւ ապագայումՙ ըստ անհրաժեշտության տեղափոխման միջոցով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆՄԱՀ ՉԷ ՆԵՄՑՈՎԻ ԳՈՐԾԸ

Հաջորդ գրառումը

ՔԱՂՑՐԸ ՊԱՀԵՔ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՔԱՂՑՐԸ ՊԱՀԵՔ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական