Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՄԱՍԻՆ

23/01/2015
- 23 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ադրբեջանի կողմից վերջին օրերին իրականացված մի շարք դիվերսիոն գործողությունների հետեւանքով մենք ունեցանք երկու զոհ: Կարեւոր չէ, թե ովքեր: Ցանկացած անունով ցանկացած հայ զինվոր մերն է, հետեւաբար յուրքանչյուր անունով յուրաքանչյուր զոհված, էլի մերն է: Նրանց մահը մենք սգում ենք` անկախ նրանց անուններից:

Հայաստանի, ապա եւ Արցախի Հանրապետությունների նախագահներ` Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի հրամանագրերով զոհված զինվորները պարգեւատրվեցին Արիության մեդալով: Հետմահու պարգեւատրվեցին: Ու ես չգիտեմ, թե ի՞նչ են անելու այդ մեդալները այդ ընտանիքներում: Փոխարենը ես գիտեմ, թե որքան կուրախանային ողջ զինվորի ծնողները, նրա ընտանիքի անդամները, եթե իրենց որդին Արիության մեդալ ստանար` կենդանության օրոք: Ի՞նչ է, մեր ողջ զինվորները արիությամբ աչքի չե՞ն ընկնում, ավելի ճիշտՙ միայն հանուն հայրենիքի զոհվե՞լն է մեզանում ընկալելի` որպես արիության դրսեւորում:

Սահմանին, հակառակորդից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գիշեր-ցերեկ կանգնած զինվորը, շարքային զինվորը,թույլ տվեք` ՇԱՐՔԱՅԻՆ զինվորը, արդեն իսկ արի է: Ու երբ մենք նրան ոչ թե իհարկե զուտ սահմանին կանգնելու, այլ իր որոշ գործողությունների համար չենք պարգեւատրվում, նշանակում է չենք ընդունում նրա` ոչ թե մեռնել, այլ` ապրել հանուն հայրենիքի մղումը, դրանում առկա բարձրագույն արիությունը: Ոչ Հայաստանի, ոչ Արցախի նախագահները դեռ երբեք չեն պարգեւատրել ողջ շարքային զինվորին` ցուցաբերած արիության համար, մինչդեռ այդ արիությունը ողջերը եւս ցուցաբերում են: Եւ այդ պարագայում այդ մեդալները միայն ուրախություն են,միայն հպարտություն, միայն հրճվանք, միայն հայրենասիրություն…

Ոչ ոք չի կարող երաշխավորել այս գիշեր սահմանի ողջ երկայնքով կանգնած մեր շարքային զինվորներից ոչ մեկի կյանքի համար: Ուրեմն նա հենց այսօր, հենց այս գիշեր հնարավոր զոհ է, եւ նա գիտի այդ մասին, եւ նա կանգնած է մնում` այդ իմանալով, եւ նա արի է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽԵԼՈՔ ՄՆԱՑԵՔ

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական