Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՆՔ ՇՆԻԿՆԵՐ ՉԵՆՔ

05/12/2014
- 05 Դեկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Նախագահ Պուտինը այս շաբաթ պետական այցով Թուրքիայում էր: ՌԴ նախագահը, համաձայն օտարերկրացի բարձրաստիճան հյուրերին պետական այցով ընդունելու թուրքական պետության արարողակարգի, անմիջապես օդանավակայանից ուղեւորվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան: Պուտինը, հասկանալի է, գրառում է արել դամբարանի պատվո հյուրերի մատյանում. Ռուսաստանի նախագահը մասնավորաբար գրել է. «Ռուսաստանը խորը հարգանք է տածում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկատմամբ: Մենք շատ ենք արժեւորում Թուրքիայի առաջին նախագահի ներդրումը մեր երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ստեղծման հարցում: Իմ հարգանքըՙ թուրք ժողովրդին…»:

Այնուհետեւ Պուտինն ուղեւորվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նոր նստավայր, որտեղ, ի դեպ, օտարերկրացի երկրորդ բարձրաստիճան հյուրն է եղելՙ Հռոմի Պապ Ֆրանցիսկոյից հետո: Թուրքիայի նախագահի նստավայր մտնելիսՙ Պուտինը մաքուր թուրքերենով ողջունել է պատվո պահակախմբի զինվորներին: Ապա իր ռուս գործընկերոջն է ընդունել նախագահ Էրդողանը, ընդ որում Էրդողան-Պուտին հանդիպումը ձգվել է նախատեսվածից երկու ժամ ավել. Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները զրուցել են երեք ժամ: Հանդիպումից հետո երկու նախագահները հանդես են եկել հայտարարությամբ: Պուտինը հայտարարել է, որ ռուս-թուրքական էներգետիկ համագործակցությունն այլեւս դարձել է ռազմավարական: Այս համատեքստում ՌԴ նախագահը տեղեկացրել է, որ ռուսական գազը Թուրքիային կվաճառվի 6 տոկոս ցածր գնով, քան հիմա, ավելինՙ ՌԴ-ն Թուրքիային կտրամադրի գազի լրացուցիչ քանակ, եւ այդ նպատակով կկառուցվի դեպի Թուրքիա հասնող նոր գազատար: Պուտինը շեշտել է, որ իր երկիրը դադարեցնում էՙ «Հարավային հոսքի» շինարարությունը, քանի որ Ռուսաստանը կվերաուղարկի իր գազը դեպի «այլ շուկաներ», ու «Եվրոպան ռուսական գազը չի ստանա»: Ավելի ուշ «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերը հաստատեց այս տեղեկությունը, որ Ռուսաստանըՙ «Հարավային հոսքը» փոխարինում է դեպի Թուրքիա նոր գազատարով:

Էրդողանն ու Պուտինը միասին հայտարարել են, որ Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ լուծումն այլընտրանք չունի, երկու նախագահները շեշտել են, որ «Ռուսաստանի եւ Թուրքիայի կարծիքները համընկնում են ոչ միայն այս պարագայում»:

Մեր ռազմավարական գործընկերՙ Ռուսաստանի նախագահիՙ իր ռազմավարական գործընկեր Թուրքիա կատարած այցի այլ մանրամասություններիՙ մենք այս հոդվածը գրելու պահին ցավոք չէինք տիրապետում, հետեւաբար ստիպված ենք շարունակել հոդվածը, բայց խոսելով բոլորովին այլ բաների մասին: Օրինակՙ Եվրասիական տնտեսական միության:

Պետք է խոստովանել, որ այս թեմայով միշտ էլ ասելիք կա, օրինակՙ Բելառուսը, ով, հիշեցնենք, Ռուսաստանին եւ Ղազախստանին իրավահավասար կերպով հանդիսանում է ԵՏՄ-ի հիմնադիր անդամ, ամենաբարձրՙ նախագահ Լուկաշենկոյի մակարդակով հայտարարել է, որ իրեն չի բավարարում Ռուսաստանի որդեգրած նոր քաղաքականությունը, որով խստացվում է բելառուսական գյուղատնտեսական ապրանքների մուտքը Ռուսաստան: Ավելին, Ռուսաստանը փաստացի հայտարարել է, որ նպատակահարմար չէ մեծ քանակութամբ մսամթերք ներկրել Բելառուսից:

Իր հերթին Ղազախստանը, որ ավելի վաղ արգելել էր իր տարածքում ռուսական օղու վաճառքը եւ շուտով հանել էր այդ արգելքը, օրերս դադարեցրել է Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջանների էլեկտրասնուցումըՙ կապված ռուբլու եւ տեղականՙ տենգեյի կուրսի տատանումների հետ: Ինչ վերաբերում է վալյուտային, ապա ռուսական «Իզվեստիա»-ի վերջին հրապարակումներից մեկի համաձայնՙ նախատեսվում է, որ ԵՏՄ-ում դոլարն ու եվրոն շրջանառությունից դուրս կգան, եւ Միության անդամ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը, ինչպես նաեւ այդ երկրներում առհասարակ շրջանառությունը տեղի կունենա բացառապես ազգային արժույթներովՙ ռուսական, բելառուսական ռուբլիներով ղազախականՙ տենգայով, եւ հայկական դրամով… մինչեւ, կընդունվի ալթընըՙ որպես Միության միասնական արժույթ:

Ի դեպ, բոլորովին վերջերս մեր խորհրդարանում լսումներ էինՙ կապված ԵՏՄ-ին մեր երկրի միանալու «անշրջելի իրականության» հետ: Պարզ դարձավ, որ Միությանն անդամակցելուց հետո դրա անդամ Հայաստանը ինքնուրույնաբար չի կարող տնտեսական որեւէ պայմանավորվածություններ ձեռք բերել, ենթադրենք, Գերմանիայի կամ Ֆրանսիայի հետ…

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, երբ պարզ դարձավ, որ Ռուսաստանը խստացնում է բելառուսական գյուղմթերքների ներուծումը, դիմելով Ռուսաստանինՙ հայտարարեց. «Մենք շնիկներ չենք»:

Իսկ մե՞նք…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԲ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ. «ԳՈՐԾԻ ԵՆՔ ԴՐԵԼ ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՏԱՏԱՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Հաջորդ գրառումը

ՓԱՐԱՔԱՐԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԿԱՐԳ ՉԻ ԱՆՑԿԱՑՎԻ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՓԱՐԱՔԱՐԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԿԱՐԳ ՉԻ ԱՆՑԿԱՑՎԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս անգամ ո՞ւմ եք մեղավոր «նշանակելու» կիսաքանդված խաղասարքի զոհ դարձած փոքրիկի մահվան համար

13/10/2025

Բյուրեղավանի 1-ին Բ թաղամասի խաղահրապարակում դժբախտ դեպք է տեղի ունեցել․ մաշված ժանգոտ, անսարք մանկական երկաթյա կոնստրուկցիայով սղարանը, որն ամրացված չի...

ԿարդալDetails

Արդյո՞ք նրանք ուզում են, որ «Տոմահավկ»-երը թռչեն իրենց ուղղությամբ». Թրամփ

13/10/2025

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական