Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՄԱՆ ԱՆՀԻՄՆ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐ ՏԱՐԱԾՈՂՆԵՐԻ ԴԵՄՆ ԱՌՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

16/01/2015
- 16 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆ, 14.01.2015 թ.

Վրացական «Գռուզիա օնլայն» կայքում տպված, այնուհետեւ մի շարք ադրբեջանական կայքերի կողմից արտատպված, նոյեմբերի 13-ին ոմն Կարինե Գրիգորյանի կողմից արված հրապարակումը, ըստ որի իբր թե եսՙ Վահագն Չախալյանս, Ջավախքում կազմավորել եմ 60-70 անձից բաղկացած զինված խմբավորում` ցանկանալով տեղում իրականացնել անհնազանդություն, ծիծաղելի է, անհեթեթություն եւ իրականության հետ ոչ մի աղերս չունի:

Պարզորոշ է, որ այս ապատեղեկատվությունըՙ սեփական քաղաքական կերպարի վերակենդանացման փորձեր անող Մ. Սաակաշվիլու պատվերով իրականացված, հերթական հիվանդագին դրսեւորման արդյունքն է, հերթական սադրանքը, ձեռագիրՙ որով վերջիններս տարիներ շարունակ ցանկացել եւ այսոր էլ ցանկանում են Վրաստանի ապակայունացման հետ մեկտեղ թշնամանք սերմանել իրար կողք դարերով համերաշխ ապրած երկու քրիստոնյա ժողովուրդների միջեւ :

Ինչպես իմ, այնպես էլ ջավախահայության համար խիստ կարեւոր է Ջավախքի եւ ողջ տարածաշրջանի կայունության պահպանումը եւ խաղաղ, բնականոն զարգացումը, որի համար մենք չենք խնայել եւ հետագայում եւս չենք խնայելու ոչ մի միջոց ու ջանք:

Իմ ազատ արձակաման լուրից «ցնցված», այդ ցնցումից զբաղեցրած պաշտոնից հրաժարված, այնուհետեւ այդ «հայրենանվեր» քայլի համար Պատվո Օրդենի շքանշանի արժանացած այս տիկինի հայտարարությունը, որքան էլ անհեթեթ, այդուհանդերձ իր մեջ պարունակում է ծանրագույն մեղադրանքներ, եւ շարունակությունն է այն հայատյաց , ազգամիջյան թշնամանք հարուցող հայտարարությունների շքերթին, որոնք տարիներ ի վեր հնչել են Սահակաշվիլու եւ նրա թիմակիցների շուրթերից: Ելնելով այդ հանգամանքիցՙ կոչ եմ անում Վրաստանի պատկան մարմիններին վերջապես միջոցներ ձեռնարկել եւ պարզել մեղադրանքը հնչեցրած անձնավորության «աղբույրները», ինչպես նաեւ պարզել սադրիչ ապատեղեկատվության հրապարակման իրական պատվիրատուներին, վերջիններիս հետապնդած իրական նպատակները եւ պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին:

Վրաստանի եւ ոչ մի քաղաքացի, անգամ կորցրած պաշտոնը հետ բերելու հիվանդագին մոլուցքից տառապող Միխայել Սաակաշվիլին, իրավունք չունի ազգամիջյան ատելություն եւ անվստահություն առաջացնող հայտարարություններ տարածել, անկախ նրանից , թե որ ազգի, կամ կրոնի ներկայացուցչի բերանով է այն տարածում …

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՏԱՐԻՆՙ 2015

Հաջորդ գրառումը

ՓՈԽԱՐԺԵՔԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՏԱՏԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՃԻՑ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԽՈՒՍԱՓԵԼ` ԻՆՉՊԵ՞Ս

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՓՈԽԱՐԺԵՔԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՏԱՏԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՃԻՑ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԽՈՒՍԱՓԵԼ` ԻՆՉՊԵ՞Ս

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական