Ինչպես կրճատել երկրագնդի բնակչության քանակը
[201403905.jpg]
Քաղաքականությունից հեռու մարդուն Համաշխարհային կառավարություն, գլոբալիստական ուժեր, մասոնական օթյակներ եւ նմանատիպ հասկացությունները կարող են նույնիսկ վերացական թվալ: Մինչդեռ մտացածին ոչինչ չկա. Համայն աշխարհի կառավարմանը ձգտող այս կազմակերպությունները գոյություն ունեն այս կամ այն ձեւով եւ նույնքան իրական են իրենց նպատակին հասնելու նրանց պլանները, դրանց իրագործման ուղիները եւ այլն:
Որոշ կրճատումներով ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ռուսաստանցի քաղաքագետ Շամիլ Սուլթանովի բավականին ուշագրավ հոդվածը այն մասին, թե հիշյալ ուժերը ինչպիսի մասշտաբային նենգ մեթոդներով են գործում տվյալ դեպքում մոլորակի 7 միլիարդից ավելի բնակչությունը 5 միլիարդով կրճատելու ուղղությամբ: Համենայն դեպս ձեզ պարզ կդառնա, թե ինչու է Եվրոմիությունը վերածվում Եվրոսոդոմի:
Ինչ¬որ տեղՙ արեւմտյան հզորագույն վերնախավերի գաղտնի ընդերքում քողարկված է «Երկրագնդի բնակչության թվաքանակի կառավարման» դոկտրինան: Ահա նրա էությունը:
Մեր մոլորակի վրա մարդկանց քանակը գերազանցել է 7,5 միլիարդը: Եվ դա շատ-շատ է, քանի որ Երկրի կենսոլորտը հարմարեցված չէ մարդկային էակների նման ծավալի համար: Կենսոլորտի կրիտիկական աղտոտման գործընթացը հատկապես արագացել է վերջին երեք տասնամյակների ընթացքում եւ իր անդարձությամբ սահմանագծին է հասել 2010-2011 թվականներին: Եվ այդ պահից համամոլորակային դեգրադացիան ձեռք է բերել անշրջելի, մաթեմատիկորեն ապացուցված բնույթ:
Դրան գումարածՙ ավելի ու ավելի սպառնացող գլոբալ կլիմայական փոփոխությունների հարաճուն հոսքը:
Գումարած չվերականգնվող բնական հանածոների աճող դեֆիցիտը: Գումարած…
Արեւմտյան ստրատեգները համոզված են, որ երկրագնդի բնակչության լավագույն քանակը մեր դարի վերջին չպիտի գերազանցի 2 միլիարդից:
Ծրագրված է այդ գլոբալ խնդրի երկու եղանակ:
Առաջին. «Գլոբալ մեծ պատերազմ»: «Մեգապատերազմում» էական են ոչ միայն եւ ոչ այնքան ամիջական պատերազմական կորուստները որպես այդպիսիք, որքան դրան հաջորդած համաճարակները, հիվանդությունները, սովը, կենսամակարդակի կտրուկ անկումը, ամենօրյա հարաճուն մահացությունը եւ այլն:
Ամենասուր խնդիրը, սակայն, այն է, որ ներկա գերբարդ պատերազմները խիստ դժվար է վերահսկել: Ահա եւ համապարփակ սուր հակասություններով լի արդի աշխարհում «Մեծ պատերազմը» դյուրությամբ կարող է վերածվել ջերմամիջուկային ապոկալիպսիսի: Բնական է, որ «կենսատերերի» համար այդ տարբերակը ցանկալի չէ:
Բնակչության կրճատման երկրորդ եղանակը լայնամասշտաբ երկարաժամկետ նախագծերի հետեւողական իրացումն է ծնելիությամբ առավելագույն նվազեցման միտումովՙ հատկապես որկրամոլ միջին խավի շրջանում: Բնական մահացությունն էլ թույլ կտա հարյուրամյակի վերջին մարդկության քանակությունը «մարդասիրաբար» կրճատել մինչեւ պահանջվող երկու «ոսկե միլիարդը»:
Բնականաբար, «Մեծ պատերազմին» էլ են պատրաստվում, սակայն հատուկ ուշադրության առարկա է երկրորդ ստրատեգիական ուղղությունը: Ահա սոսկ մի քանի առավել հատկանշական նախագծերը:
Մահ ավանդական ընտանիքին: Ժամանակակից արեւմտյան հասարակությունում ավանդական երկսեռ ընտանիքն իր փոխադարձ տնտեսական, սոցիալական ու մշակութային պարտավորությունների բազմադարյան համակարգով եւ տղամարդու ու կնոջ փոխադարձ պատասխանատվությամբ էական արգելք է վեցերորդ տեխնոլոգիական կենսաձեւի նվաճողականության համար: Ընտանեկան «կապանքները» լուրջ արգելք են անդեմ դրածոյական անհատի կատարելագործման եւ, հետեւաբար, նոր քաղաքակրթության ձեւավորման համար:
Այստեղից էլ հնացած ընտանիքի մոդելի մահացման, խեղդիչ ամուսնությունիցՙ որպես անհատական ազատության սահմանափակիչի, հրաժարվելու անհրաժշտության աննախադեպ գաղափարախոսությունն ու քարոզչությունը, սեռական վարքի այլընտրական մոդելների ակտիվ տարածումը: Անդեմ անհատների ազատ կենակցման հիմնադրույթը ուղղված է ընտանիքիՙ որպես հիմքային սոցիալական հաստատության, արժեքների վերջնական վիժեցմանը եւ, ամենագլխավորը, «ապագայի ստեղծարար անհատի» ազատագրմանը որեւէ պատասխանատվությունից երեխաների նկատմամբ:
Այս նախագիծն իրականացվում է արագացված տեմպերով եւ ըստ ամենայնի արդյունավետորեն: Վերհիշենք, թե Արեւմուտքի օրինակով համաճարակի պես ինչքան անսպասելիորեն ու արագ 90-ական թվականներին Ռուսաստանում սկսեց զանգվածաբար տարածվել «քաղաքացիական ամուսնությունների» պրակտիկան:
«Մահ ավանդական ընտանիքին» նախագիծը նաեւ քայլ է վճռական հարված հասցնելու կանանց հիմնական կարգավիճակին: Մայրության դերը փաստորեն արդեն վաղուց հեղինակազրկվում է Արեւմուտքի զանգվածային մշակույթում: Կանանց շուկայական ազատագրումը (էմանսիպացիա) նախ եւ առաջ ենթադրում է նրա «ազատագրումը» իր կենսաբանական եզակիությունից: Կինը որպես կախյալ անհատ չպիտի զգա այնպիսի սահմանափակիչի պահանջ, ինչպիսին ամուսնությունն է։ Նա պետք է իրագործի անհատական ինքնակերտումը ու հետ կանգնի մանկածնությունիցՙ որպես ինքնազատագրման առավել լուրջ արգելքներից մեկի:
Կնոջ դեմ պայքարը Արեւմուտքում անողոք բնույթ է ձեռք բերում նաեւ այն պատճառով, որ վեցերորդ տեխնոլոգիական կենսաձեւի շատ գաղափարախոսներ համոզված միասեռականներ են, որոնք ի սկզբանե թշնամաբար են տրամադրված կանանց նկատմամբ:
Ավանդական ընտանիքի աստիճանական հոգեվարքը արտահայտվում է ոչ միայն ժամանակավոր կամ քաղաքացիական ամուսնությունների վերաբերյալ վիճակագրության, ամուսնական տարիքի էական բարձրացման (երբ առողջ երեխա երկնելու կանացի օրգանիզմի ընդունակությունը կտրուկ ընկնում է), զարգացած երկրներում ամուսնալուծությունների ավելացման մեջ: Հատկանշական են նաեւ կանանց կողմից ոգելից խմիչքների չարաշահումը, նրանց շրջանում թմրամիջոցների, հոգեկան հիվանդությունների ու ինքնասպանությունների լայն տարածումը: Որոշ գնահատականներով, դասական ընտանիքի վերջնական վախճանը կարձանագրվի արդեն XXI դարի կեսին:
«Կեցցե՛ միասեռական սերը» նախագիծը: Ավանդական ընտանիքի հետեւողական հեղինակազրկման հետ մեկտեղ հասարակության մեջ լայնամասշտաբ տարածվում է վարքի «երկնագույն» եւ «վարդագույն» մոդելների գաղափարը:
Վերջին 10-15 տարվա ընթացքում Արեւմուտքում լայն թափ է ստացել միասեռական ամուսնությունների պաշտոնական իրավական ձեւակերպումը: Այն բանից հետո, երբ արեւմտյան երկրներում հաջողվեց հասարակական գիտակցության մեջ դրական վերաբերմունք ձեւավորել «միասեռական սիրո» նկատմամբ, աստիճանաբար սկսվեց ավանդական երկսեռ ամուսնությունների եւ «երկնագույն-վարդագույն» ամուսնությունների իրավահավասար կարգավիճակի օրենսդրական ամրապնդումը: Սկզբում սկսեցին ակտիվորեն արմատավորել նման ամուսնությունները ճանաչված իմիջային դեմքերի շրջանում: Նպատակաուղղվածությունն էր կենտրոնանալ զանգվածային հասարակության վարքային մոդելի խրախուսման վրաՙ օրինակ վերցրու՛ քո կուռքից:
Կեցցե՛ միասեռական սերը նախագիծը եզրափակիչ փուլին կմոտենա 20–ական թվականների կեսին, երբ միասեռական ամուսնությունների կարգավիճակն ու արժեքը էապես կգերազանցեն ավանդական ամուսնությունների իմաստավորությանը: Աստիճանաբար համապարփակ լրատվական-քարոզչական արշավ կծավալվի ավանդական ամուսնությունները սկզբում ծաղրի ենթարկելու, իսկ այնուհետեւ թունավորելու որպես հնացած, ստրկական, զավեշտական, նեխող, այլանդակ երեւույթի եւ այլն:
Ինտերնետն ու հեռուստատեսությունը որպես միջին սեռի ծնողներ: Բնակչության քանակի կրճատման արագացման հսկա ձեռնարկման մեջ ավելի ու ավելի կարեւոր դեր են խաղում Ինտերնետն ու հեռուստատեսությունը:
Նախ, խոսքը վերաբերում է համապատասխան գլոբալ լրատվական ծրագրերի, այնպիսի սեւ ու գորշ քարոզչության ակտիվ իրականացմանը, որոնց նպատակն է վարկաբեկել տղամարդու եւ կնոջ ավանդական փոխհարաբերությունները, առաջին պլան մղել միասեռական սիրո եւ միասեռական ընտանիքի «հմայքը»:
Երկրորդ, գործի են դրվում զանգվածային լրատվական վարժանքի ու քարոզչական զոմբիացման այն տեխնոլոգիաներն ու մեթոդները, որոնք տղամարդուն ու կնոջը վերածում են ստանդարտ միջին մի «սեռի»:
Գիտակցության ծրագրավորման ուղղակի եւ կողմնակի մեթոդները զանգվածաբար ու անվերահսկելիորեն իրականացվում են հատկապես համաշխարհային լրատվացանցում: Արդեն անառարկելի փաստ է, որ հոգեբանական ու հոգեկան ախտաբանական շեղումների աճ է նկատվում այն մարդկանց մոտ, ովքեր ամեն օր ավելի քան հինգ ժամ օգտվում են Ինտերնետից: Որոշակի ժամանակահատվածում Ինտերնետի եւ հեռուստատեսության համակարգային ազդեցությունը իրական տղամարդկանց ու կանանց վերածում է ստանդարտավորված հերմաֆրոդիտիՙ արուէգի:
Վիրտուալ տարածության առանձնահատուկ գրավչությունը տեսանելի սահմանափակումների բացակայությունն է: Իրական կյանքում սոցիալ – տնտեսական եւ սոցիալ-մշակութային սահմանափակումների բարդ համակարգը ձեւավորում է մարդկային պատասխանատվության զգացում: Իսկ համացանցում այնպիսի արժեքներ, ինչպիսիք են սերը տղամարդու եւ կնոջ միջեւ, ընտանիքը, երեխաները եւ այլն, որոնք պայմանավորում են հենց այդ սոցիալական լուրջ պատասխանատվությունը, ներկայացվում են որպես անհարկի բեռ: Ենթադրվում է, որ վեցերորդ տեխնոլոգիական կենսաձեւի գալիք ժամանակաշրջանում անհատական հաջողության նշանակալիությունը անհամեմատ բարձր կլինի մյուս սոցիալական ու բարոյական արժեքներից:
Համացանցից օգտվող միլիոնավոր մարդկանց զանգվածային նմատակամետ այլասերման վառ օրինակ են օնլայն ինտերնետային խաղերը: Դրանք ոչ միայն խոչընդոտում են «գիտակցման» արմատավորմանը որպես սեփական անհատականության ձեւավորման առանցքային նախադրյալ, եւ ոչ միայն նպաստում են զանգվածային սոցիալական բթացմանը, այլեւ առավելագույնս սպառում են հարյուր միլիոնավոր մարդկանց կենսաբանական էներգիային: Այլ խոսքով ասած, նման զոմբիացումը ոչ միայն պարզունակ է դարձնում մարդու հիմնական սոցիալական գործառույթները, այլեւ ճակատագրական առումով բացասաբար է անդրադառնում նրա կենսաբանական հնարավորությունների վրա:
Փաստորեն նա, ով համացանցից օգտվում է օրական երեք ժամից ավելի, աստիճանաբար, բայց անշեղորեն վերածվում է նույնիսկ բարձրագույն կաթնասունների մակարդակից էլ ցածր կենսաօրգանիզմի:
Վերջին կլինիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ պաթոլոգիական կախվածությունը վիրտուալ տարածությունից հանգեցնում է ծերունական զառամության արագացմանը ու բթացմանը: Նման ախտանիշները, ներառյալ Ալցհեյմերի նշանները, սկսում են երեւալ արդեն 50 տարեկանից հետո այն դեպքում, երբ սովորաբար նման երեւույթները իրենց զգացնել են տալիս յոթանասունամյաների մոտ:
Վեցերորդ տեխնոլոգիական կենսաձեւի «յուրահատուկ զենքը» :
Հազիվ թե իմաստ ունի անտեսել ժամանակ առ ժամանակ երեւացող հաղորդումները «ռասայական» եւ «էթնիկական» զենքի մշակումների ու կիրառման մասին: Երբ կարդում ես հենց որոշակի ազգերի շրջանում տարածվող համաճարակների մասին, կամ որ մի քանի աֆրիկյան երկրներում ՁԻԱՀ –ը համակել է բնակչության 40 -50 տոկոսը, լավ մտքեր չեն առաջանում:
Սննդամթերք լուսավոր ապագայի համար նախագիծը: Գլոբալ բնակչության կրճատման ամենաարդյունավետ ուղին թերեւս նպատակասլաց ազդեցությունն է մարդկանց կողմից օգտագործվող սննդամթերքների վրա: Այստեղից էլ ծայրահեղ ցինիկ կարգախոսըՙ «Քանի որ չի կարելի գիտափորձ անցկացնել մարդու հետ, հարկ կլինի դա անել ամբողջ մարդկության հետ»: Առավել հայտնի «գիտափորձը» իրականացվում է երկու ուղղությամբՙ գենամոդիֆիկացված սննդամթերքների (ԳՄՍ) լայնամասշտաբ օգտագործումը եւ սննդային հավելումների զանգվածային կիրառումը:
Հենց սկզբից պետք է խորապես հասկանալ. ժամանակակից գիտությունը չի տնօրինում ոչ համապատասխան հետեւությունների, ոչ ներգործության միջոցների, ոչ կանխատեսման մոդելների, որպեսզի պատասխանի հետեւյալ հարցինՙ ԳՄՍ-մթերքների զանգվածային օգտագործումը որոշ ժամանակ հետո կհանգեցնի՞ մարդկանց կենսաբանական աղետալի մուտացիայի:
Պարզ մի օրինակ. մոդիֆիկացված սոյայով սնված կրծողների արդեն երրորդ սերունդը անընդունակ է դառնում ինքնավերարտադրման:
Գենաինժեներիայի արտադրանք են նաեւ բազում սննդային հավելումները, որոնց քանակն անցնում է վեց հազարից: Սրանք ամենահասարակ եւ ամենաէժան միջոցներն են սննդամթերքին հաղորդելու գրավիչ առեւտրատեսք, ուժեղացնելու համային զգացումները, երկարաձգելու պահպանման ժամկետները եւ այլն: Ու այս բոլոր «կատարելագործված» սննդամթերքները նպաստում են աղեստամոքսային, ուռուցքաբանական, ալերգիկ եւ շատ այլ հիվանդությունների առաջացմանն ու զարգացմանը, անպտղության աճին եւ այլն:
Որեւէ մեկը կարող է ընդվզելՙ ինչու այսքա՜ն կոնսպիրոլոգիաՙ գաղտնագործունեություն կամ դավադրատեսություն: Բայց այս ողջ բացասականը ոչ այլ ինչ է, եթե ոչ կապիտալի ավելի ու ավելի խճողվող ու ավելի ու ավելի անվերահսկելի դարձող քաղաքականության օբյեկտիվ հետեւանք, գլոբալ անպատասխանատվության ու լպիրշության աճ:
Այդ դեպքում ինքներդ ընտրեք. այս ամենը կա՛մ համաշխարհային գաղտնի դավադրություն է, կա՛մ էլ մարդկությանը գրեթե ինքնասպանության հասցրած արեւմտյան քաղաքակրթության հրեշավոր շահախնդրություն:
Խմբ. կողմից.- Բառացիորեն օրերս միասեռական ամուսնությունն օրինականացրեց նաեւ Ֆինլանդիան: Մեր ընթերցողներին մնում է միայն փնտրել բազմաբարդ մի հարցի պատասխանըՙ ինչո՞ւ են գլոբալիստները իրենց մարդամերժ քաղաքականության իրագործումն սկսել քրիստոնեական աշխարհից:
Պատրաստեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
Նկար 1. Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգում կառուցված մի հուշարձան (1980թ.), որի վրա 8 լեզուներով գրված է, որ մոլորակի բնակչությունը չպետք է գերազանցի 500 միլիոնը: