Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԱՐԻԶՅԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

16/01/2015
- 16 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ. Ք.

Փարիզում հունվարի 7-ին «Շառլի էբդո» երգիծական շաբաթաթերթի խմբագրատան վրա իսլամիստների կատարած հարձակումը ֆրանսիացիների մեջ առաջացրեց նույնպիսի ցնցում, ինչպիսին առաջացրել էր 2001 թ. սեպտեմբերի 11-ի գրոհը ամերիկացիների մեջ: Ոճրագործները Ֆրանսիայի քաղաքացիներ էինՙ ալժիրյան ծագումով Կուաշի եղբայրները: Արդյունքըՙ 12 սպանված եւ 20 վիրավոր: Երգիծաթերթի աշխատակիցների սպանությունը հարվածեց հենց «Ֆրանսիայի ոգուն», ավանդույթներին եւ սկզբունքներին: Այդուհանդերձ 5-րդ հանրապետության քաղաքացիները դրսեւորեցին հասարակական պատասխանատվության բարձր աստիճանՙ հասկացնելով, որ ողբերգությունը իրենց չի ստիպի հանցագործ համարել բոլոր մահմեդականներին: Միեւնույն ժամանակ Observo վերլուծական կենտրոնի տնօրեն Առնո Դյուբիենը կարծում է, որ տարեսկզբին Փարիզում եւ այլ քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչությունները անսպասելիության եւ հետեւանքների տեսակետից «սեպտեմբերի 11» չեն:

Մինչ այդ Ֆրանսիայի տարածքում եղել էր ահաբեկչությունների երեք ալիք, եւ ամենքը հասկանում էին, որ վաղ թե ուշ լինելու է հաջորդ ալիքը: Բացի դրանից, վերջերս իսլամիստական խմբավորումները բազմաթիվ սպառնալիքներ էին հասցեագրել Ֆրանսիային, իսկ Սահարայի հարավում իսլամիստները նույնիսկ մահապատժի էին ենթարկել ֆրանսիացիների: Ի տարբերություն ԱՄՆ-ի, բուն ահաբեկչությունը սպասելի էր: Սակայն ֆրանսիացիների համար անսպասելի էր ահաբեկիչների առաջին թիրախի ընտրությունը. գիլյոտին, հեղափոխություններ եւ հակահեղափոխություններ տեսած Ֆրանսիայի պատմության մեջ երբեք չէր եղել հարձակում թերթի խմբագրատան վրա: «Շառլի էբդոն» հանդես էր գալիս հենց իսլամի եւ մահմեդականների դեմ. 1960-ից ի վեր «Հարակիրին» եւ դրան հաջորդած «Շառլի էբդոն» հրապարակել են ամեն տեսակ քաղաքական երգիծանկարներՙ Շառլ դը Գոլից մինչեւ Հռոմի պապ:

«Շառլի էբդոն» Ֆրանսիայի յուրօրինակ ինտելեկտուալ ավանդույթն է Վոլտերից մինչեւ մեր օրերը, ավանդույթ, որը ազատության ուղի է հարթում: Հենց այդ պատճառով ֆրանսիացիները, նույնիսկՙ այդ թերթը չկարդացողները կամ դրա հրապարակումները դատապարտողները, հունվարի 11-ին զանգվածաբար դուրս եկան համերաշխության ցույցի: Փարիզում եւ մի քանի այլ քաղաքներում նրանց թիվը հասավ 4 միլիոնի: Իշխանությունները այդ հանրապետական երթին մասնակցելու հրավեր չէին ուղարկել միայն ծայրահեղ աջ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենին, որը, ի դեպ, իր հորՙ Ժան-Մարի Լը Պենի հետ քանիցս հանդես էր եկել զգոնության եւ ներգաղթի սահմանափակման կոչերով: Նման խոշոր բազմություն հավաքվել էր թերեւս միայն 1944 թ. օգոստոսին, երբ գեներալ դը Գոլը մտավ ազատագրված Փարիզ:

Փարիզում համերաշխության կիրակնօրյա ցույցին մասնակցում էին հինգ տասնյակ երկրների ղեկավարներ: Ֆրանսիայի դաշնակից ԱՄՆ-ը ներկայացնում էր պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը: Նախագահ Օբաման բավարարվել էր Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատուն այցելելով:

Թեեւ բոլոր պայմաններն առկա էին իսլամի եւ ներգաղթյալների հանդեպ ատելության դրսեւորումների համար, բայց նման արարքները զանգվածային բնույթ չստացան: Ընդհակառակը, հասարակությունը համախմբվեց դրական արժեքների շուրջը: «Մենք չենք հանդուրժի հարձակումներ ազատության եւ Հանրապետության արժեքների վրա», հայտարարում էին ցուցարարները:

Հատկանշական է, որ Ֆրանսիայում քաղաքացիական շարժումը սկսվեց ներքեւից, իսկ անսկզբունք քաղաքագետների կոչերը ընկալվեցին խիստ բացասաբար:

Ինչ վերաբերում է դեպքերի քաղաքական հետեւանքներին, շատերը մինչեւ հունվարի 11-ի ցույցերը կարծում էին, թե ահաբեկչությունները կհարուցեն լոկ այլատյացության եւ ազգայնականության ուժեղացում: Կարծում էին, թե դա վերջին կաթիլն է, եւ երկրում կծավալվի «Ազգային ճակատի» պոպուլիստական գաղափարախոսության ալիքը: Իրականում սպասվում է նախագահ Օլանդի եւ վարչապետ Վալսի վարկանիշների ժամանակավոր բարձրացում, քանզի նրանք դրսեւորեցին սառնասրտություն եւ արժանապատվություն, ճիշտ բառեր գտան հասարակությանը դիմելու համար:

Մյուս երկրների արձագանքը ցույց տվեց, որ Ֆրանսիայի իրադարձություններն անտարբեր չեն թողնում մնացյալ աշխարհին: Գլխավորն այն է, որ բոլոր մահմեդականներն ակնհայտորեն չեն համարվի «Ֆրանսիայի թշնամիներ»: Ի դեպ, մահմեդականներից շատերը մասնակցում էին կիրակնօրյա համազգային ցույցերին: Ինչ վերաբերում է հրեական խանութներից մեկի վրա իսլամիստ ծայրահեղականի ձեռնարկած հարձակմանը, խանութի աշխատակիցներից մեկըՙ Մալիում ծնված մի մահմեդական, նկուղում փակելովՙ փրկեց 6 հրեաների: Փարիզում ահաբեկիչների սպանած ոստիկաններից մեկը մահմեդական էր: Այնպես որ, բոլոր մահմեդականներին ահաբեկիչ համարելու փորձերը Ֆրանսիայում դատապարտված են ձախողման:

Հունվարի 14-ին համացանցում հայտնվեց «Ալ Ղաիդայի» եմենյան մասնաճյուղի առաջնորդ Նասր ալ Անսիի ելույթի 11 րոպեանոց տեսահոլովակը, որտեղ նա ստանձնում է փարիզյան ահաբեկչության պատասխանատվությունըՙ ասելով, թե դա վրիժառություն է Մուհամմեդ մարգարեի երգիծանկարների համար: Նրա խոսքերով, Ֆրանսիան հարել է «Սատանայի կուսակցությանը», ուստի կլինեն նոր ահաբեկչություններ:

Նախորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՈՒ ԱՎԵԼԻ ԵՆ ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՎԵՐԸ ԵՐԳԻԾԱՆՔԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՎԵՐԸ ԵՐԳԻԾԱՆՔԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԻՆ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական