Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԻՍԼԱՄԱՑԱԾ ՀԱՅԵՐ Ե՞Ն ԱՊՐՈՒՄ

28/11/2014
- 28 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

«Թուրքական հասարակության մեջ հակահայ տրամադրություններ բորբոքելու ճանապարհով ներքին թշնամու կերպարի ստեղծումը եւ նրա դեմ ազգայնամոլական ճակատի համախմբումը հետապնդում են հեռահար քաղաքական նպատակներ: Մոտակա նպատակը Թուրքիայի իսլամացած հայության (նաեւ` փոքրամասնությունների) մեջ ինքնության վերադարձի նկատվող զարթոնքը խեղդելն է: Տվյալ դեպքում իսլամացած հայերին թիրախ դարձնելը պայմանավորված է հայ-թուրքական հարաբերությունների մեջ պատմականորեն գոյացած կնճռով, որն այսօր նոր դրսեւորումներ է ստանում մի կողմից Հայոց ցեղասպանության ու դատապարտման պահանջով, մյուս կողմից` Թուրքիայի ժխտողական քաղաքականությամբ»: Այսպես է կարծում Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը, այդ մասին գրելով իր նոր լույս տեսած «Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի հանրապետությունում» ուսումնասիրության նախաբանում: Գիրքը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ տպագրվել է Հայաստանի նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: Գրքում ներկայացված է Օսմանյան կայսրությունում եւ Թուրքիայի Հանրապետությունում հայերի կրոնափոխության մի քանի կարեւոր դրվագների համառոտ պատմությունը: Առանձին գլուխ է հատկացված համշենահայերի եւ Դերսիմի հայերի կրոնափոխության խնդրին, մեծ անդրադարձ կա Հայոց ցեղասպանության շրջանին եւ հաջորդած ժամանակաշրջանի իրադարձություններին` մենչեւ մեր օրեր, զուգահեռ վեր հանելով կրոնափոխ հայերի արդի խնդիրներն ու դրանց նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը:

Այս աշխատանքը կարելի է դիտարկել վերջին շրջանի այն նոր որակի ջանքերի համատեքստում, երբ արդեն ուսումնասիրողները դետալ առ դետալ, մասնավոր ոլորտներ եւ հանգամանքներ ուսումնասիրելով են փորձում հետ տանել վարագույրը Հայոց ցեղասպանության շարժառիթների բացահայտման առումով, Ցեղասպանության ընդհանրական նկարագիրն ամբողջացնելով, ճանաչման, ու որ առավել կարեւոր է` հատուցման համար հիմք նախապատրաստելու պատին նոր քարեր ավելացնելով:

Խորհուրդ տալով ձեռք բերել եւ ընթերցել բազմաթիվ հետաքրքրական տեղեկություններ պարունակող գիրքը, մեջբերենք դրանցից մի քանիսը:

Ներկայում Թուրքիայում ապրող ծպտյալ հայերի թվերի մասին այլ վկայություններից բացի` մեջբերվում է Հրանտ Դինքի մահից հետո «Ակօս» թերթի խմբագրի պաշտոնում նրան փոխարինած Էտիեն Մահչուփյանի այն տեսակետը, որ 60 հազար հայ քրիստոնյաներից բացի` Թուրքիայում ներկայում բնակվում են մոտ մեկ միլիոն մահմեդական դարձած հայկական արմատներով թուրքեր, թեեւ այս իրողությունը թուրք պաշտոնյաները չեն ուզում ընդունել: Մեկ միլիոն թիվը հավանական է համարում նաեւ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

1935 թվականին նախատեսվել էր անցկացնել հանրապետական Թուրքիայի պատմության մեջ երկրորդ մարդահամարը: Սակայն բացահայտ մարդահամարից առաջ պետությունը գաղտնի որոշմամբ անց էր կացնում մեկ այլ մարդահամար` ճշտելու համար իսլամացած փոքրամասնությունների թիվը, ընդ որում` դա հույժ գաղտնի էր արվում` ներկա անուն ազգանունից բացի` այդ անձանց նախկին անուն-ազգանուն-հայրանունը, ծննդյան թիվն ու վայրը, մի շարք այլ տեղեկություններ ամրագրելով: Այդ մարդկանց վերաբերմամբ դեռեւս իթթիհատական ժամանակներում հավաքված տվյալներ էին փոխանցվել, նրանց անվստահելի տարրեր համարելով, իսկ այդ` 1935 թվականի մարդահամարին նրանց մասին տվյալները թարմացվել են: Այսինքն` ծպտյալ հայերի վերաբերյալ պետությունն ունեցել եւ օգտագործել է ծածկագրեր: Մեջբերվել է պոլսահայ լրագրող Ալին Օզինյանի հոդվածից հատված. «Պատահաբար կամ թերի ուսումնասիրությունից հետո զինվորական վարժարան ընդունված որոշ կուրսանտներ կարճ ժամանակ անց առանց պատճառի դուրս են մնում, իսկ ամենադաժանը բանակ զորակոչված «թուրք» երիտասարդի համար այն հայտնությունն է, որ հանգուցյալ սիրելի Այշե տատիկի իսկական անունն Աղավնի է եղել, եւ այդ պատճառով նրան մի քանի ամիս անիմաստ հարցաքննում են ռազմական ոստիկանությունում: Արդյունքում նա դժվարանում է ասել` ո՞րն է ավելի ծանր` հարցաքննություննե՞րը, թե տատիկի հայ լինելու բացահայտումը»: Օզինյանի այդ հոդվածը վերնագրված էր` «Թուրքական պետությունը չի մոռացել քո հայ լինելը…»:

Լրագրային հրապարակման մեջ, իհարկե, դույզն ինչ հնարավոր չէ փոխանցել թեմայի շեշտադրումներն ու գրքում առկա հետաքրքական ողջ տեղեկատվությունը. մեր խնդիրն է իրազեկել` այժմ կա այսպիսի գիրք, որը պատմում է Օսմանյան եւ Հանրապետական Թուրքիայում իսլամացման քաղաքականության մասին, կրոնափոխ հայերի խմբերի ու բնակության վայրերի վերաբերյալ ճշգրիտ տեկություններ է փոխանցում, Համշենի ու Դերսիմի իսլամացած հայերի պատմությունը տալիս, ինչպես նաեւ` նկարագրում կրոնափոխ հայության ինքնության ներկա զարթոնքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻԼՀԱՄԻ ԱՇՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական