Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱՆԸ ՏԵՂԱՇԱՐԺ Է ԿԱՏԱՐՈՒՄ (*)

06/02/2015
- 06 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔ

Մեկուսացվածությունից դեպի Ծոցի ապագա ոստիկան

Իրանի ճգնաժամը, կամ ավելի ճիշտ մեր ճգնաժամը Իրանի հետ, այն մասին է, թե ինչ աշխարհաքաղաքական, մարտավարական դեր է վերապահվում ապագայում այդ մեծ ու պատմական երկրին: Զրուցելով իմ լիբանանցի մտերիմ լրագրող ընկերոջ հետ նախքան վերջերս Ծոցի երկրները մեկնելս, ես հարցրեցի, թե Աբու Դաբիում ինչ հարց պետք է շոշափեմ ներդնողների եւ բանկային ոլորտի պատասխանատուների հետ: Նա անմիջապես պատասխանեցՙ «Իրանի հարցը»: «Ինչ ելք էլ ունենան միջուկային զենքի վերաբերյալ բանակցությունները, այդ երկիրը եղել ու մնում է ամենահզորը ամբողջ մերձավորարեւելյան մահմեդական աշխարհում: Մարդիկ պետք է մտածեն ներդրումներ կատարել այնտեղՙ նոր Իրանում: Եթե ամերիկացիներն ու իրանցիները համաձայնության գան, ապա Իրանը դարձյալ կդառնա Ծոցի երկրների ոստիկանը», ասաց նա:

Ես այնքան էլ վստահ չեմ դրանում: Իրանի շահը վատ ներդրում էր, իհարկե ամերիկացիների համար 1979-ի իսլամական հեղափոխությունից հետո, եւ այժմ էլ բացահայտորեն շիա դավանող երկիր է, դաշնակիցը Իրաքի, Սիրիայի եւ Հեզբոլլահի, եւ ոչ թե, ասենք, Իսրայելի եւ արեւմտամետ երկրների: Երբ ես հասա սուննի մահմեդական Ծոցի երկրները, «սուննիներն ընդդեմ շիաների» պատմությունը կրկնվում էր: Իրանը ներկայացված էր որպես «չարագործ», որը ցանկանում է ջախջախել սուննիների իշխանությունը Սաուդյան Արաբիայում, Եմենում, Հորդանանում եւ այլուր:

Ճի՞շտ էր արդյոք մտածելը, որ Իսրայելն ու Մ. Նահանգների հանրապետական կուսակցությունը (որ վերջին հաշվով նույն բանն է համարյա) երբեւէ կթողնի Օբամային համաձայնության գալ Իրանի հետ:

Կա նաեւ Սիրիան վերակառուցելու խնդիրը. ներկա հաշվարկներով 260 միլիարդ դոլար, որն անընդհատ կարող է աճել: Միայն Քաթարը գուցե կարողանա մարել հաշիվը, որպեսզի գրգռի սաուդցիներին եւ ընդարձակի իր փոքրիկ երկրի տարածքային իշխանությունը: Ոմանք ասում են, որ նրա գլխավոր ներդրումները ոչ թե հեղուկ գազի, այլ «վոլքսվագենի» մեջ են: Ինչեւէ, վերադառնալով Իրանին… ինչպես լիբանանցի տնտեսագետ դոկտ. Նասեր Սաիդին է ասումՙ «միայն ամերիկաիրանյան համաձայնությունը կարող է կայունացնել իրավիճակը Իրաքում, Աֆղանստանում, Պակիստանում եւ նպաստել, որ Սիրիան վերագտնի իրեն»:

Գուցե չափազանցված է, բայց համաձայնության առաջին առավելությունը լինելու է այն, որ կտրուկ նվազելու են Ծոցի երկրների զինամթերքի վրա ծախսված գումարները: Մերձավոր Արեւելքի երկրները 132 միլիարդ դոլար են ծախսել 2012-ին իրենց բանակների հզորացման վրա, այսինքն Սիրիան վերակառուցելու գումարի կեսը: Սաիդիի կարծիքով Իրանն իր էներգապաշարներով կարող է դառնալ «նոր մետաքսե ճանապարհ» էներգամատակարարման բնագավառում:

Պատժամիջոցների վերացումը կնպաստի ոչ միայն գազի եւ նավթի արդյունաբերության ավելացմանը, այլեւ «նոր» Իրանի կազմավորմանը: Նոր հնարավորություններ կբացվեն նրա առաջ համագործակցելու Չինաստանի եւ Հնդկաստանի էներգաենթակառուցվածքների հետ, որի հետեւանքով զգալիորեն կնվազեն նավթի գները:

Աշխարհի ամենամեծ ներկրողը հանդիսացող Չինաստանը միշտ էլ դեմ է եղել պատժամիջոցներին: Իրանի հետ նրա առեւտրի ծավալներն զգալիորեն ավելացել են, 1994-ի 400 միլիոն դոլարից 2008-ին հասնելով 11 միլիարդ դոլարի: Իսկ երկու տարի առաջՙ 50 միլիարդ դոլարի: Դոկտ. Սաիդիի համոզմամբ Իրանի էներգաենթակառույցները պետք է թափանցեն Կենտրոնական Ասիայի երկրները եւ Չինաստան:

Իրանի եւ Ծոցի սուննի երկրների մեծամասնության երազանքը «խաղաղ եւ բարգավաճ գոտի» ստեղծելն է Ծոցի տարածքում: Այդ մասին Ջորջ Բուշ ավագն էր խոսում Քուվեյթի 1991-ի ազատագրումից հետո: Դժբախտաբար նա Իսրայելի միջուկային զենքի մասին չէր ակնարկում եւ շարունակեց մնալ Ծոցի երկրներին զենք մատակարարող «Սանտա Կլաուսը»:

Ուրեմն երազանքը իրականություն չի՞ կարող դառնալ: Գուցե, բայց «Իզիսի» եւ «վահաբիների» ստեղծած մղձավանջային մթնոլորտը ստիպում է վերանայել իրադարձությունները եւ վերագնահատել այն: Ի վերջո ո՞վ 1939-ին կմտածեր, որ խորհրդային բռնապետը մեր դաշնակիցն էր դառնալու ընդամենը երկու տարի անց…: Բայց ի՞նչ պատահեց 1945-ից հետո…: «Խնդիրն այն է, որ գնացքները քեզ մինչեւ վերջնակետ չեն հասցնում, դու պետք է իջնես եւ տաքսի վերցնես դեպի այն վայրը, ուր ցանկանում ես գնալ», ասաց ինձ հետ Բեյրութ վերադարձող մի դուբայցի:

Թարգմ. Հ. Ծ.

(*) Տպագրվում է կրճատումներով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԿԴԱՏԵՆ ՌԱԽԱՏ ԱԼԻԵՎԻՆ

Հաջորդ գրառումը

ՊԵՏԴՈՒՄԱՆ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ ԳՖՀ-Ի ԿՈՂՄԻՑ ԳԴՀ-Ի ԲՌՆԱԿՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՊԵՏԴՈՒՄԱՆ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ ԳՖՀ-Ի ԿՈՂՄԻՑ ԳԴՀ-Ի ԲՌՆԱԿՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Մի քանի թեզ՝ Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) հարցով՝ ըստ իմ իմացածի։ Եթե գրածներս սխալ...

ԿարդալDetails

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025

Նոր մանրամասնություններ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ. Հայկ Դեմոյան

21/10/2025

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական