Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՑՆՑԱԿԱԹՎԱԾԻՑ ՀԵՏՈ

27/02/2015
- 27 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ո՞ւմ շահերն է սպասարկում 48-ժամյա ռեժիմով ընդունվելիք փոփոխությունը

Թե ինչու է կառավարությունը նախաձեռնել Շահութահարկի մասին օրենքի այն փոփոխությունը, որով 40 մլրդ դրամից սկսած արտահանման դեպքում արտահանող կազմակերպությունների խմբին հարկային արտոնություններ են տրվելու, 20 տոկոսի փոխարեն 2 տոկոս շահութահարկ գանձելով, խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը բացատրում էր ԵՏՄ անդամակցությամբ տրված ու Հայաստանի քաղաքացիներին աշխատելու հնարավորության ընդլայնմամբ: Իսկ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն էլ նշում էր, թե դա ՀՀ-ից հավելյալ արտահանում ապահովելու, մեր բյուջեում լրացուցիչ եկամուտներ ապահովելու հնարավորություն է` հարկային խթան տալով մեծ ծավալի արտահանողներին, բայց չվնասելով մյուս խմբերին: Ըստ Միրումյանի` արտահանող խմբերում ոչ ռեզիդենտների ներգրավումը, որ ավելացվել էր երկրորդ ընթերցմամբ նախագծում, կնպաստի, որ տվյալ խմբերի ոչ ռեզիդենտները գնումները ոչ թե արտերկից անեն, այլ Հայաստանից` հավելյալ եկամուտներ ապահովելով մեզ համար: Փոփոխությունը խորհրդարան էր բերվել 48-ժամյա ռեժիմով քննարկման համար: Պատգամավորներն իրենց ելույթնեում ուզում էին պարզել այդ հրատապության պատճառը, ինչպես նաեւ այն, թե ո՞վ կարող է Հայաստանում 40 մլրդ դրամի արտահանում անել` ո՞ւմ համար է գրվել օրինագիծը: Մանավանդ` Հայաստանում արտահանման ծավալների վերջին թիվը մխիթարական չէ, ըստ պաշտոնական վիճակագրության` այս հունվարի արտահանումը անցած հունվարի համեմատ նվազել է 21.9 տոկոսով:

Ի՞նչ կա այս հարկային արտոնության տակ, ո՞ւմ շահերն է սպասարկվում այս անգամ, ինչո՞ւ մենաշնորհել մի ոլորտ եւս: Տարբեր շրջանակներում կասկածներ կան, որ դա կարող է վերաբերել Ռուսաստան ներկրման համար պատժամիջոցների տակ հայտնված եվրոպական ապրանքին. հնարավոր է, որ Հայաստանի խողովակով հայկական ապրանքի անվան տակ դրանց Ռուսաստան ներկրելու հնարավորություն է ստեղծվում, որը կարող են իրականացնել երկու-երեք հոգի` ամենաբարձր մակարդակով, Վրաստանի մեկ- երկու ամենաբարձրաստիճաններիի հետ պայմանավորվելով` Իվանիշվիլին հո հենց այնպես չէ՞ր եկել (նրանց էլ անձնապես իրենց բաժին շահույթը հասցնելով): Եթե այդպես լինի` դա կլինի դարի «շուստրիությունը», շրջանցելով մեր բյոջեն, քանի որ քսան անգամ պակաս շահութահարկ է վճարվելու: Մյուս տարբերակն այն է, որ Հայաստանում ոչ ոք երբեք այդ գումարի արտահանում չի արել… բացառությամբ մեկ ոլորտի` հանքարդյունաբերությունը: Հայաստանի հանքային հրաստությունները շահագործում են մի քանի մարդ, եւ կստացվի, որ երկրի հարստությունը մի քանի մարդ, առանց նորմալ շահութահարկ վճարելու, ուղարկելու են Ռուսաստան, միայն սեփական շահույթները տասնապատկելով, եթե հանքարդյունաբերության հետ է կապված` կողոպտելով երկրի հարստությունը: Մամուլ է մտել նաեւ այն կասկածը, որ խոսքը շինանյութ` ցեմենտ արտահանելու մասին է Ռուսաստան, իսկ ցեմենտ արտադրում են Հրազդանի եւ Արարատի ցեմենտի գործարանները: Մի խոսքով` օրինագծի կողմնակիցների եւ հակառակորդների տեսակետները մոտեցնելու համար ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց առայժ չքվեարկել փոփոխությունը եւ դա քննարկել եկող շաբաթ շահագրգիռ շրջանակներում, իսկ քվեարկել մարտի սկզբին հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստում:

Կրքեր` ընդդիմադրի տիտղոսի համար

Իսկ ընդհանրապես` այս շաբաթ խորհրդարանում այլ կրքեր էին եռում, անցած տասնօրյակի ցնցակաթվածից հետո ԲՀԿ-ն բացակա էր` բոյկոտում էր այս քառօրյան, իսկ պատգամավորներից ոմանք կռվում են նրա դատարկված տեղը գրավելու համար: Դեռ հայտնի չէ` ի՞նչ դիրքորոշում է որդեգրելու ԲՀԿ-ն, մարտի հինգին արտահերթ համաժողով է նշանակվել, որտեղ ամենայն հավանականությամբ կընտրվի նոր ղեկավարություն: Նոր ղեկավարի` ով լինել-չլինելու վերաբերյալ առայժմ հստակություն չկա` շրջանառվում են Նաիրա Զոհրաբյանի, Ստեփան Մարգարյանի, Իշխան Զաքարյանի անունները, ԶԼՄ-ները հաստատական գրում են Նաիրա Զոհրաբյանի մասին: ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը շրջանառության մեջ դրեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստր Իրինա Քոչարյանի անունը` որպես ԲՀԿ նախագահի թեկնածու, հայաստանյան իրողություններին համահունչ` զարմանք անգամ չառաջացնելով մարդկանց մեջ: Մինչ այդ ԲՀԿ-ն լքել են մականունավոր գործարարները` Գրիգոր Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ)` «Բելաջիո» ռեստորանը վաճառելով էլ այս մարդը չազատվեց կպած մականունից, Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), Մելիք Մանուկյանը (Շշի Մելո), ինչպես նաեւ Արագած Ախոյանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դավիթ Քոչարյանը եւ Մուշեղ Պետոյանը նույնպես խնբակցությունը լքելու դիմում են ներկայացրել, սպասվում է Ռուստամ Գասպարյանի հեռացումը: Մի խոսքով` կորցնելու բան ունեցողները լքում են ԲՀԿ-ն, դա Հայաստանում կոչվում է առնետավազք, եւ կյանքի իրողության կարգավիճակ է ձեռք բերել այս երկու տասնամյակը` կրկնվելով ժամանակ առ ժամանակ: Բայց մյուս կողմից դա միգուցե լավ է` ԲՀԿ-ն կդառնա քաղաքական միջուկ ունեցող կուսակցություն, չնայած գուցե փոքր խմբակցություն ունենա:Հայտնի չէ նաեւ, թե ով է ֆինանսավորելու ԲՀԿ-ն, քանի որ Գագիկ Ծառուկյանը ձեռքերը լվանում է ֆինանասավորումից, իսկ առանց ֆինանսավորման կուսակցությունները Հայաստանում թոռոմած ծաղկի են նման:

Այսինքն` այս իմաստով` Ծառուկյանը հանձնում է իր սեփական կուսակցությունը , ունեցվածքի ընդունում-հանձնումը լինելու է մարտի 5-ին` այնտեղ գուցե կերեւա, թե ո՞վ է նոր ֆինանսական տանիքը: Սակայն խնդիրը հենց դա է, թե ո՞վ է լինելու նա` կուսակցության նոր պատրոնը: Եթե, ինչպես որոշ ԶԼՄ-ներ են պնդում, ԲՀԿ-ն լինի ներկա վարչապետի հովանու ներքո, այնտեղից կարտահոսեն նաեւ մի քանի գաղափարականներ, եւ հազիվ թե նոր ԲՀԿ-ն կոշտ ընդդիմադիր լինի` տանելի մակարդակով իշխանության ընդդիմախոս առավելագույնը: Եթե, այնուամենայնիվ, նա փորձի արմատական ընդդիմադիր կեցվածք որդեգրել, ինչին խիստ կասկածում ենք տեղի ունեցածից հետո, այստեղ առավել ընդգծված կլինեն Վարդան Օսկանյանի եւ մյուս քաղաքականների տեսակետները: Կապրենք մինչեւ մյուս հինգշաբթի` կտեսնենք, բայց առավել քան համոզված ենք, որ արմատական ընդդիմադիր կեցվածք այս կուսակցությունից մնացած թեւը չի դրսեւորի ու կգտնվի իշխանության վերահսկողության ներքո:

Իսկ ընդհանրապես` այս շաբաթ խորհրդարանում ավելի լավ էր երեւում, թե ինչպես են փորձում իրենցով անել ԲՀԿ-ի ազատած տեղը: Դա հատկապես տեսանելի էր «ՀՀ-ում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ, որի տակ թեեւ կար ԲՀԿ-ի ստորագրությունը նաեւ, բայց ԲՀԿ-ականների բացակայությամբ դա ներկայացրեց ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանն ու միանգամից հայտնվեց բոլորի` ե՛ւ հանրապետականների, ե՛ւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի , ե՛ւ իր դեռեւս խմբակցակից Նիկոլ Փաշինյանի թիրախում. լսողը կարող էր եզրակացնել, որ ՀԱԿ-ին, իր ֆինանսական ստնտու Ծառուկյանի կողմից լքվելու պարագայում, ուզում են հայտնի տեղն ուղարկել բոլորը, իսկ ընդդիմադիր դափնին սեփականելու ցանկություն ունեցողների եւ հայտ ներկայացնողների պակաս չկա: Ու տեսանելի էր, որ Հայաստանում իշխանափոխության մասին հավերժական խոսակցությունն այժմ առարկայական տեսք ստացավ …հակառակ ուղղությամբ` ընդդիմափոխությամբ: Ինչպես ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էր ասում` «Հայաստանում կա մեկ ճգնաժամ` ընդդիմության ներսում», իսկ մյուս փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարության ներկայացումն անվանեց ՀԱԿ-ի կարապի երգը:

Փաստորեն Փաշինյանի եւ Մարուքյանի եւ այլոց ելույթներով ավանդական ընդդիմադիրներին հասկացվում էր, որ նրանք պետք է հեռանան ու դաշտը մաքրեն իրենց` նոր տիպի մարդկանց համար, որոնք կգան ու նոր քաղաքական մշակույթ կբերեն (սա նաեւ Սամվել Ֆարմանյանն է միշտ ասում ՀՀԿ-ից), իսկապես այլընտրանք կլինեն իշխանությանը, իսկ ներկա ընդդիմությունը հին է եւ ձախողել է ամեն ինչ: Բանը հասավ նրան, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ին անցյալի գաղջ հիշողություն անվանեց, եւ, ի պատասխան իշխանությանը ծառայելու իրեն ուղղված մեղադրանքի, նույն մեղադրանքն ուղղեց դեպի ՀԱԿ-ը, ի դեմս նրա ղեկավարի:

Դժվար է չհամաձայնել, իհարկե, որ ընդդիմադիր նոր բեւեռի ձեւավորումը` նոր մոտեցումներով, անհրաժեշտություն է դառնում Հայաստանի համար: ԲՀԿ-ն ինչո՞ւ չէր տեղավորվում ընդդիմադիր շրջանակում` նախ որ օլիգարխի կուսակցություն էր, հա, բայց մյուս կողմից, աշխարհաքաղաքական տարբեր շահերի խաչմերուկ Հայաստանում ո՞նց կարող է համ իշխանությունը ռուսամետ լինել, համ ընդդիմությունը` իննսունինը տոկոսով, չէ՞ որ շահեր բալանսավորելու խնդիր կա: Ու տրամաբանական է, որ արեւմտամետ ընդդիմություն ձեւավորելու պահանջարկը նաեւ պետության շահերից է բխում, որպեսզի ռուսական շահերին գոնե մասամբ արեւմտամետների փաստարկները հավասարակշռեն, մի Ալեքսանդր Արզումանյանով դա հնարավոր չէ: «Ժառանգության» անհասկանալի կոնգլոմերատը նույնպես դրան չի համապատասխանում` չնայած առանձին-առանձին Զարուհի Փոստանջյանը, Ռուբիկ Հակոբյանը եւ Թեւան Պողոսյանը ԱԺ ամենակտիվ պատգամավորներն են: Երեւի իշխանությանը եւս հարկավոր է այնպիսի ուժ, որը հարկավոր պահին հարկավորը հնչեցնելու նշմար կստանա եւ դա հնչեղ կիրականացնի:

Այս բոլորի մեջ մի շատ անէական մանրուք կա` այն, որ քաղաքական դաշտի պատկերը փոխելը սկսվում է խորհրդարանից, մինչդեռ դա գոնե օրենսդրությամբ, մեր դեպքում` գուցե միայն թղթերի վրա, պետք է ձեւավորի-գծի ընտրողը: Բայց հերթական անգամ ընտրողը շրջանցվում է դեռ ընտրություններից շատ առաջ, եւ հավանաբար խորհրդարանում առանց ընտրողին հարցնելու կգծվի այնպիսի կոնֆիգուրացիա, որը կրկին կկողմորոշի հաջորդ խորհրդարանական ընտրությունների պատկերը նախօրոք: Ընտրո՞ղն ով է:

Հ.Գ. Երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է մի բան, որի հետ չի կարելի չհամաձայնել: Նա ասել է, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները, որոնք տարիներով փորձությունների, վերելքների ու վայրէջքների ճանապարհով են անցել, իսկ պետական պաշտոնյան բիզնեսով չպետք է զբաղվի: Ո՞վ համաձայն չէ. մնում է, որ նրա կուսակցությունում եւս պատգամավորները բիզնեսով չզբաղվեն, նրա կուսակից պաշտոնյաները եւս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԴԱՐԻ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՎԿԱՆԵՐԸ. ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՌԱՅԽԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Հաջորդ գրառումը

ԻՍԿ ՅԵՏՈ՞Յ…

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՍԿ ՅԵՏՈ՞Յ...

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական