Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՂ-ՈՒՄ «ՄԻԱՅՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐՆ ԵՆ ՊԱԿԱՍՈՒՄ»

05/12/2014
- 05 Դեկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» նոյեմբերի 11-ի համարում տպագրել է Շտեֆան Լոքեի հոդվածըՙԼեռնային Ղարաբաղի մասին: «Այն պահից, երբ զենքերը լուռ են, Լեռնային Ղարաբաղը լրատվական գլխագրերում էլ չի երեւում: Ու լռինՙ վերածվել է ծաղկող մի երկրի», գրում է հեղինակըՙ «Արգելված սեւ այգում. միայն զբոսաշրջիկներն են պակասում» վերնագրյալ ծավալուն հոդվածում, որին ստորեւՙ հպանցիկ մեր անդրադարձը: (Հոդվածը տպագրվել է Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցելու ողբերգական պատմությունից մեկ օր առաջ-Ան. Հ.):

Պատերազմը ԼՂ-ը հայտնի դարձրեց, պատերազմի գաղափարը կախված է տարածաշրջանի վրաՙ որպես հավերժական նզովք: 20 տարի է զենքերը չեն շաչում, չհաշված հատուկենտ ընդհարումները Ադրբեջանի սահմանի երկայնքով: Այնտեղ մուտք չունենք, ԼՂ վիզան, որ Ստեփանակերտում մի քանի եվրոյի դիմաց ձեռք ենք բերել, լրացուցիչ թերթիկովՙ կնիքով ու ստորագրությամբ, վավեր է բոլոր շրջաններում, բացի ճակատային գիծը, որտեղ 1994-ից հրադադար է հաստատված», գրում է գերմանական օրաթերթնՙ անդրադառնալով Արցախի լեռներով հարուստ աշխարհագրական դիրքին:Ավելի քան 20 տարի է, ինչ միջազգայնորեն չճանաչված Արցախի Հանրապետությունն իրեն անկախ է հռչակել, «երեւակայական» մի երկիրՙ կապված Հայաստանին տնտեսական եւ դրամավարկային միությամբ, որ ընտրված պառլամենտ ու նախագահ ունի, որը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի տարածքում է, ինչը նկատելի է, երբ բջջային հեռախոսը 1 ժամ առաջ է ցույց տալիսՙ հուշելով, որ ադրբեջանական ժամային գոտում ես: Մոտ 140 000 մարդ, գրեթե բացառապես հայեր են ապրում այստեղ:

Այսօր Հայաստանը համարվում է նախկին խորհրդային հանրապետությունների մեջ ամենաաղքատը, նավթ չունի, ինչպես Ադրբեջանը, ոչ էլ ժամանակակից տնտեսություն, ինչպես հարեւան Վրաստանը: Աշխատասեր, համառ, սրտաբաց հայերից շատերն են թողել իրենց երկիրըՙ 3 միլիոնը դեռեւս Հայաստանում են ապրում, կրկնակի անգամ շատՙ արտերկրում: Երեւանից 350 կմ հեռավորությամբ գտնվող Ստեփանակերտ հասնելը 1 օր է տեւում: Կենսամակարդակն այստեղ ավելի բարձր է, քան «մայր» Հայաստանում, նկատում է գերմանացի լրագրողըՙ հավելելովՙ փողոցներն ավելի հարթ ու մաքուր են, ավտոմեքենաներըՙ ժամանակակից, այգիներըՙ խնամված: Սրճարաններում երիտասարդները շատ ենՙ ականջներին բջջայինները, գոգերինՙ դյուրակիր համակարգիչները, տարիքավորներն ավլում են փողոցը: Ներդրումները շատ են, առավելաբար դրսում ապրող հայերն են, որ ԼՂ- ի համար պայքարը հայրենասիրական պարտականություն են համարում: Շինվահանակներին Քըրք Քրքորյանի անունն է, ԼՂ պետք է գրավիչ լինի, ոմանք Կովկասյան Շվեյցարիայի մասին են ակնարկում արդեն, գրում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեն»ՙ փոխանցելով «Եդեմի պարտեզի» նմանվող տեղանքի գեղեցկությունը:

Լրագրողը անդրադառնում է նաեւ վերանորոգված Գանձասարին: Առայժմ տարվա մեջ միայն մի քանի հազար օտարերկրացիներ են գալիս Ղարաբաղ, նրանք, ովքեր աշխարհիս երեսին ամեն վայր ուզում են տեսնել, նախկին բնակիչները ու հայ հովեկներ: Կառավարությունը աջակցում է զբոսաշրջության զարգացմանը, հնագետները Տիգրանակերտն են հայտնաբերում, հուշանվերների խանութ ունեցող նորակառույց հնագիտական թանգարանում դեռ այցելուների են սպասում: «Թարեգըՙ մեր ուղեվարը, այս տարի սովորականից քիչ գործ ունի: Սովորաբար իսպանացիների, գերմանացիների, ֆրանսիացիների է ուղեկցում, բայց տուրիստական գործակալությունները նրան բացատրել են, թե Ուկրաինայում պատերազմի պատճառով հոսքը նվազել է: Չի կարողանում հասկանալՙ ախր, հազարավոր կիլոմետրերով հեռու է մեզանից, իսկ մեզ մոտ խաղաղ է»: Հյուրանոցների մեծ մասը եվրոպական չափորոշիչ ունեն, իսկ սնունդը հաճախ գերազանց է: Եփում են առավելաբար թարմ, սեզոնային պտուղ-բանջարեղենով, կայծակնային արագությամբ սալաթ են պատրաստումՙ լոլիկ, վարունգՙ պանրով, հետո բանջարեղենով ապուր, այնուհետ հետեւում է հիմնական ճաշըՙ կարտոֆիլ ու կարմրացրած հավ, առատ սխտորով դդմիկ եւ լավաշ:

Թերթը գրում է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղ հասնելու միայն մեկ ճանապարհ կաՙ Հայաստանի հարավից, ինչը սահմանների բացակայությամբ ապրող եվրոպացու համար անընկալելի է: «Ստեփանակերտի օդանավակայանը վերակառուցվել է, բայց շարունակում է փակ մնալ, քանի որ Ադրբեջանը սպառնում է յուրաքանչյուր թռչող ու վայրէջք կատարող օդանավ անմիջապես ոչնչացնել, նկատել է տալիս թերթըՙ հոդվածին կից հավելելով զբոսաշրջիկների համար անհրաժեշտ խորհրդատվական հանրամատչելի տեղեկությունՙ ինչպես, երբ գնալ Լեռնայի Ղարաբաղ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՏԱՐԲԵՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԴՐԵԼՈՒ ՓՈՐՁ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՏԱՐԲԵՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԴՐԵԼՈՒ ՓՈՐՁ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

ՍՈւՏԸ ՄԵՌՆԻ՞- 6: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի «Մի րոպե մի բան ասեմ-6»-ին:

ԿարդալDetails

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական