Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՄԱՀ ՉԷ ՆԵՄՑՈՎԻ ԳՈՐԾԸ

06/03/2015
- 06 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Բորիս Նեմցովի սպանության մեջ ռուսաստանյան ընդդիմությունը, բնականաբար, առաջին հերթին մեղադրեց նախագահ Վլադիմիր Պուտինին, նոր հետոՙ ռուս նացիոնալիստներին, այս դեպքում հաշվի առնելով նաեւ սպանվածի ազգային պատկանելությունը: Վերջիններս արհամարհանքով հերքեցին իրենց ուղղված մեղադրանքները, նշելով, որ Նեմցովն այն մասշտաբի քաղաքագետը չէր, որ հետաքրքրեր իրենց:

Բորիս Նեմցովը ծնվել է հրեական ընտանիքում: Հայրըՙ Եֆիմ Դավիդովիչ Նեմցովը (Նեյման) եղել է ինժեներ-շինարար, մայրըՙ Դինա Յակովլեւնա Էյդմանըՙ մանկաբույժ: Բորիս Նեմցովը չի ժխտել, որ իր երակներում հրեական արյուն է հոսում, սակայն քաղաքական-կարիերիստական նկատառումներով ձգտել է իրեն ռուս ներկայացնել: Նույնսկ կնքվել է ռուսական եկեղեցում:

Ելցինի օրոք նա սրընթաց քաղաքական կարիերա ստեղծեց, հասնելով մինչեւ առաջին փոխվարչապետի պաշտոնին: Նույնիսկ մի պահ եղավ, երբ նա հավակնեց թագաժառանգի կարգավիճակին: Դրանք այն ժամանակներն էին, երբ հրեաների իշխանությունը Ռուսաստանում բացարձակ էր, եւ որոնց նպատակն էր առավելագույնս կազմալուծել ռուսական պետությունը: Սակայն, ինչպես սարկազմով նշում են ռուս նացիոնալիստները, Ելցինը միջալկոհոլային ընդմիջումների ժամանակ այնուամենայնիվ գլխի ընկավ, որ սա արժանի փոխանորդ չի կարող լինել եւ ի վերջո գերադասեց Վլադիմիր Պուտինին:

Ելցինի կառավարման հետխորհրդային ժամանակահատվածը Ռուսաստանի նորագույն պատմության, ինչպես հիմա Հայաստանում է մոդայիկ դարձել բնորոշել, անփառունակ շրջանն էր: Երկիրը հսկայական քայլերով հետընթաց էր ապրում, եւ Բորիս Նեմցովը, լինելով այդ ռեժիմի երեւելի դեմքերից մեկը, պետության զարգացման առումով չէր կարող եւ չունեցավ որեւէ դրական դերակատարում: Առհասարակ ռուս ժողովուրդը այսօր էլ ատելությամբ ու զզվանքով է հիշում այդ հրեական «պլեադային»ՙ Գայդար, Չուբայս, Բերեզովսկի, Նեմցով, Յավլինսկի եւ այլք: Ի՜նչ արժեր հենց միայն խորհրդային սեփականության բացարձակ հրեամետ թալանչիական սեփականաշնորհումը, որին անմասն չէր նաեւ Նեմցովը: Գործել միայն ի վնաս Ռուսաստանի, ի շահ Արեւմուտքի:

Զրկվելով իշխանությունից, Նեմցովը, դառնալով ընդդիմադիր քաղաքական գործիչ, ամեն ինչ անում էր նորեն իշխանություն վերադառնալու համար: Սակայն ապարդյուն: Կյանքի վերջին տարիներին նա արդեն հայտնվել էր ընդդիմադիր ուժերի երկրորդ, եթե ոչ երրորդ էշելոնում, որպես քաղաքական գործիչ լինելով ընդամենը Յարոսլավլի գավառային դումայի անդամ:

Թերեւս իրավացի է ռուս գրող, հասարակական գործիչ Էդուարդ Լիմոնովը, որը Նեմցովի ողջ «ընդդիմադիր» գործունեության շարժիչ ուժը համարել է նրա անսահման ատելությունը Վլադիմիր Պուտինի հանդեպ: Ա՜խր ինքը կարող էր լինել նրա տեղում… Ոչ մի նոր գաղափար ու իմաստ նրա իշխանամերժ գործողություններում, նույն տարտամ լիբերալիզմը, անզորի հայհոյանքները, նույն «պայքարը» կոռուպցիայի, անօրինականությունների դեմ եւ այլն: Եվ այդ այն դեպքում, երբ Նեմցովն ինքը բազմամիլիոնատեր էր, տասնյակ ընկերությունների բաժնետեր, շքեղ բնակարանների ու մեքենաների սեփականատեր: Սիրում էր բոհեմական կյանք, սիրուհիներ, աշխարհիկ վայելքներ: Սպանության պահին 55-ամյա այրի կողքին էր 23-ամյա ուկրաինացի մոդելուհին: Նեմցովն իր երեք կանանցից (ոչ բոլորըՙ օրինական) ունեցել է չորս երեխա: Նույն Լիմոնովը, որը մոտիկից է ճանաչել Նեմցովին, նրան համարել է անսկզբունք մարդ, կոմբինատոր եւ մանիպուլյատոր, սադրիչ գործիչ, որը հմտորեն քայքայում էր միավորումներ ու ալյանսներ, հաճախ նույնիսկ ոչինչ չշահելով դրանից, միայն թե հագուրդ տար իր անբարիշտ խառնվածքին ու հիվանդագին ինքնասիրահարվածությանը:

Իսկ հիմաՙ ավելի «լուրջ» բաների մասին: Եվրոպացի եւ ամերիկացի լիդերները խստիվ դատապարտեցին «դաժան» սպանությունը, ուղղակիորեն թե անուղղակիորեն մեղքը բարդելով, իհարկե, Պուտինի վրաՙ ի հետեւանք նրա ստեղծած «անհանդուրժողականության» մթնոլորտի: Կարո՞ղ էր Պուտինը կազմակերպել նման ոճրագործություն: Հազիվ թե, որովհետեւ Բորիս Նեմցովը որպես քաղաքական հակառակորդ ոչնչություն էր նրա համար: Քննադատո՞ւմ էր նա պետության ղեկավարին: Անշուշտ: Բայց ամեն ինչ ավարտվում էր դրանով. փուչ էին նրա մտքերն ու ջանքերը: Նվազեցնու՞մ էր նա Պուտինի 86 տոկոսանոց վարկանիշը: Բնավ: Վերջիվերջո ինչո՞վ էր նա առանձնանում Կասյանովից, Ռիժկովից, Նավալնուց, Կասպարովից… Կարո՞ղ է Պուտինը խնդիր է դրել շարքից հանել այս գորշություններին եւ սկսել է հենց Նեմցովից: Գուցե վերջինս շատ ավելի հաճախ էր այցելում ամերիկյան դեսպանատուն, ստանձնում Ռուսաստանում համաշխարհային հրեական կապիտալի ներկայացուցիչներից մեկի դերը: Պե՞տք էր Պուտինին սպասելի աղմուկը:

Կրկին ասենք, որ ներքին ու արտաքին քաղաքականության հետ կապված բոլոր հարցերում Նեմցովը հակադրվում էր պետության ղեկավարին: Ուկրաինայի հակառուսական կողմնորոշման նկատմամբ իր «ջերմ» սերը նա արտահայտել էր տակավին նացիոնալիստ Յուշչենկոյի ժամանակ, երբ Ղրիմի «բռնազավթման» մասին խոսք անգամ չկար: Բայց ահա ամերիկացիներին հատկապես ոչ մի կերպ չի հաջողվում «Մայդան» կամ «Ռուսական գարուն» հրահրել ռուսաց երկրում: Եվ զանազան տրամաչափի նեմցովներն էլ անպտուղ են նույնիսկ սկզբնավորելու մասշտաբային անկարգություններ, քաոսային իրավիճակ: Ինչպես ստացվեց մեկ տարի առաջ Կիեւում: Չկան անհատականություններ, այնպիսի նորագույն գունավոր տեխնոլոգիաներ, որոնք սասանեին Ռուսաստանն ու ատելի Պուտինի դիկտատուրան: Տեսեք, նա փաստորեն հաղթող է դուրս գալիս անգամ Նովոռոսիայում:

Ռուս-ամերիկյան գլոբալ հակամարտության ներկա փուլում Նեմցովը պտուտակ էլ չէր եւ նրա սպանությունն էլ որեւէ էական ազդեցություն չի ունենա իրադարձությունների հետագա զարգացումների վրա: Կսպասեն մինչեւ սպանության բացահայտումը եւ ամեն ինչ կմոռացվի: Ռուսները հիանալի գիտեն, որ եթե նույնիսկ Եվրոպան ինչ-որ տեղ ընկրկում է հակառուսական նկրտումներում, ապա ամերիկացիները երբեք չեն հանգստանա եւ ամեն ինչ կանեն Ռուսաստանը ավելի ու ավելի մեկուսացնելու, քայքայելու, անդամահատելու, Պուտինին գահընկեց անելու եւ Նեմցովի նման մեկին նրա տեղը նշանակելու մաքառումներում: Սակայն առայժմ, չնայած շոշափելի զոհողություններին, Ռուսաստանը շարունակում է իր աշխարհաքաղաքական (հակաամերիկյան) հարձակումը եւ այդ մասին նորերս անսքող հայտարարեց Պուտինն ինքը. «Խորհրդային Միության փլուզումից հետո միակ անվերապահ լիդերով աշխարհը «սառեցնելու» փորձը, երբ այդ մեկը գտնում է, որ իրեն կարելի է ամեն ինչ, իսկ մյուսներին միայն այն, ինչը ինքը կթույլատրի, Ռուսաստանի համար անընդունելի է: Եթե որեւէ մեկին դուր է գալիս ապրել կիսաօկուպացման պայմաններում, ապա դրան մենք երբեք չենք գնա»:

Հ.Գ.- Վերոնշյալ միջադեպի կապակցությամբ ապշեցնում է հայկական անորոշ մի կազմակերպության հայտարարությունը, ըստ որի Նեմցովի սպանության մեջ անվերապահ մեղավոր է ճանաչվել… «բռնապետ» Պուտինը: Զարմանալի է, ինչու են Հայաստանում այդքան անողոք ու համարձակ ուրիշի բռնապետի հանդեպ, բայց անողնաշար ու ողորմելի են սեփականների նկատմամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞ՐՆ Է ԱՊԱԳԱՅԻ ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԸՙ ԱՓԻ ՄԵՋ

Հաջորդ գրառումը

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՂՂՎԻ ՄԱՐԶԵՐԻՆ, ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՏՐՎԻ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՂՂՎԻ ՄԱՐԶԵՐԻՆ, ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՏՐՎԻ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական