Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԲԵԼԳԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՉ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Հ. Ծ.

Հունվարի 29-ին Բելգիայի «Վլաամս Բելանգ» («Ֆլամանդական շահեր») ազգայնական կուսակցության անդամ Ջերոլֆ Անեմանսը եվրոխորհրդարանին է ներկայացրել մի բանաձեւ, որը Թուրքիային կոչ է անում ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Բանաձեւը ստորագրել են նաեւ ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենն ու Ֆրանսիայի պատգամավորներ:

Փարիզից անկախ լրագրող Ժան Էսքիյանի հաղորդմամբ, բանաձեւը ընդունվելուց հետո ուղարկվելու է Թուրքիայի եւ Հայաստանի կառավարություններին եւ խորհրդարանի նախագահներին: