Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

1915-ԻՆ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

23/01/2015
- 23 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. Ծ.

«Հույսով եմ Ցեղասպանության հարյուրամյակի շեմին հրատարակված այս գիրքը կնպաստի այդ տաղանդավոր գրողների ճանաչմանը, որին նրանք լիովին արժանի են», նշել է դոկտ. Հրանտ Մարգարյանը, ով առավել ծանոթ է Նյու Յորքում իր թատերական ներկայացումներով: «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի փոխանցմամբ «Ջորջթաունի տղաները», «Լռություն» եւ «Հայելիներ» պիեսների բեմադրություններով ծանոթ, այժմ 76-ամյակը բոլորած մտավորականը օտար ընթերցողներին է ներկայացրել իր «The Rise of Crimson Dawn» («Բոսորագույն լուսածագ») հատորը, որտեղ ամփոփված են Եղեռնին զոհ գնացած գրողների եւ բանաստեղծների ստեղծագործությունները:

Հատորը բաղկացած է երեք բաժիններից. (ա) պատմական ակնարկ Օսմանյան Թուրքիայում ապրող հայերի եւ հայ գրականության զարգացման մասին, (բ) գրողների դեպի նահատակություն անցած ճանապարհը եւ ականատեսների վկայությունները եւ (գ) գրողների կենսագրություններն ու ստեղծագործությունները: Ընդգրկված են Հրանտը (Մելքոն Կյուրճյան), Թլկատինցին (Հովհ. Հարությունյան), Գրիգոր Զոհրապը, Սմբատ Բյուրատը (Ս. Տեր-Ղազարենց), Երուխանը (Երվանդ Սրմաքեշխանլյան), Արտաշես Հարությունյանը, Ռուբեն Զարդարյանը, Տիրան Չրաքյանը (Ինտրա), Սիամանթոն (Ատոմ Յարճանյան), Գեղամ Բարսեղյանը, Դանիել Վարուժանը, Տիգրան Չոկյուրյանը եւ Ռուբեն Սեւակը (Ռ. Չիլինկիրյան): Բոլորը զոհվել են 1915-ին: Ամենաերիտասարդը եղել է Ռ. Սեւակը:

«Ցեղասպանությունը արվեստի եւ գրական արժեքների ընդհատումն է, այսինքն ընդհատումը մարդկության զարգացման: Դրա համար էլ ցեղասպանությունը հանցագործություն է ուղղված մարդկության դեմ: Ես բոլոր գրողներին ու բանաստեղծներին չէի ճանաչում, բայց հատորը հիանալի առիթ ծառայեց, որ մեկ առ մեկ ճանաչեմ նրանց: Ուրախ եմ, որ թարգմանությունների միջոցով կարողացա ներկայացնել նրանց նաեւ օտարներին: Նրանք արժանի էին դրան», ասել է Հրանտ Մարգարյանը գրքի լույսընծայման առթիվ:

Նախորդ գրառումը

ՔԱԼԻՖՈՐՆԻՈՅ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԷՆ ԵՏ ՔԱՇԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՒԸ ՎԱՒԵՐԱՑՈՒԵՑԱՒ

Հաջորդ գրառումը

ԽԵԼՈՔ ՄՆԱՑԵՔ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԽԵԼՈՔ ՄՆԱՑԵՔ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական