Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՍԱՄԲԼԵԱՆ ՔՍԱՆ ՏԱՐԵԿԱՆ Է

27/02/2015
- 27 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Այս տարի լրանում է Ղազախստանի Ժողովրդի Ասամբլեայի ստեղծման քսանամյակը: Ստեղծված լինելով որպես նախագահին առընթեր խորհրդատվական-խորհրդակցական մարմինՙ Ասամբլեան այսօր դարձել է երկրի տարբեր սոցիալական հաստատությունները կամրջող հասարակական գործիք:

Ղազախստանը ԱՊՀ-ում առաջին երկիրն էր, որն ուշադրություն դարձրեց իր տեսակի մեջ եզակի ազգամիջյան հաստատություն ստեղծելու խնդրին: Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, որը միջէթնիկական եւ միջկրոնական հավասարակշռության ղազախստանյան մոդելի ճարտարապետն է, բազմիցս կրկնում է, որ այնտեղ, որտեղ կա համաձայնություն, կա եւ բարեկեցություն: Այսինքն տանը, որտեղ իշխում են խաղաղությունն ու անդորրը, միշտ կլինի միասնություն եւ փոխըմբռնում:

Միջէթնիկական քաղաքականության հաջողված փորձը, որն իրականացնում է Ղազախստանը, բարձր գնահատականներ է ստացել միջազգային հանրության կողմից եւ առաջացրել է նման բազմաէթնիկ բնակչության կազմ ունեցող պետությունների հետաքրքրությունը: Օրինակ, Լոնդոնում գործում է Խաղաղության եւ համաձայնության ղազախստանյան կենտրոնը, որը ներկայացնում է ազգամիջյան հանդուրժողականության եւ հասարակական համաձայնության եզակի մոդելը: Եվրոպական լեզուներով լույս են տեսել հատուկ հրատարակություններ «Ղազախստան. միասնության եւ համաձայնության ինտեգրալ մատրիցան» վերնագրով:

Իսկապես, հետխորհրդային տարածքի պետությունների շարքում Ղազախստանը թերեւս քչերից մեկն է, որը կարող է հպարտանալ կայունությամբ: Երկրում տեղի չի ունեցել եւ ոչ մի քաղաքական զանգվածային բախում ազգամիջյան կամ կրոնական հողի վրա: Միջազգային դիտորդներն ընդունում են, որ երկրի ղեկավարությունըՙ նախագահի գլխավորությամբ, կարողացել է կառուցել այնպիսի ներքին քաղաքականություն, որը թույլ է տալիս ակտիվորեն առաջ մղել ժամանակակից եւ մրցունակ աշխարհիկ պետության կառուցման գաղափարը: Ղազախստանը դարձել է հարթակ քաղաքակրթությունների միջմշակութային երկխոսության անցկացման համար, որն ուղղված է Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ ըմբռնման մերձեցմանը ժամանակակից աշխարհակերտման առանցքային հիմնախնդիրների շուրջը:

Ասամբլեայի ներդրումն ըստ արժանվույն գնահատված է ամենաբարձր մակարդակով: Այն ժամանակ դեռ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, որն այցելել էր Ղազախստան, անվանեց այդ երկիրն ազգամիջյան համաձայնության, կայունության, կայուն զարգացման օրինակ աշխարհի մյուս երկրների համար: Ղազախստանյան ժողովրդի մասին բարձր կարծիքի էր նաեւ Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը, որն այցելեց Ղազախստան 2001թ.: Սակայն աշխատանքը դրանով չի վերջացել, էապես փոխվել է իշխանության ներկայացուցչական ամբողջ ճյուղի դերակատարությունը: Սահմանադրական բարեփոխման կարեւորագույն նորամուծություններից մեկը դարձավ Խորհրդարանի ներքին պալատ Մաժիլիսի պատգամավորների թվի մեծացումը: Այսօր ինը պատգամավոր ընտրվում են հենց Ասամբլեայի կողմից: Ընդունված է հիմնադրույթային փաստաթուղթՙ Ազգային միասնության դոկտրինա, որտեղ ձեւակերպված են ազգային քաղաքականության նպատակները, խնդիրները եւ սկզբունքները:

Ղազախստանը, որի տարածքում խաղաղ գոյակցում են ավելի քան 130 ազգությունների, 40 կրոններ ներկայացնող ավելի քան 3000 կրոնական միավորումների ներկայացուցիչներ, եզակի երկխոսության հարթակ է միջմշակութային երկխոսության համար: Վերջին երկու տասնամյակում երկրում ստեղծված են 22 հանրապետական եւ տարածաշրջանային ազգային-մշակութային կենտրոններ, որոնք համախմբում են տարբեր մակարդակների 470 կազմակերպություններ:

Ղազախստանում գործում է ավելի քան 100 ազգային դպրոց, 170 կիրակնօրյա դպրոց, որտեղ ուսուցանվում են 23 մայրենի լեզուներ: Ազգային վերածննդի 3 դպրոցներում գործում են 29 բաժիններ 12 մայրենի լեզուների ուսումնասիրության համար: Ավանդական են դարձել ամենամայա զանգվածային ժողովրդական տոներըՙ Նաուրըզը, Մասլենիցան, Սաբանտույը, Սուրբ Ծնունդը:

Ղազախստանի Ժողորդի Ասամբլեան սերտ համագործակցություն է հաստատել միջազգային կազմակերպությունների եւ արտասահմանյան պետական հաստատությունների հետ: ԵԱՀԿ-ի աջակցությամբ ստեղծված է Ազգամիջյան հարաբերությունների հիմնախնդիրների հետազոտման հումանիտար ուսումնասիրությունների կենտրոն: Ընդլայնվում եւ խորանում են ազգային-մշակութային կենտրոնների միջազգային կապերը պատմական հայրենիքների հետ: Այս գործընթացն առավել ակտիվ իրականացնում են հայկական, ադրբեջանական, հունական, թուրքական, հրեական, դունգանական, կարչայեվո-բալկարական, կորեական, գերմանական, լեհական, թաթարական, թուրքմենական եւ ուկրաինական համայնքները: Իրականացվում են սերտ շփումներ Ղազախստանին սահմանակից Ռուսաստանի տարածաշրջանների հետ:

Կա եւս մի ոչ պակաս կարեւոր պահ, որի մասին անպայման պետք է ասել: Աստանայում, որը դարձել է մշակույթի եւ հոգեւոր կյանքի կենտրոն, չորս անգամ հանդիպել են համաշխարհային կրոնների ներկայացուցիչները եւ գտել կենսական կարեւորության հարցերի լուծումներ: Այս տարի Ղազախստանը հինգերորդ անգամ կընդունի Ավանդական եւ համաշխարհային կրոնների առաջնորդների համագումարը: Այդ խոշոր միջազգային միջոցառման անցկացման ժամկետ է նշանակվել հունիսի 10-11-ը: Հանդիպման գլխավոր թեման է կրոնական առաջնորդների եւ քաղաքական գործիչների երկխոսությունը հանուն խաղաղության եւ զարգացման: Ֆորումի մասնակիցների թվում են ավանդական կրոններիՙ քրիստոնեության, իսլամի, հուդայականության, բուդդայականության, դաոսականության, սինտոյականության, հինդուականության, ինչպես նաեւ խոշոր միջազգային կազմապերպությունների ներկայացուցիչներ: Առաջին համագումարը Աստանայում կայացել է 2003թ., նրա մասնակիցներ էին Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի 13 երկրներից ժամանած կրոնական առաջնորդներ եւ պատվավոր հյուրեր: Այս համագումարն անց է կացվում երեք տարին մեկ անգամ:

Աշխարհի տարբեր տարածաշրջաններում այսօր առկա լարված իրադրության համապատկերում (զինված հակամարտություններ, տարբեր խմբերի եւ կազմակերպությունների փորձեր նոր քաղաքակրթական մարտահրավեր սանձազերծելու ուղղությամբ) համաշխարհային կրոնների առաջնորդների միջեւ երկխոսությունը դառնում է էլ ավելի արդիական: Ժամանակն է գտնելու համաշխարհային կրոնապետերի եւ քաղաքական գործիչների փոխգործակցության օպտիմալ մոդելի դեղատոմսեր հանուն մեր մոլորակի վրա կայուն խաղաղության եւ համաձայնության:

Ղազախստանում համոզված են, որ պետք է հասնել այն բանին, որ մարդիկ դադարեն հավասարության նշան դնել ահաբեկչության եւ կրոնի հասկացությունների միջեւ: Կարեւոր է ի ցույց դնել տարբեր կրոնների, հավատալիքների եւ համոզմունքների հետեւորդների միջեւ խաղաղ գոյակցության միանգամայն իրական օրինակներ: Կարեւոր է, որ մարդիկ, որոնք խաբեության ճանապարհով ներքաշվել են ահաբեկչական եւ ծայրահեղական գործունեության մեջ, գիտակցեն երկխոսության նշանակությունը եւ մարդկային կյանքի արժեքները եւ այդ հարցում կարեւոր է, որպեսզի կրոնական առաջնորդների ձայնը հնչի ոչ պակաս բարձր, քան քաղաքական առաջնորդներինը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԹԵՐԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՐԻՎՆԱՅԻ ԱՆԿՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԵՄ. ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ, ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱԼԺԻՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՄ. ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ, ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱԼԺԻՐՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական