Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՐՏԻ 9-11-Ը ՊՐԱՀԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՙ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

06/03/2015
- 06 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա, ՕՐԵՐ ամսագիր

Մարտի երկրորդ շաբաթը բավականին հագեցած կլինի Չեխիայում Հայոց ցեղասպանության միջոցառումների անցկացման առումով: Նախ, մարտի 9-ին Չեխիայի Երաժշտության թանգարանի մեծ սրահում կբացվի «Հայոց ցեղասպանությունը միջազգային մամուլի առաջին էջերում» ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են Հայաստանի Ազգային ժողովը, Չեխիայի խորհրդարանի Միջնորդությունների կոմիտեն, Երեւանի Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը եւ Չեխիայում Հայաստանի դեսպանությունը: Ցուցահանդեսում ամփոփված են 1890-ական թվականների համիդյան ջարդերից մինչեւ 1915-23 թվականների ցեղասպանության տարիներին միջազգային մամուլի առաջին էջերում տպագրված լուսանկարներն ու հոդվածները, որոնք դեռեւս մեկ դար առաջ արձանագրել են հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա կգտնվի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ղեկավարած պատվիրակությունը:

Հաջորդ օրը, մարտի 10-ին ժամը 18-ին, Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում կանցկացվի «Ցեղասպանության հանցագործությունըՙ իրավական եւ քաղաքական ասպեկտները» խորագրով գիտաժողովՙ նվիրված Օսմանյան Թուրքիայում Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Գիտաժողովի կազմակերպիչներն են Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը եւ ԷԼՍԱ եվրոպական իրավաբան ուսանողների ընկերակցությունըՙ համագործակացությամբ Չեխիայում Հայաստանի դեսպանության եւ Պրահայի «Չարիքի հնէաբանություն» ցեղասպանությունների ուսումնասիրության կենտրոնի:

Գիտաժողովում Հայաստանի պաշտոնական տեսակետը կներկայացնի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, իսկ ցեղասպանության իրավական ասպեկտներըՙ Հայաստանի Սահմանադրական դատարանի ներկայացուցիչ, դոկտոր Վլադիմիր Վարդանյանը:

Գերմանիայի Բոխումի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Միհրան Դաբաղը կներկայացնի ցեղասպանությունների համեմատական բնութագիրը եւ ժամանակակից ռիսկերն ու մարտահրավերները:

«Չարիքի հնէաբանություն» կազմակերպության նախագահ Շիմոն Կրբեցը կխոսի ցեղասպանության մոտիվների ու պատճառների մասին:

Մարտի 11-ին Պրահայի գերմանական Գյոթե ինստիտուտում «Արդարամիտների այգի» կազմակերպությունը կանցկացվի մի այլ գիտաժողովՙ «Երեկ եւ այսօր. արդարությունը միշտ անհրաժեշտ է»ՙ համագործակցությամբ Չեխիայում Հայաստանի դեսպանության: Գիտաժողովում ելույթներ կունենան իտալացի հայտնի լրագրող Անտոնիո Ֆերրարին, Չեխիայի նախկին արտգործնախարարներ Ցիրիլ Սվոբոդան եւ Կարել Շվարցենբերգը, Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, հայագետ Միլադա Կիլյանովան եւ գլխավոր կազմակերպիչըՙ Արդարամիտների այգիՙ Gariwo-ի նախագահ Անդրեաս Պիերալին: Գիտաժողովի ավարտին ելույթ կունենա Կարլի համալսարանի նվագախումբըՙ մաեստրո Հայկ Ութիջյանի գլխավորությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԸՍՏ ԷՐԴՈՂԱՆԻՙ ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՕԲԱՄԱՆ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ԼՈՒԾԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ

Հաջորդ գրառումը

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական