Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԿԱՍԻԱ ԱԲԳԱՐՅԱՆԸ ՕՐԵՆՋ ՇՐՋԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ

Հ. Ծ.

Կալիֆոռնիայի կառավարիչ, նահանգապետ Ջերրի Բրաունի հրամանով հայազգի Կասիա Աբգարյանը նշանակվել է Օրենջ վարչական շրջանի Գերագույն դատարանի դատավոր, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Դեմոկրատական Աբգարյանը իրավաբանական կրթություն է ստացել Լա Վեռն համալսարանի իրավաբանական քոլեջում, ապա բակալավրի աստիճան ստացել Իրվինի Կալիֆոռնիա համալսարանից: 2007-ից ավագ իրավաբան եւ նախագահ է եղել «Apkarian Defense APC» ընկերությունում: 2000-ից 2007 թվականներին Օրենջ վարչական շրջանի Հանրային պաշտպանի գրասենյակում զբաղեցրել է հանրային պաշտպանի տեղակալի պաշտոնը: Եղել է նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասարակական հարաբերությունների գծով խորհրդատուն (1998-1999 թթ.) եւ Վաշինգտոնում Հայաստանի լիազոր դեսպանի հատուկ օգնական 1996-97 թվերին: