Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՐՏԻՐՈՍՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ

28/11/2014
- 28 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ամեն անգամ, երբ անցնում եմ մայրաքաղաքի Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկով եւ տեսնում այնտեղ Բուդապեշտում ադրբեջանցի կացնահարի կողմից դաժանաբար սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի կիսանդրին, մի հարց է լուռ, գրեթե անլսելի հնչում ներսումսՙ ինչո՞ւ: Գուրգեն Մարգարյանը հերո՞ս է, որ իր կիսանդրին են տեղադրել, թե՞ որեւէ մեկի կիսանդրին կանգնեցնելու համար պարտադիր չէ, որ նա հերոս լինի…

Անկեղծ ասած, ինձ համար հերոսությունը հստակ սահմանում ունի, միեւնույն ժամանակ ես ընդունում եմ, որ այն կարող է չպատասխանել մյուսների հարցին, թեՙ ո՞վ է իրականում հերոսը: Նա, ըստ իս, հերոսություն կատարածն է, իսկ, այ, հերոսությունն իմ կարծիքով, պարտադիր չէ, որ լինի անձնազոհություն, այսինքն որեւէ մեկին հերոս կոչելու համար պարտադիր չէ, որ նա ինքնակամ իր կյանքը վտանգի ենթարկի, հստակ դեպի մահը գնա, ինքնասպանվի, օրինակՙ կրծքով փակի հակառակորդի թնդանոթը, կամ նետվի օվկիանոսըՙ փրկելու այնտեղ լողացող վիրավոր դելֆինին. այս երկու դեպքերը եւ սրանց նմանութամբ այլ դեպքեր հաճախ կարող են այլ անվանում ունենալ, ասենքՙ արկածախնդրություն, խելահեղություն, մոլագարության նոպա, ինչպես հիմա են ասումՙ «դրայվ»:

Բայց, երբ 1941-ին, ըստ որոշ աղբյուրների, սիբիրյան բանտից փախան եւ ոտքովՙ կտրելով Ռուսաստանի մի հատվածը, ողջ Մոնղոլիան, Չինաստանի մի մասը, Հիմալայները եւ Հնդկաստան հասան երեք քաղբանտարկյալներ, նրանք ինձ համար հերոսներ էին, որովհետեւ նրանք այքարում էին ապրելու համար եւ ապրեցին: Այսինքն նրանցից ոչ ոք, խելամտությունից դուրս այդ ճանապարհորդությունից առաջ չէր կարծում, թե ինքը գնում է անձնազոհության. նրանք համոզված էին, որ գնում ենՙ ապրելու, դեպիՙ կյանք, եւ հերոսությունը, իմ համոզմամբ, հենց դեպի կյանք գնալն է, եւ, կներեք, բայց պարտադիր հաղթելը:

Բայց պատերազմը, կամ պատերազմական իրավիճակն, աշուշտ, այս առոմով իր կանոններն ունի: Այստեղ էլ, սակայն, հերոսությունը անձնազոհություն չէ միայն, քանի որ եթե այդպես լիներ, ապա պատերազմ գնացող որեւէ մեկին կարելի է ճանաչել հերոս, ինչը, հասկանալի է, աբսուրդ է: Եւ չնայած, որ պատերազմում գոնե հիսուն տոկոսով դեպի մահ ես գնում, սակայն այնտեղ էլ հնարավոր է հերոսանալ, անշուշտ: Այս համատեքստում ինձ համար հերոսներ են բոլոր այն զինվորները, ովքեր մասնակցել են հայկական խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերի եւ աճյունների, ուղղաթիռի որոշ մասերի դուրս բերման հատուկ նշանակության օպերացիային: Բայց ինձ համար, այդ ուղղաթիռի անձնակազմից եւ ոչ մեկը, գոնե այս դեպքով, հերոս չէ. հերոսությունը պարտադիր ենթադրում է հերոսացածներին ընդօրինակելու ցանկության առաջացումՙ բոլորի կամ գրեթե բոլորի մոտ: Հերոսն օրինակ է եւ հերոսն անխոցելի է…

Հայկական խոցված ուղղաթիռի անձնակազմը, Գուրգեն Մարգարյանը, ադրբեջանցի դիվերսանտների կողմից սպանված երիտասարդ հայ տղան, բոլոր այն զինվորները, ովքեր հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել են, բոլոր այն գյուղացինեը, ովքեր իրենց արտը հնձելիս են սպանվել հակառակորդի դիպուկահար կրակոցից, հերոս չեն:

Բայց դա չի նշանակում, որ նրանք, կամ նրանցից ոմանք, արժանի չեն կիսանդրի-արձան ունենալու, որովետեւ հերոսից բացի, նրա կողքին, հաճախ նրա հետ շփոթելու աստիճանի մոտ, կա եւս մի կոչում, ի տարբերություն հերոսիՙ ողբերգական կոչումՙ մարտիրոս:

Հայոց ցեղասպանութան զոհերն ու Բաքվի-Սումգայիթի կոտորածների զոհերը եւս մարտիրոսներ են: Եւ մենք մարտիրոսների եւ հերոսների ազգ ենք, երկու կոչումներն էլ անթույլատրելի շռայլությամբ բաշխող, միմյանց հետ դրանք հաճախ շփոթող, եւ այս առումովՙ ամենեւին էլ հերոսություն չանող:

Փառք մեր բոլոր հերոսներին, եւ հանգստություն մեր բոլոր մարտիրոսներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՍԿ Ո՞ՒՐ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Հաջորդ գրառումը

ԻԼՀԱՄԻ ԱՇՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԻԼՀԱՄԻ ԱՇՈՒՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական