Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԱՎԱՇՆ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱՅԻ

05/12/2014
- 05 Դեկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նաիր ՅԱՆ

2014-ի նոյեմբերի 26-ին լավաշն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Լավաշը թվով 4-րդ մշակութային արժեքն էՙ ներկայացված Հայաստանի կողմից: ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր ցանկում 2008-ին ընդգրկել է դուդուկը, 2010-ինՙ խաչքարը եւ 2012-ինՙ «Սասնա ծռեր» էպոսը:

«Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները» վերնագրով հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացվել է դեռ 2013-ի մարտին. այդ ընթացքում քննարկումներ են ծավալվել, աշխատանքներ տարվել մեր երկրի դիվանագիտական կառույցների եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի 24 անդամների հետ: Հանգամանորեն ներկայացվել են փորձագիտական եզրակացությունները, փաստարկները: Մեր փաստաթուղթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 5 չափորոշիչներին էլ համապատասխանել է: Նախապայմաններից մեկն այն է, որ տվյալ պետության կողմից ներկայացված ոչ նյութական մշակութային արժեքը պետք է գրանցված լինի իր իսկ պետական ցանկում: Հաջորդում են մյուս պայմանները. այն պետք է կենսունակ լինի, կենցաղում կիրառվող նաեւ այսօր, փոխանցված լինի սերնդեսերունդ եւ կենցաղային նշանակությունից բացի, բովանդակի նաեւ մշակութային գաղափար: «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները» հայտը պատրաստվել եւ մշակվել է 3 տարի: Աշխատել են ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի մասնագետները: Մեծ մասնակցություն է ունեցել պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը : Ազգագրագետ Ռուզան Ծատուրյանը նույնպես աշխատել է հայտի բովանդակային տեքստի վրա: «Այն, ինչ մերն է, հարազատ է մեզ, դժվար է օտարին ներկայացնել այնպես, որ նա լիարժեք պատկերացում կազմի, թե ինչի մասին է խոսքը: Մենք պարտավոր էինք պատմել լավաշի ամենաառանցքային առանձնահատկությունների մասին այնպես, որ փորձագիտական հանձնաժողովի եզրակացության մեջ որեւէ հարցական չմնար: Ինչո՞վ է առանձնանում լավաշը մյուս հացատեսակներից, բացի սննդի մաս կազմելուց, ազգային մշակույթի ի՞նչ տարրեր է պարունակում, կատարողական արվեստի ի՞նչ հատկանիշներ, ավանդական արհեստագործության ի՞նչ դրսեւորումներ, մշակութային եւ սոցիալական ի՞նչ գործառույթներ ունի: Այս հարցերին տվել ենք սպառիչ եւ համակողմանի պատասխաններ»,- նկատում է Ռուզաննան:

Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը նշում է, որ իրենց խնդիրն անխոցելի, բոլոր առումներով համոզիչ փաստաթուղթ ներկայացնելն էր, ինչը դրական գնահատվեց միջկառավարական կոմիտեի կողմից: Հայտն ընդունվել ու հաստատվել է այնպես, ինչպես ներկայացվել է կոմիտեինՙ առանց մի տառ կամ ստորակետ անգամ փոխելու: Ինչպես եւ սպասելի էր, մեր մշակույթի փշրանքներով գոյատեւող մեր հարեւանները մինչեւ վերջին շունչը պայքարել են հայտի ընդունման դեմ. ընդ որում պայքարել են «ռազմի երկու դաշտերում»: Բանն այն է, որ մեր երկիրը, ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան վավերացրած մյուս պետությունները, պարտավոր է 4 տարին մեկ ազգային զեկույց ներկայացնել: Մեր այս տարվա զեկույցը խաչքարին ու դուդուկին է վերաբերել: Փաստաթղթում նշվել, որ դուդուկը գործածվում է ինչպես Հայաստանում ու աշխարհի այլ երկրներում, այնպես էլ Արցախում: Իսկ խաչքարերի մասին տեղեկություններում ընդգծվել է, որ Նախիջեւանումՙ Հին Ջուղայում, ահռելի քանակությամբ հայկական խաչքարեր են ոչնչացվել: Ադրբեջանաթուրքական հիստերիան այստեղ գագաթնակետին է հասել: Բողոքի նոտաներ են հնչելՙ պահանջելով, որ Արցախ եւ Նախիջեւան տեղանունները հանվեն մեր ազգային զեկույցից: Սական ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչ մի հիմք չի գտելՙ հայկական փաստաթուղթը փոփոխելու:

Ինչ վերաբերում է լավաշի հայտին, ադրբեջանաթուրքական ճակատըՙ իբր որպես բարի կամքի դրսեւորում, առաջարկել է բարեփոխել մեր հայտն ու այն ավելի «կատարյալ» դարձնելու համար որոշ կետեր ավելացնել: Օրինակՙ մեր «ձեռնահաս» հարեւաններն առաջարկել ենՙ այն նախադասությունը, որում ասվում է, թե լավաշի մշակույթը կրողը Հայաստանի եւ Սփյուռքի հայությունն է, փոխել ու ավելացնել նաեւ «այլ համայնքների բնակիչներ, էթնիկ խմբեր» արտահայտությունը: Երեխային էլ պարզ է, որ այդ արտահայտության տակ նրանք կարող են սահեցնելով անց կացնել նաեւ իրենցը: Մի հարցնող լինիՙ ինչո՞ւ եք ձեռքուոտք ընկել, գլխապատառ աջուձախ ընկել: Ոչ հեռավոր անցյալումՙ սովետի տարիներին, երբ «եղբայրական հանրապետություններ» էինք ու իրար սեղանից հաց էինք կիսում, դուք հրաժարվում էիք մեր լավաշիցՙ ասելով, թե լավաշ չեք ուտում, սովոր չեք, չեք կարող ծամել: Ավելացնում էիքՙ մարդ պիտի իր թխած հացն ուտի. լավաշը ձերն է, դուք էլ կերեք: Հիմա հանկարծ որոշել եք լավաշի տեր դառնալ: Ախր դո՜ւք ուր, լավա՜շն ուր: Լավաշ թխելու ծեսի ամեն շարժումը, անգամ թոնրաշուրթին նստելու ձեւը, լավաշը թխողի ընտանեկան կարգավիճակը, տարիքը, առաջին հացի խորհուրդը կհասկանա ու կիմանա նա, ով այդ ծեսը դարերի խորքից է բերել ու 21-րդ դար հասցրել:

Ադրբեջանցիները պահանջել են նաեւ, որ հեղինակային իրավունքի միջազգային կազմակերպությունում գրանցի, որ լավաշի հեղինակային իրավունքը Հայաստանինը չէ: Հանձնաժողովն այս պահանջը եւս անհեթեթ է համարել եւ չի ընդունել:

Հայտի հետ մեր պատվիրակությունը ներկայացրել է լավաշի մասին պատմող տեսաֆիլմ ու լուսանկարներ, Հայաստանից բերված լավաշ հյուրասիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստի մասնակիցներին: Նրանք կերել են ու չեն զղջացել, որ լավաշն ընդգրկել են ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկումՙ որպես հայկական ազգային մշակութային արժեք եւ համամարդկային ձեռքբերում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ» ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶԵՆՔԸ

Հաջորդ գրառումը

ԲՐԻՏԱՆԱՑԻ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ԱՆՈՒՆԸ ՄՈՒՀԱՄՄԵԴՆ Է

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԲՐԻՏԱՆԱՑԻ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ԱՆՈՒՆԸ ՄՈՒՀԱՄՄԵԴՆ Է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական