Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓՈԽԱՐԺԵՔԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՏԱՏԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՃԻՑ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԽՈՒՍԱՓԵԼ` ԻՆՉՊԵ՞Ս

16/01/2015
- 16 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սուպերմարկետները իրավունք ունե՞ն գները ըստ կամս բարձրացնելու

Փոխարժեքի եւ դրան հաջորդող գնային տատանումները տարեվերջին հերթական անգամ առիթ տվեցին անդրադառանալու Հայաստանում այս երկու գործոնների փոխկապակցվածության առանձնահատկություններին: Պաշտոնական շրջանակների կողմից հիմնական եզրահանգումն այն էր, որ փոխարժեքի եւ գների տատանումները հիմնականում համարժեք են միմյանց: Այսինքն, գները բարձրացել են այնքան, որքան արժեզրկվել է դրամը, իսկ գնաճի ցուցանիշն էլ մնացել է 4-5,5 տոկոս Կենտրոնական բանկի սահմանած թույլատրելի միջակայքում: Եթե նկատի ունենանք, որ գնաճը հաշվարկվում է հիմք ընդունելով մոտ 500 պարենային եւ ոչ պարենային ապրանքների, ինչպես նաեւ ծառայությունների գնային փոփոխությունները, թերեւս միջին ցուցանիշին կասկածելու հիմքեր չունենանք:

Սակայն, երկու երեւույթ, այդուհանդերձ, առանձին դիտարկման կարիք ունեն: Առաջին, ինչպե՞ս է տեղի ունենում գնագոյացումը Հայաստանում մենաշնորհների առկայության պարագայում եւ ինչպե՞ս կարող է լինել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի լիարժեք կիրառման դեպքում: Երկրորդ, առանձին, մասնավորապես պարենային ապրանքների գներ բարձրացան ոչ թե փոխարժեքին համարժեք 10-15 տոկոսով, այլ դրանից ավելի շատ: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս է սա տեղի ունենում եւ կարո՞ղ է արդյոք տեղի չունենալ: Վերոնշյալ երկու երեւույթները միմյանց հետ շատերի համար անտեսանելի կապ ունեն:

Գների չհիմնավորված բարձրացմանը մասնակից են ե՛ւ մատակարարները, ե՛ւ խանութները

Գնային փոփոխություններին մենք ականատես ենք լինում առեւտրի օբյեկտներից: Ինչպե՞ս են դրանք փոխվում մատակարարների` ներմուծողների եւ արտադրողների կողմից, բնակչությունը տեղյակ չէ: Հետեւաբար, այստեղ պարզաբանման կարիք կա, թե ինչո՞ւ են ապրանքների գները թանկանում այս, այլ ոչ թե այլ չափով: Այսինքն, թե ինչո՞ւ են առանձին ապրանքների գներ փոխարժեքի տատանմանը անհամարժեք` ավելի շատ բարձրանում:

Թվարկենք մի քանի ապրանքներ, որոնք թանկացել են 20 տոկոսով` լավաշի, սուրճի, մաստակի (ծամոն) առանձին տեսակներ, այն դեպքում, երբ փոխարժեքի փոփոխության արդյունքում, նոյեմբերի 24-ից հետո, հայկական դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 15 տոկոսով: 1 դոլարի դիմաց 410-420 դրամից, փոխարժեքն այժմ դարձել է 1 դոլարի դիմաց 470-480 դրամ:

Նախ փաստենք, որ փոխարժեքի անկանոն եւ կտրուկ փոփոխության օրերին, ապրանքների գները խանութներում փոխվում էին օրական մի քանի անգամ: Ասենք, 650 դրամ արժողությամբ սուրճի տուփը, նույն օրը երեք անգամ գինը փոխվելով, օրվա վերջին կազմեց 800 դրամ: Սակայն չէ՞ որ այդ օրվա ընթացքում սուրճի նոր խմբաքանակ երեք անգամ խանութը չի ստանում: Նույնը կարելի է ասել բուսական յուղի, ոսպի, ձավարի եւ այլ ապրանքների համար: Առեւտրային օբյեկտներ դրանք մատակարավում են մի քանի օրվա տարբերությամբ: Հետեւաբար, փոխարժեքի տատանումներին զուգահեռ դրանց գնի փոփոխությունը կատարվում է բացառապես խանութների տերերի կողմից: Սա միանշանակ:

Բոլոր արդարացումները, թե ապրանքները այդ օրը կամ օրերին, «թանկացրել են» մատարակարող կամ արտադրող ընկերությունները, որոնք դեռեւս նոր խմբաքանակներ չեն առաքել խանութներ, ոչ այլ ինչ է, քան սովորական խաբեություն խանութապանների կողմից` ինքնաարդարացման եւ մարդկանց դժգոհությունը իրենցից հեռացնելու համար: Սա հարկ է որ հանրությունը տեղյակ լինի եւ չհավատա առետրային օբյեկտների տերերի լացուկոծին, թե իրենք եւս տուժում են փոխարժեքի տատանման դեպքում եւ այլն: Մեկընդմիշտ հարկ է հասկանալ, որ նրանք երբեք չեն տուժում, քանի որ թանկացման բեռը երբեք չեն կրում իրենց վրա` եկամտաբերության նվազման միջոցով: Ավելին, նման իրավիճակներում առեւտրային օբյեկտները ավելի շատ են շահում` թանկացնելով նախկին` էժան գնով իրենց մատակարարած ապրանքի գինը:

Հետագայում, երբ նոր ստացվող ապրանքները խանութներին մատակարավում են արդեն նոր, ավելի թանկ գներով, խանութպանները դարձյալ լրացուցիչ շահույթ են կորզում: Ներկայացնենք օրինակի վրա: Եթե նույն սուրճի նոր խմբաքանակը մատարարվել է այլ գնով եւ որի արդյունքում վաճառքի վերջնական գինը 650 դրամից դարձել է 800 դրամ, ապա այդ 150 դրամն ամբոջությամբ մատակարարի ավելացրած գումարը չէ: Եթե նախկինում, օրինակ` 650 դրամից ենթադրենք 65-70 դրամն էր խանութին մնում որպես շահույթ, ապա 800 դրամի դեպքում` արդեն 80-100 դրամը: Հենց նույն պատճառով էլ փոխարժեքի 15 տոկոս փոփոխման պարագայում առանձին ապրանքներ թանկանում են 20 տոկոս: Առաքվող ապրանքի բոլոր օղակներում` ներմուծողից կամ արտադրողից մինչեւ խանութներ, իրենց կողմից ավելացնում են ապրանքի գնի իրենց բաժինը: Ժողովրդական լեզվով ասած` տոկոսի վրա իրենց տոկոսն են դնում:

Տեղավորվո՞ւմ է այս ամենը շուկայական գնագոյացման տրամաբանության մեջ: Թերեւս այո, որքան էլ անարդար կարող է թվալ: Սակայն, գնագոյացումը կարող է ավելի արդար եւ թափանցիկ լինել, եթե պետությունը եւ տվյալ դեպքում տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կիրառի ավելի ազդեցիկ լծակներ մենաշնորհներ ունեցողների կողմից գնային փոփոխոթյունների նկատմամբ:

Գերիշխող դիրքի չարաշահման համար չկիրառվող մոտեցում

Խոսքը մենաշնորհ կամ ինչպես մեր օրենսդրության մեջ է գրված` գերիշխող դիրք ունեցողների, մասնավորապես ներմուծողների եւ առեւտրային ցանցերի (սուպերմարկետների) վարքագծի մասին է: Պարենային ապրանքներ ներմուծողները եւ սուպերմարկետները նույնպես փոխարժեքի կարճաժամկետ (ընդգծում ենք` կարճաժամկետ) տատանման ժամանակ, մինչ ապրանքների նոր խմբաքանակ ստանալը կամ իրացնելը, անմիջապես բարձրացնում են ապրանքների գները, որոնք ստացվել են նախկին գներով: Այս մոտեցումը որեւէ տրամաբանական բացատրության չի ենթարկվում եւ գերիշխող դիրքի չարաշահում կարող է դիտարկվել անկախ նրանից, թե ապրանքների գները թանկացել են փոխարժեքի տատանման չափով, թե՞ անհամարժեք:

Բանն այն է, որ ունենալով գերիշխող դիրք եւ շրջանառության մեծ ծավալներ, սուպերմարկետները կամ խոշոր ներմուծողները կատարում են խոշոր գնումներ եւ դրանք իրացնում երկար ժամանակահատվածում: Այսինքն, կարճաժամկետ տատանումների ժամանակ նրանք վաճառում են նախկին գներով ձեռք բերված ապրանքը նոր` ավելի բարձր գներով: Դրանով, նրանք, փաստորեն, չարաշահում են իրենց գերիշխող դիրքը, քանի որ երկարաժամկետ գնումների դեպքում նրանք կարող են եւ ամենայն հավանականությամբ օգտվում են նման գնորդների համար սահմանված զեղչերից, ապառիկ գնումներից եւ այլ արտոնություններից: Հետեւաբար, փոխարժեքի տատանման ռիսկը նրանք իրավունք չունեն գցել սպառողի վրա: Սակայն Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը խնդրին այլ կերպ է մոտենում` համադրելով միայն, թե արդյո՞ք ապրանքների գները գերիշխող դիրք ունեցողները փոխարժեքի տատանմանը համարժեք են փոխել: Մինչդեռ նշենք, որ մենաշնորհները կարգավորող մարմիններն այլ երկրներում տարբեր ժամանակներ պատժամիջոցներ են կիրառել նման գործելաոճ ցուցաբերած ընկերությունների նկատմամբ: Անգլիական Tesco սուպերմարկետների ցանցը, Կանադայում Nestle եւ Mars ընկերությունները, ԱՄՆ-ում Hershey Canada ընկերությունները բազմամիլիոն տուգանքներ են վճարել իրենց ապրանքների գների չհիմնավորված թանկացումների համար:

Եթե մեզ մոտ այս մոտեցումը կիրառվեր, ապա դա համապատասխան անդրադարձը կունենար նաեւ առեւտրային այլ օբյեկտների` փոքր ու միջին խանութների վրա: Նրանք նույնպես արհեստականորեն, մինչեւ ապրանքների նոր խմբաքանակների ստացումը չէին բարձրացնի իրենց մոտ եղած ապրանքների գները փոխարժեքի տատանմանը զուգահեռ: Նման կերպ վարվելու դեպքում նրանց սպառողները կուղղվեին դեպի նման կերպ չվարվող սուպերմարկետներ` չթանկացած ապրանքները գնելու համար:

Սա է այն անտեսանելի կապը, որ գոյությոյն ունի այս երկու երեւույթների միջեւ: Գների արհեստական, չհիմնավորված թանկացման դեպքում խոշոր ներմուծողների եւ սուպերմարկետների նկատմամբ որպես գերիշխող դիրք չարաշահողներ, տուգանքի կիրառման պարագայում, այս խնդիրը կգտնի իր արդյունավետ լուծումը: Անհրաժեշտություն էլ չի լինի աշխատանքային խումբ ստեղծել կամ ուսումնասիրություններ անել փոխարժեքի կարճաժամկետ տատանման եւ գների փոփոխման համարժեքությունը որոշելու համար: Անգամ օրենսդրության փոփոխման կարիք չի լինի, քանի որ օրենքով գործող նորմերը ամբողջությամբ կիրառելի են: Մնում է միայն դրանք կիրառել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՄԱՆ ԱՆՀԻՄՆ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐ ՏԱՐԱԾՈՂՆԵՐԻ ԴԵՄՆ ԱՌՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԱԿԱՆ ՈՍԿԻՙ ԸՆԴԴԵՄ ԴՈԼԱՐԻ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԱԿԱՆ ՈՍԿԻՙ ԸՆԴԴԵՄ ԴՈԼԱՐԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական