Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՆԻ ԻԼՀԱՄԸ ՇՈԿԻ ՄԵՋ Է

20/02/2015
- 20 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եկեք Բաքուն «բիզիմդիր» անենք

Մինչ Հայաստանում Կարապետյան եղբայրներն ու ՀՅԴ-ն, արյունահեղության հոտ առնելով ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների սրվածությունից, միջնորդում էին, որպեսզի հայաստանյան այդ երկու աշխարհացունց կուսակցությունները հաշտվեն, մինչ Գագիկ Ծառուկյանը տարածում էր իր հայտարարությունը, թե փետրվարի 20-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքը չի կայանալու, քանի որ բոլոր հարցերը պետք է լուծել խաղաղ, օրինական եւ քաղաքական ճանապարհով, եւ վերջապեսՙ մինչ Հայաստանում շատերս հանգիստ շունչ քաշեցինք, որ Ադրբեջանը չի կարողանալու օգտվել մեր ներքին լարվածությունից եւ Ղարաբաղը «բիզիմդիր» անել, Ռամզա Ախմեդով անունով մի տարեց ադրբեջանցի Մոսկվայում հրապարակեց սեփական օրագիրը: Միանգամից ասենք, որ Հեյդար Ալիեւի խորհրդականներից մեկը եղած այս Ախմեդովը իր օրագրում անդրադարձել է Հեյդար Ալիեւի կյանքին, այն էլ` անձնական:

Պարզվում է, հայր Ալիեւը իր կյանքում նախ սիրել է, հետեւաբար` մարդ է, հետեւաբար` Իլհամ Ալիեւը մարդու որդի է, բացի այդ իր ողջ կյանքում Հեյդարը սիրել է միայն մեկ կնոջ, ով ամենեւին էլ Իլհամ Ալիեւի մայրը չէ: Այդ կնոջ անունը Աիդա Իմանգուլիեւա է: Ով չգիտի ասենք, որ նախ սա չիմանալն ամոթ չէ, հետո էլ Աիդա խանըմը Մեհրիբան խանըմի մայրն է, այսինքն` Իլհամ Ալիեւի զոքանչը:

Ամենահետաքրքրականը, սակայն, սա չէ. ըստ Ախմեդովի օրագրի` Աիդա Իմանգուլիեւան եւս սիրել է Հեյդար Ալիեւին, ավելինՙ նրանք ունեցել են դուստր, որին կոչել են Մեհրիբան, որն էլ այսօր Ադրբեջանի առաջին տիկինն է: Ախմեդովը հստակ չի ասում, բայց հասկացնում է, որ Իլհամ Ալիեւն ամուսնացել է հարազատ քրոջ հետ…

Ասեմ, որ այս տեղեկությունը ես կարդացի հայերեն, հայկական լրատվական կայքում: Ավելին, չգիտեմ կայքն ինքն իր կողմից, թե՞ Ախմեդովն ինքն էր հավելել, որ այս պատմության բացահայտումից հետո Իլհամ Ալիեւը շոկի մեջ է, տեղը չի գտնում: Ով լիներ, որ գտներ. այսքան գեղեցիկ եւ հարազատ քո՞ւյր…

Հրապարակումից պարզ չէ, թե որտեղի՞ց գիտենք, որ Ադրբեջանի նախագահը շոկի մեջ է, գուցե ի՞նքն է անձամբ ասել: Հավատում ենք, բայց սա պետք է օգտագործել անպայման: Բերեք, քանի Իլհամը շոկի մեջ է, մտնենք Բաքու… Հա ի՞նչ, մենք, որ շոկի մեջ լինեինք, իրենք չէի՞ն գա: Վաղվանից ուրեմն սկսում ենք Բաքուն «բիզիմդիր» անելու համազգային ծրագրի իրագործումը… Մինչեւ ե՞րբ, մինչեւ զգանք, որ աշխարհը մեզ վրա ծիծաղում է, որովհետեւ մենք ծիծաղելի ենք դառնում, որովհետեւ Իլհամ Ալիեւն ամենեւին էլ շոկի մեջ չէ…

Բայց ինչ լավ կլիներ, եթե լիներ. շուտ եմ ասել` Բաքուն մերը դարձնելուց հետո Կասպից ծովի հենց ափին գտնվող կարմիր կտուրով երկհարկանի տունն իմն է: Ձեռ չտա՛ք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՆՉԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՉՏԱ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ…

Հաջորդ գրառումը

ՄՆԱՑ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ ԿԱՆՉՎԻ, ՈՐ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՏԱԿԻՑ ՀՈՂԸ ԳՆԱ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՄՆԱՑ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ ԿԱՆՉՎԻ, ՈՐ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՏԱԿԻՑ ՀՈՂԸ ԳՆԱ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական