Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

50 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻՆ` 2 ՏՈԿՈՍ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ 20 ՏՈԿՈՍԻ ՓՈԽԱՐԵՆ

23/01/2015
- 23 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Բացառապես արտահանմամբ զբաղվող եւ տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկը կնվազեցվի 10 անգամՙ ներկայիս 20 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս: «Շահութահարկի մասին» օրենքում երեկ նման փոփոխության հավանություն տվեց Հայաստանի կառավարությունը: Ըստ այդ նախագծի, նման արտոնություն ստացող ընկերությունը պետք է ունենա նաեւ Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր եւ եկամուտներ չստանա Հայաստանի տարածքում: Կառավարության կողմից հրատապ ճանաչված այս օրենքի նախագծին անդրադարձավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը :

Ըստ վարչապետի, սա կառավարության ոչ ստանդարտ քայլերից է, որով փորձ է կատարվում խթանել արտահանումը: «Եթե մենք կարողանանք ունենալ նման գործընկերներ, ովքեր տարվա ընթացքում 50 մլրդ դրամի ապրանք կարտահանեն մեր երկրից, ապա դա իրոք ե՛ւ աշխատատեղերի ստեղծում է, ե՛ւ լրացուցիչ եկամուտներ կապահովի մեր պետական բյուջեում», նշեց Հովիկ Աբրահամյանը, ավելացնելով, որ խոսքը չի կարող վերաբերել հանքարդյունաբերության ոլորտին: Վարչապետն այն կարծիքը հայտնեց, որ սա մեծ խթան կհանդիսանա արտահանումն ավելացնելու համար:

Օրենքի նախագծի մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսեց նաեւ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ՙ նշելով, որ այն վերաբերում է բացառապես նոր կատարվող ներդրումներին: Այսինքն, ցանկացողները պետք է գան Հայաստան, ներդրումներ անեն եւ ստեղծված արդյունքը արտահանեն Հայաստանից: Ֆինանսների փոխնախարարը բացառեց այն տարբերակը, որ մի քանի ընկերություններ կարող են միավորվել եւ նման արտոնություն ստանալ: Նրա հավաստմամբ, դա սահմանափակված է օրենքով` կառավարությունը նման ծրագիրը հավանության չի արժանացնի:

Ըստ Վախթանգ Միրումյանի, բանակցություններ են տարվում օտարերկրյա հնարավոր ներդրողների հետ, որոնց համար 2 տոկոսը գրավիչ հարկային խթան է: Նման ներդրումների կատարման համար Հայաստանում կան ներուժ ունեցող ոլորտներ, որոնցից փոխնախարարը օրինակ բերեց շինանյութերի արտադրությունն ու արտահանումը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞Ր ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Է ԿԱՅԱՑՎԵԼՈՒ ԴԱՏԱՎՃԻՌԸ

Հաջորդ գրառումը

ԿՈՉ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԿՈՉ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական