Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

23/01/2015
- 23 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Անկախ լրագրող Ժան Էսքիյանը Փարիզից տեղեկացնում է, որ «Nouvelles d՛Arme՛nie» ամսագրի հունվարյան համարը բացահայտում է այն գաղտնի համաձայնությունը, որի հետեւանքով 2012-ին տապալվեց հայերի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող Վալերի Բուայեի օրենքը: Ֆրանսահայ ամսագրի շապիկին «Սահմանադրական խորհուրդ: Հյուբեր Հենելի վտանգավոր կապերը» խորագիրն է:

Հյուբերը, 72 տարեկան, նախկին սենատոր է եղել, ով Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի աշխատակազմին է միացել 2010-ին: Նա միաժամանակ Ֆրանսիայում գործող թուրքամետ քարոզչություն իրականացնող «Բոսֆորի ինստիտուտին» աջակցող անձնավորություն է: Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումից հետո թուրքամետ ուժերը բողոքարկելով այն Սահմանադրական խորհրդին ուղարկեցին: 2012 թվի փետրվարի 1-ին էլեկտրոնային հաղորդագրություններ են փոխանակվել Հյուբերի եւ Թուրքիայի նախկին արտգործնախարար Յաշար Յակըշի միջեւ: Այդ հաղորդագրությունները հայտնաբերվել են Yahoo-ի քննարկումների էջում: Յակըշը մասնավորապես գրել է. «Սիրելի եւ մեծ ընկեր, չեմ կարող ուրախությանս մասնակից չդարձնել Թուրքիայի մեծ ընկերներիս: Կարծում եմ սա հաստատապես կփոխի հոսանքի ուղղությունը: Գործը հիմա ձեր ձեռքերում է»: Սրան Հյուբերը պատասխանել է. «Ձեզ նման ես էլ հանգիստ շունչ եմ քաշում: Մենք 30 օր ունենք որոշում կայացնելու: Վիճակը նետված է»:

Փետրվարի 28-ին (2012 թ.) Հյուբերը դարձյալ գրել է Յակըշին. «Այսօր ժամը 17.00-ին հանրությանը կներկայացվի Սահմանադրական խորհրդի որոշումը: Դուք գոհ կլինեք», որին Յակըշը պատասխանել է. «Եթե դուք եք ասում, ուրեմն չեմ կարծում, որ հուսախաբ կլինեմ»:

Այդ նույն օրը տապալվեց Վալերի Բուայեի օրենքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶԳՕՆ ԸԼԼԱՆՔ

Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական