Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՉ

23/01/2015
- 23 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անկեղծորենՙ ԱՐՇԱՎԻՐ ԳՅՈՆՋՅԱՆ, Մոնրէալ

Ի պատասխան Գալիպոլիի տոնակատարությունների հրավերին

Ստորեւ անգլերենից թարգմանաբար ներկայացնում ենք Ռամկավար Ազատական կուսակցության Կենտր. վարչության նախկին ատենապետ, ՀԲԸՄիության Կենտր. վարչության նախկին փոխնախագահ, Թեքեյան մշակութային միության Մ. Նահանգների եւ Կանադայի Կենտր. վարչության անդամ, հայտնի գյուտարար-ֆիզիկոս, Մոնրեալի Մկգիլ համալսարանի պրոֆեսոր Արշավիր Գյոնջյանի կոչը ուղղված համայն հայությանը:

Սիրելի հայրենակիցներ,

Թեւակոխել ենք ճակատագրական 2015 թվականը: Ենթադրվում է, որ Հայաստանի հայերը, մասնավորապես Հայաստանի Հանրապետության պետական կառույցները եւ սփյուռքահայերը բազմաթիվ հանձնախմբերի միջոցով պատրաստում են Ցեղասպանության հարյուրամյակը նշելու հուսալի եւ արդյունավետ ծրագրեր, որոնց մենք ականատես կլինենք հառաջիկա շաբաթներին եւ ամիսներին:

Բոլորիս ցանկությունն այն է, որ տեսնենք, թե այդ միջոցառումները ազդեցիկ լինեն եւ ի վերջո որոշակի բեկում առաջացնեն միջազգային ասպարեզում ի նպաստ Հայ դատին: Այդուհանդերձ, երեւի առաջինը չեմ նկատելու եւ ափսոսանք հայտնելու, որ դժբախտաբար մենք ի վիճակի չենք եղել այն աստիճան կազմակերպված ձեւով հանդես գալու, որ միջազգային ասպարեզում ուժեղ քաղաքական ազդեցություն ունենայինք եւ նախ պահանջեինք Թուրքիայից ընդունելու հայերի Ցեղասպանության պատասխանատվությունը եւ ապա ակնկալեինք նրանից համապատասխան փոխհատուցում:

Այս փուլում մենք պետք է շարունակենք պնդել, որ վաղեմության օրենսդրական ակտ գոյություն չունի ցեղասպանության հանցագործության համար եւ 2015 թվականը հայերիս համար արդարություն եւ փոխհատուցում պահանջելու վերջին հնարավորությունը չէ:

Հաջորդ կարեւոր կետն այն է, որ մենք պետք է լավ կազմակերպված եւ ազդեցիկ ծրագիր ունենանք, որպեսզի կարողանանք հակադարձել թուրքական անխուսափելի հակաքարոզչական ցունամիին, որն անկասկած առաջ է մղվելու հառաջիկա ամիսներին, ընդհուպ ապրիլի 24-ը ներառյալ:

Թուրքական կառավարությունն արդեն կատարել է ձեռնածուական իր մեծ հնարքը, հայտարարելով, որ Գալիպոլիի հաղթանակի տոնակատարությունները տեղի են ունենալու 2015 թվի ապրիլի 24-ին: Նրանք հարյուրից ավելի պետությունների բարձրաստիճան ղեկավարներին են հրավիրել մասնակցելու այդ տոնակատարություններին, որոնք կկայանան հենց հայերի Ցեղասպանության հարյուրամյակի օրը:

Սա մի մեծ մարտահրավեր է ուղղված մեզՙ աշխարհով մեկ ցրված 8 միլիոնից ավելի հայերիս, որին պարտավոր ենք համապատասխանորեն արձագանքել, ամոթանքի միջազգային սյունին գամելու համար թուրքական խորամանկությունը: Ինչպիսի՞ն կլիներ համաշխարհային հանրության արձագանքը, եթե Հոլոքոսթի տարելիցի օրը Գերմանիայի կառավարությունը տոնախմբություններ կազմակերպեր նշելու համար Ֆրանսիայի նվաճումը եւ Հիտլերի հաղթական երթը Փարիզում: Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են:

Եկեք օգտվենք այն փաստից, որ թուրքերը շատ շուտ բացահայտեցին իրենց հակաքարոզչական դավադրությունը: Մենք դեռ երեք ամիս ունենք, որպեսզի ազգովին հակադարձենք եւ համապատասխան վրդովմունքի արտահայտություններով ողողենք միջազգային մամուլի էջերը: Հայաստանի նախագահը պատշաճորեն եւ քաղաքավարի կերպով է պատասխանել Էրդողանի վիրավորական հրավերին:

Իմ այս հակիրճ ակնարկի նպատակն այն է, որ մենքՙ սփյուռքահայերս, Կանադայից մինչեւ Մ. Նահանգներ, Ֆրանսիայից ու Մ. Բրիտանիայից մինչեւ Լիբանան եւ աշխարհի այլ վայրերն ընդգրկող միջազգային մամուլի էջերը կարողանանք ողողել փաստավավերագրական արժանահավատ հակադարձություններովՙ չեզոքացնելու համար Գալիպոլիի եւ դրան հաջորդող մյուս ֆարսերը: Սա անշուշտ պահանջում է հիմնավորված քննախոսությունների պատրաստում եւ զգալիորեն մեծ գումարների ներդրում:

Ցանկանո՞ւմ ենք, կարո՞ղ ենք եւ վերջապես ի վիճակի՞ ենք ընդունելու այս մարտահրավերը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

50 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻՆ` 2 ՏՈԿՈՍ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ 20 ՏՈԿՈՍԻ ՓՈԽԱՐԵՆ

Հաջորդ գրառումը

ՈՒՐՈՒԿՈՒԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՄՈՒԽԻՔԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՄԱՍ ԿԱԶՄԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 100-ԱՄԵԱԿԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՈՒՐՈՒԿՈՒԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՄՈՒԽԻՔԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՄԱՍ ԿԱԶՄԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 100-ԱՄԵԱԿԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

ՄԱՀԱԶԴ Խորը վշտով հայտնում ենք՝ օրեր առաջ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով այսօր մահկանացուն է կնքել պահեստազորի գեներալ-լեյտենանտ Հրանտ Միքայելի...

ԿարդալDetails

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական