Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ. ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ, ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱԼԺԻՐՈՒՄ

27/02/2015
- 27 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

«Հարավային հոսք» համատեղ նախագծի փակումից հետո Եվրոմիությունը որոշել է պայմանագրեր կնքել գազի այլտընտրական մատակարարների հետ, որոնց թվում են Թուրքմենստանը, Ադրբեջանը եւ Ալժիրը: Այդ մասին տեղեկացնում է բրիտանական «Ֆայնենշլ թայմս» թերթը:

ԵՄ էներգետիկ անվտանգության նոր ռազմավարության նախագծում նշվում է, որ Եվրոմիությունը «արտաքին քաղաքականության բոլոր լծակները կօգտագործի ռազմավարական գործընկերություններ հաստատելու համար»:

ԵՄ իշխանությունները ռուսական գազի մատակարարումների հարցը սկսեցին վերանայել Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտության ծագումից հետո: «Կարծում եմՙ Եվրոպան հոգնել է ամեն ամառ գազի ձմեռային մատակարարումների կազմակերպման շուրջ բանակցելուց», բրիտանական թերթին ասել է Եվրոհանձնաժողովի էներգադաշինքի գծով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը: Նրա խոսքերով, Եվրոմիության համար Ռուսաստանը կմնա «շատ կարեւոր մատակարար», բայց նրա ազդեցությունը կնվազի: Շեֆչովիչն ավելացրել է, որ Եվրոմիությունը իր «քաղաքական ամբողջ կշիռը» կօգտագործի, որպեսզի Անդրադրիատիկյան գազամուղի կառուցման աշխատանքներն ավարտվեն մինչեւ 2019 թ. վերջը: Կազմակերպության ներկայացուցիչը մանրամասնել է, որ Մերձկասպյան շրջանից ու թերեւս Մերձավոր Արեւելքից եկող այդ գազատարով Եվրոպան 2020-ից սկսած տարեկան մինչեւ 10 մլրդ խմ գազ կստանա Ադրբեջանից: Բրյուսելը տվյալ գազամուղը ծրագրում է որպես «ընդհանուր շահերի նախագիծ», ինչը թույլ կտա խուսափել Եվրոմիության հակամենատիրական սահմանափակումներից: Եվրոպան նախատեսում է 2020 թ. հետո Անդրադրիատիկյան գազամուղի թողունակությունը հասցնել 20 մլրդ խորանարդ մետրի: Դրա համար անհրաժեշտ է համաձայնության հասնել Թուրքմենստանի հետ: Այս շաբաթ Շեֆչովիչը հանդիպել է ԵՄ-ում այդ երկրի դեսպան Կակաջան Մոմմադովի հետ: Շեֆչովիչը նշել է, որ Կասպյան տարածաշրջանից գազի մատակարարումների գլխավոր բարդությունը Ռուսաստանի դիրքորոշումն է: Մոսկվան պահանջում է, որ մատակարարումներն իրականացվեն միայն ափամերձ պետությունների համաձայնությամբ: Շեֆչովիչը հավաստիացրել է, թե կողմերին կհաջողվի հասնել «տեխնիկական եւ իրավական» համաձայնության:

Գերմանական «Զյուդդոյչե ցայտունգ» թերթը իր հերթին հաղորդում է, որ ԵՄ նոր ռազմավարությամբ ենթադրվում է էներգետիկ քաղաքականության մեջ ԵՄ անդամ երկրներին իրավազրկել հօգուտ Եվրոհանձնաժողովի: Երկրները ԵՄ անդամ չհանդիսացող պետությունների հետ նոր համաձայնագրեր ստորագրելիս ստիպված կլինեն պայմանավորվածությունները փոխանցել Բրյուսելի քննարկմանը, եւ գործարքի վերաբերյալ վերջնական որոշում պետք է ընդունի Եվրոհանձնաժողովը: Վտանգված են «Գազպրոմի» պայմանագրերը, որոնք անցյալում լիովին խորհրդապահական էին: Փաստաթուղթը ենթադրում է «համատեղ գնումների համար ինքնակամ միավորման» ստեղծման հնարավորություն: Գերմանական թերթի տվյալներով, այդ կետը մտցվել է Լեհաստանի, Հունգարիայի, Չեխիայի եւ Սլովակիայի նախաձեռնությամբ, որոնք անհրաժեշտ գազի մինչեւ 90 տոկոսը ներմուծում են Ռուսաստանից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՍԱՄԲԼԵԱՆ ՔՍԱՆ ՏԱՐԵԿԱՆ Է

Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՈՒԺՆ ՈՒ ՏԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՈՒԺՆ ՈՒ ՏԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական