Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՆՉԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՉՏԱ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ…

20/02/2015
- 20 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությամբ տեղեկացվում էր, որ համանախագահները պատրաստվում են այցելել տարածաշրջան: Ասացին ու այցելեցին, հերթական անգամ նախ հանդիպումներ ունեցան Բաքվում, ապա եկան Երեւան:

Փետրվարի 16-ին Բաքվում համանախագահներ Պիեր Անդրիոն, Իգոր Պոպովն ու Ջեյմս Ուորլիքը` ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` «քննարկելու հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքն ու հեռանկարները»: Ալիեւ կրտսերի գրասենյակի պաշտոնական հաղորդագրությունն ավելին չփոխանցեց: Դրա փոխարեն համանախագահների հետ հանդիպումների համատեքստում իրանցի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում պերճախոս գտնվեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի հետ ասուլիսում Մամեդյարովը հայտարարել է, թե «հրադարարի ռեժիմի խախտումների մասին խոսելիս համանախագահները, առաջին հերթին, պետք է նշեն, որ հայերը պետք է ազատեն օկուպացված տարածքները»: Այդ պարագայում միայն, ըստ Մամեդյարովի, հրադադարի ռեժիմը չի խախտվի:

Զարմանալիորեն բաց տեքստով Ադրբեջանի արտգործնախարարը ներկայացնում է, որ հենց Ադրբեջանն է խախտում հրադադարը, քանի որ չեն բավարարվում իր ներկայացրած պահանջները: Մինչդեռ խախաղության ու հրադադարի ռեժիմի պահպանության կոչերով հանդես եկողները շարունակում են հավասարապես ուղերձներ հղել երկու կողմերին, ինչը Մամեդյարովի հայտարարությունների ֆոնին անլուրջ մոտեցման տպավորություն է թողնում:

Մնացյալի առումով էլ Մամեդյարովն ինչ-որ թարմացված ձեւակերպումներով է հանդես եկել նույն ասուլիսում, նշելով, թե «տարածաշրջանում խաղաղության հաստատման համար պետք է լուրջ բանակցություններ անցկացվեն… Առաջին հերթին` պետք է իրենց հողեր վերադառնան փախստականներն ու ներքին տեղահանվածները, եւ կարեւորը, պետք է տուն վերադառնան զինծառայողները»: Թե ինչ է ցանկացել այս հայտարարությամբ ասել Մամեդյարովը` այնքան էլ հստակ չէ, քանի որ զինծառայողներ ասելով նկատի է ունեցել շփման գծում կանգնած ավտոմատավորներին, թե ընդհանրապես զինծառայողներին ադրբեջանական բանակում:

Մյուս կողմից, ակնհայտ է, որ որեւէ բանակցության հնարավորության մասին Մամեդյարովի հայտարարությունը նախորդ ադրբեջանական վերնախավային հայտարարությունների առումով թարմություն է մտցնում գործընթաց, քանի որ Բաքվից վերջին շրջանում ինչպես բանակցությունների, այնպես էլ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ու համանախագահների հասցեին միայն քննադատություն էր հնչում, բանակցային գործընթացից հրաժարվելու կոչերով: Այժմ թեեւ Մամեդյարովի բառապաշարում փոփոխություն տեղի չի ունեցել եւ ադրբեջանական միակողմանի պահանջները մնացել են նույն հարթության ու դրսեւորման մեջ, վստահաբար փոփոխություն տեղի է ունեցել բանակցային գործընթացի նկատմամբ վերաբերմունքում, կամ գոնե ներկա պահին Ադրբեջանում նպատակահարմար են գտել խոսել բանակցային հնարավորություններից, այլ ոչ թե Մինսկի խմբի ձեւաչափի ձախողումից:

Արդեն փետրվարի 17-ին համանախագահները Երեւանում ունեցան հանդիպումներ ինչպես նախագահ Սերժ Սարգսյանի, այնպես էլ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Համանախագահները Հայաստանի նախագահին ներկայացրել էին Բաքվում հանդիպումների տպավորությունները, քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի այս փուլում առկա մտահոգություններն ու հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ողջունել է հունվարի 27-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որը, նախագահի համոզմամբ, որոշակիորեն տարբերվում էր նախորդ հայտարարություններից, որում ի վերջո կոչ արվեց Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իր հանձնառություններին:

Իր հերթին Հայաստանի արտգործնախարարը համանախագահների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ հունվարի 27-ի համանախագահների հայտարարությունից, փետրվարի 7-ի ԵԱՀԿ գործող նախագահի եւ եռանախագահների հայտարարությունից հետո Բաքուն, բացահայտ արհամարհանք դրսեւորելով, շարունակել է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, սադրանքները եւ եռանախագահների կողմից մատնանշված անթույլատրելի հռետորաբանությունը:

«Անդրադառնալով խաղաղության պայմանագրի մշակմանը իբր ձեռնամուխ լինելու մասին Բաքվի մտասեւեռմանըՙ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը իրականում նպատակ է հետապնդում ձախողել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ տարիների բանակցային գործընթացի արդյունքները: Բաքուն փորձում է օգտագործել իր իսկ պատճառով հակամարտության չլուծված լինելըՙ արդարացնելու համար երկրի ներսում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումները, ընդդիմախոսների դեմ բռնաճնշումները», ըստ պաշտոնական հաղորդագրության ասել է Նալբանդյանը:

Առավել կարեւոր է, որ Նալբանդյանը եւս մեկ անգամ ընդգծել է Արցախի դերակատարության նշանակությունը. «Երբ համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, եւ դրան իր համաձայնությունը տա նաեւ Լեռնային Ղարաբաղը, այդ ժամանակ հնարավոր կլինի բանակցություններ սկսել Ադրբեջանի, Արցախի եւ Հայաստանի միջեւՙ մշակելու խաղաղության համապարփակ պայմանագիրը»:

Այն ժամանակ, երբ Մամեդյարովը Բաքվում հայտարարել է, թե Արցախում հայտնված եւ դատարանի առաջ կանգնած ադրբեջանցիների հարցը բարձրացվում է ամենաբարձր մակադրակով եւ, ըստ ադրբեջանական կողմի ստացած խոստումների` դրվելու է Հայաստանի նախագահի առաջ, Հայաստանի արտգործնախարարը, անդրադառնալով Արցախի դատարանի կողմից դատապարտված ադրբեջանցի դիվերսանտերին որպես «մոլորված անմեղ գառնուկներ» ներկայացնելու Բաքվի փորձերին, նշել է, որ դրանք սնանկ են: «Վերջիններիս հանցագործությունները փաստագրված եւ ապացուցված են, ներառյալՙ նրանց կողմից տասնյոթ տարեկան պատանու առեւանգումը, խոշտանգումը եւ դաժան սպանությունը», ընդգծել է Նալբանդյանը:

Համանախագահները այցելել են նաեւ Արցախ`թերեւս բարենպաստ եղանակային պայմանները համադրելով իրենց առաջադրանքի իրագործելիությունն ապահովելու անհրաժեշտության հետ: Այսինքն` շփման գծում լարվածության մեղմման հարցում առանց Արցախի իշխանությունների ներգրավվածության որեւէ քայլ կամ նախաձեռնություն չի կարող բերել հաջողության, ուստի համանախագահների տարածաշրջանային այցը եզրափակվեց տրամաբանական վերջնակետում` Ստեփանակերտում ունեցած հանդիպումներով:

Ստեղծված իրավիճակում սպասել ամենաբարձր մակարդակով հանդիպման անիմաստ է, հատկապես որ, ինչ էլ քննարկված լինի Երեւանում ու Բաքվում, դեռ անհրաժեշտություն կունենա քննարկվելու եւ ավելի մանրամասն համաձայնեցվելու արտգործնախարարների մակարդակով, իսկ այդպիսի հանդիպման հնարավորություն էլ դեռ չի երեւում:

Մյուս կողմից, համանախագահների այցին զուգահեռ, քիչ ավելի ուշ, տարածաշրջանում մեկնարկեց մեկ այլ այցելություն` ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նյուլանդի կատարմամբ, որի համար ընտրված ժամանակահատվածը դժվար թե պատահականությունների շարքից լինի` հաշվի առնեով նաեւ վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով նախաձեռնող լինելու մեծ ցանկությամբ հանդես եկող Միացյալ Նահանգների դերակատարությունը ողջ տարածաշրջանում:

Նախորդ գրառումը

ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՎԵՐԻՆ ՇԵՄԸ ԲՈՒՀԵՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՔԱՆԻ ԻԼՀԱՄԸ ՇՈԿԻ ՄԵՋ Է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՔԱՆԻ ԻԼՀԱՄԸ ՇՈԿԻ ՄԵՋ Է

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական