Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԹԵ…

23/01/2015
- 23 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ա.

Եթե Վ.Պ.-ն (չխառնել Վլադիմիր Պուտինի հետ) չմտներ Ավետիսյանների տուն, ապա Ավետիսյաններն այսօր ողջ կլինեին: Եթե Վ.Պ.-ն չգար Հայաստան` ծառայելու, ապա չէր մտնի Ավետիսյանների տուն: Եթե ՌԴ համապատասխան մարմինները բծախնդրորեն ընտրեին իրենց բանակի կադրերին, ապա Վ.Պ.-ն չէր գա Հայաստան ծառայելու: Եթե ՌԴ բարձր ղեկավարությունն ունենար համապատասխան կամք, ապա ՌԴ համապատասխան կառույցներն ավելի բծախնդրորեն կընտրեին իրենց բանակի կադրերին:

Սաՙ ինչ վերաբերում է Ռուսաստանի մեղքին:

Մյուս կողմից, եթե Հայաստանի իրավապահները, օգտվելով իրենց սահմանադրական իրավունքից (եւ պարտավորությունից) Հայաստանի տարածքում լավ փնտրեին եւ հայտնաբերեին Վ.Պ.-ին, ապա վերջինս այսօր Ռուսաստանի իրավազորության տակ չէր լինի: Եթե Հայաստանի բարձր իշխանություններն ունենային համապատասխան կամք, ապա ՀՀ իրավապահները կօգտվեին իրենց սահմանադրական իրավունքից (եւ պարտավորությունից): Եթե Ռուսաստանը չլիներ Հայաստանի անվտանգության երաշխավորը, համենայն դեպս` ըստ միջպետական մի շարք համաձայնագրերի եւ ըստ պաշտոնական հայտարարությունների, ապա ՀՀ բարձր ղեկավարությունը կունենար համապատասխան կամք: Եթե ՀՀ բարձր ղեկավարությունը չհամարեր, որ ՌԴ-ն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, ապա կունենար համապատասխան կամք: Եթե Հայաստանի բոլոր իշխանավորների համար բնավորություն դարձած չլիներ` հայ-ռուսական համաձայնագիր կնքելը, ապա ռուսական ռազմաբազան կամ չէր լինի,կամ շուտով կհեռանար, գուցե, Հայաստանից: Եթե ռուսական ռազմաբազան հեռանար Հայաստանից, ապա Հայաստանը մենակ կմնար թուրք, որոշ վերապահումներով նաեւ` ադրբեջանական վտանգի առջեւ: Եթե Հայաստանը չունենար հիշյալ վտանգի առջեւ մենակ մնալու մտավախություն, ապա ռուսական բազան կհեռանար Հայաստանից: Եթե ՀՀ իշխանություններն ունենային սեփական ուժերի վրա վստահություն, ապա կունենային նաեւ համապատասխան կամք:

Եթե Մխիթար սպարապետին համանուն ֆիլմում մարմնավորած` այժմ եւ վաղուց մոսկվաբնակ Արմեն Ջիգարխանյանը ֆիլմի վերջում հիացական եւ ուրախությամբ չբացականչեր` «ռուսները,ռուսները, ռուսները», ապա հայ-ռուսական նոր համաձայնագիր կնքելը բնավորություն չէր լինի ՀՀ բարձր իշխանությունների համար: Եթե Մխիթար սպարապետի Հայաստանը հայտնված չլիներ թուրքական շրջափակման եւ բնաջնջման վտանգի առջեւ, ապա` սպարապետը ի դեմս Արմեն Ջիգարխանյանի չէր բացականչի` «ռուսները, ռուսները, ռուսները»:

Եթե Խաչատուր Աբովյանը անհետ չկորեր, գուցե մի հարցական ավելացներ իր հայտնի խոսքին:

Սաՙ ինչ վերաբերում է մեր մեղքերին, կամ մեր մեղքերն ու անայլընտրանք գործողություններն արդարացնող պատճառներին:

Հիմա հասկանանք, ո՞վ է մեղավոր, ռուսնե՞րը… Եթե մենք համոզված լինեինք, որ հենց նրանք, կամ միայն նրանք, ապա այս հոդվածը չէր գրվի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԵՏԱԿԱՆ ԱՂԱՎԱՂՎԱԾ ԶԻՆԱՆՇԱՆ. ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆՙ ՓԻՍՈՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԳՅՈՒՄՐԻԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԳՅՈՒՄՐԻԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական