Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԿԱՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՄԲ «ԱՐԵՎԱՀԱՐՎԱԾՆԵՐԸ»

27/02/2015
- 27 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Մի ուրվական է շրջում Եվրոպայում` կոմունիզմի ուրվականը»: Կարլ Մարքսի այս արտահայտությունը թեւավոր խոսք էր դարձել նախկին Խորհրդային Միությունում: Սակայն, ինչպես երեւում է, ուրվականների ժամանակը դեռեւս չի անցել, եւ նրանք 19-րդ դարից հաջողությամբ տեղափոխվում են 21-րդ դար: Թեեւ ներկայիս ուրվականը կոմունիզմինը չէ, բայց անհանդուրժողականությամբ եւ գործելաոճով ոչնչով չի զիջում իր ավագ «գործընկերոջը»:

«Հեղափոխության» ուրվականը` հիմա նա է շրջում Հայաստանում: Այս ուրվականն ունի որոշակի նպատակ, ինքն էլ չգիտի, թե ի՞նչ է ուզածը` կոմունիզմ, սոցիալիզմ, շուկայական հասարակարգ, թե՞ ժողովրդավարություն, այս ամենի հիբրի՞դը, թե՞ մեկ այլ բան, ի՞նչ պետք է անի կամ ի՞նչ պետք է լինի հեղափոխություից հետո:

«Ամեն ինչ գնալով վատանում է», «փոփոխություններ չկան»` հեղափոխության ուրվականի հիմնական «գաղափարական» զենքերը: Արդյոք ամե՞ն ինչ այդքան անհուսալի է եւ այդքան վատ: Ոչ ոք չի փորձում այս հարցն ինքն իրեն տալ, տեսնել իսկապես այդպե՞ս է իր կյանքում կամ իր շրջապատում, դեռ մի կողմ թողնելով վիճակագրությանը ծանոթանալը կամ վստահելը: Եթե նման հարց չի առաջանում, ապա բնական է, որ սեփական պատասախաններ չեն լինում: Մնում է միայն կրկնել այն, ինչ առավոտից իրիկուն ասում են քաղաքական ուժերը միմյանց դեմ պայքարելիս:

Երբ մարդուն ուղղակի հարց ես տալիս, հիմա դու իսկապե՞ս ավելի վատ ես ապրում, քան 7 կամ 5 տարի առաջ, որոշակի պատասխան գրեթե չես ստանում: Իսկ երբ հարցնում ես, այն ժամանակ ունեի՞ր այս թանկարժեք հեռախոսը կամ համակարգիչ, մեքենա կամ սոցփաթեթ, աշխատավարձդ կամ եկամուտներդ ավելի բարձր էին, քան հիմա՞, արդեն տեսնում ես, որ մարդը սկսում է մտածել: Հենց այստեղ է, որ հասկանում ես` մտածելու սուր դեֆիցիտ եւ պահանջելու գերարտադրություն` մեր հասարակությանը վարակած ամենամեծ ախտն այսօր: Վարակ, որն ընդգրկել է անգամ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիների, որոնք, թվում է, պետք է լինեին ավելի սթափ եւ իրականությունը օբյեկտիվ տեսնողի դերում:

Շահավետ է մշտապես լինել պահանջողի եւ դժգոհողի դերում: Ընդ որում, որքան ավելի բարեկեցիկ, այնքան ավելի բարձր դժգոհող եւ «հեղափոխություն» ու «փոփոխություններ» պահանջող: Պահանջում են հարուստն ու աղքատը, առեւտրականն ու տաքսու վարորդը, գործարարն ու վարձու աշխատողը, բժիշկն ու մանկավարժը: Գուցե տարօրինակ թվա, բայց ամենաքիչը հեղափոխության ուրվականն ազդում է զինվորականության` բանակի եւ սահմանամերձ գյուղերի բնակիչների վրա: Նրանք կատարում են իրենց գործը առանց դժգոհելու, թեեւՙ ամենավտանգավոր գործը, չլինելով ամենաբարձր վարձատրվողը կամ ամենաբարեկեցիկը: Վկայություն այն բանի, որ իրականում դժգոհում են նրանք, ովքեր դժգոհելու ավելի քիչ պատճառ ունեն եւ ովքեր չեն հասկանում, թե ինչ կարող է լինել իրենց պահանջած «հեղափոխության» դեպքում եւ դրանից հետո: Մարդիկ, ովքեր, օրինակ` ափսոսանք էին հայտնում, որ ԲՀԿ հանրահավաքը չկայացավ եւ «հեղափոխության» հերթական երազը մնաց անկատար, կապ չունի, որ բախումներից զերծ մնացինք: Այդ մարդկանց թվում էին նաեւ նրանք, ովքեր ունեն բարձր վարձատրվող աշխատանք կամ բիզնես, թանկարժեք ավտոմեքենա, ամենաբարձր ուսման վճար ունեցող բուհերում սովորող երեխաներ, բայց … «փոփոխություններ» էին ակնկալվում այդ հանրահավաքից` առանց հասկանալու, որ նրանց ակնկալիքի իրականանալու դեպքում, առաջին փոփոխությունը լինելու է հենց իրենց ունեցածի կորուստը: Օրինակներ` քիչ թե շատ բարեկեցիկ կամ ոչ աղքատ համարվող երկրները, որտեղ դժգոհում էին եւ եղան «հեղափոխություններ» ու «փոփոխություններ»` Լիբիա, Թունիս, Սիրիա, Եգիպտոս, Ուկրաինա: Միայն մեկ երկրում հնարավոր եղավ կասեցնել արյունահեղությունն ու համատարած փլուզումը` Եգիպտոսում, որտեղ իշխանության գլուխ եկավ կարգ ու կանոն հաստատող ուժը: Մնացած երկրներում դժգոհող բնակչութունը լիուլի «վայելում է» հեղափոխությունն ու նրա «փոփոխությունները»:

Այդուհանդերձ, հստակեցնենք, որպեսզի չհասկացվի, թե ասում ենք ամեն ինչ անփոփոխ պետք է թողնել: Նախ` այնպես չէ, որ ոչինչ չի փոխվում եւ չի կարող այդպես լինի բնության մեջ ընդհանրապես: Երկրորդՙ այնպես չէ, որ դրական փոփոխություններ մեր երկրում չեն կատարվել կամ չեն կատարվում, պարզապես, դրանց շատ արագ են մեզ համար սովորական դառնում եւ մոռացվում: Երրորդ` դրական փոփոխությունները ոչ թե արյունահեղություն, տնտեսության անկում, աղքատության խորացում, իսկ մեր դեպքում` նաեւ արտաքին թշնամու ներխուժման վտանգ բերող հեղափոխությունից պետք է ակնկալել, այլ էվոլուցիան զարգացումից: Հետեւաբար, պահանջը գործող իշխանութուններից պետք է լինի ավելի բարձր տնտեսական աճի համար պայմաններ ապահովելը, որպեսզի այդ աճի արդյունքներն ավելի շատ մարդկանց վերաբերվեն եւ ավելի տեսանելի լինեն:

Եթե քաղաքական փոփոխություններ ենք պահանջում, ապա դրա համար գոյություն ունեն ընտրություններ: Միաժամանակ, պետք է նաեւ ձերբազատվել այն մտքից, որ անպայման պետք է հաղթի իմ ընտրած քաղաքական ուժը, որ բոլորը նրան են ընտրել, բայց ընտրվել է այլ ուժ: Ընտրություների նկատմամբ անվստահությունն, անշուշտ, ունի օբյեկտիվ հիմք (սկսած արդեն ոչ արդիական դարձած քվեարթերթիկները տրցակներով լցնելուց վերջացրած խիստ արդիական` ընտրողների ձայները գնելու մեխանիզմով), բայց այնպես չէ, որ բացարձակ ճշմարտություն է: Շատերի ընկալմամբ, եթե քաղաքական ուժը մի քանի հազարանոց հանրահավաք է անում, ուրեմն նա ունի ձայների բացարձակ մեծամասնություն: Իրականում այդ նույն ուժը կարող է ունենալ շատ ավելի ցածր ժողովրդականություն, քան ցույցեր չանցկացնող, բայց բնակչության հետ աշխատող քաղաքական ուժը: Այն ուժը, որը կարեւորում է օրինակ` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնց քաղաքական ուժերի մեծ մասը կա՛մ արհամարհում են, կա՛մ ռեսուրսներ չունեն մասնակցելու համար: Իր ընտրազանգվածի հետ արդյունավետ աշխատելու լավագույն դասը տվեց Կարեն Դեմիրճյանը: 1998-ին չընտրվելով երկրի նախագահ, նա ոչ թե սկսեց անիմաստ եւ հանրությանը հատվածների բաժանող ցույցեր անել, այլ իր ընտրազանգվածի վրա հենվելով, հաղթեց 1999-ի խորհրդարանական ընտրություններում: Ճանապարհ, որով, չգիտես ինչու, չեն գնում այլ գործիչներ կամ քաղաքական ուժեր:

Եթե տնտեսական փոփոխություններ ենք պահանջում, ապա պարտադիր չէ մշտապես դա պայմանավորել գործող իշխանության հեռացմամբ: Հետո էլ հաջորդ իշխանությունից պահանջել հեռանալ, ապա հաջորդից, եւ այդպես շարունակ: Չի լինելու երբեք այնպիսի իշխանություն, որը ժողովրդի 80 կամ 90 տոկոս վստահությունը ունենա: Եթե ընտրություններին հաղթող ուժը կամ անձը ստացել է ընտրություններին մասնակիցների 51 տոկոսը, ապա դա նշանակում է, որ նա ստացել է ամբողջ չափահաս բնակչության ձայների միայն մոտ 30 տոկոսը: Այդ վարկանիշը կարող է ցածրանալ կամ բարձրանալ մինչեւ հաջորդ ընտրություններ: Օրինակ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը նվազել էր մինչեւ 13 տոկոսի, բայց ֆրանսիացիները հեղափոխություն անելու համար փողոց դուրս չեկան: Ժողովրդավարության հիմնարար արժեքներից մեկը ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելն է` ընտրելով մեկ այլ ուժի կամ վերընտրելով գործող ուժին: Սա գիտեն ժողովրդավարության ավանդույթներ ունեցող Ֆրանսիայում, բայց վատ են պատկերացնում նման ավանդույթներ չունեցող եւ ունենալու ձգտում էլ չունեցող Հայաստանում:

Եվ վերջապես, ամենակարեւորը, զարգացումը, դրական փոփոխությունների միակ ճանապարհը ստեղծելն ու աշխատելն է, այլ ոչ թե անընդհատ դժգոհելն ու պահանջելը: ԱՄՆ-ն կամ Արեւմտյան Եվրոպայի երկրները բարեկեցության ներկայիս մակարդակին հասել են աշխատելով ու ստեղծելով` ոչ ոք նրանց չի նվիրել բարեկեցիկ կյանք: Մինչդեռ, մենք հիմա ակնկալում ենք, որ ներսից կամ դրսից, առանց քրտինք թափելու, ինչ-որ մեկը մեզ համար կբերի ցանկալի բարեկեցությո՞ւն: Չի լինելու նման բան, քանզի երբեք չի եղել նման բան որեւէ երկրում, որեւէ ժողովրդի մոտ: Հետեւաբար, հեղափոխության ուրվականին պետք է մոռանալ, քանի դեռ մեր երկրում էլ նա չի կրկնել ուրիշ երկրներում թողած արյունոտ ուղին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՐՀԱՎԻՐՔՆԵՐ ՇԱՏ Է ՏԵՍԵԼ, ԲԱՎԱԿԱՆ Է…»

Հաջորդ գրառումը

ՀՐԱՅՐ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԱԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՐԱՅՐ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԱԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական