Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՍԿ Ո՞ՒՐ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

28/11/2014
- 28 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ադրբեջանի մասին այս հոդվածում չենք խոսելու. նախՙ որովհետեւ խոսելու ենք հզորության մասին, իսկ դա եւ Ադրբեջանը մի տեսակ անհամատեղելի են, բացի դրանից, մեզանում ընդունված չէՙ մերոնց համեմատել Ադրբեջանի հետ. սիրուն չէ:

Ուրեմն թողնենք հարեւան երկրինՙ փորձելու դուրս գալ առկա ռազմաքաղաքական ամոթից եւ հումորով, բայց ուշադրությամբ հետեւենք այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի հայրենասերների» կոչինՙ անհապաղ «ազատագրել» Լեռնային Ղարաբաղը, եւ կենտրոնանանք հզոր «համաժողովրդական շարժման» վրա, որի շարքերը, ինչպես գիտենք, գրեթե ամեն օր համալրվում են նորանոր կուսակցություններով, անհատներով, երիտասարդական, միջին սերնդի, ծերունական հասարակական կազմակերպություններով, անկախ փորձագետներով, վերլուծաբաններով,… Նախ, ի՞նչ է նշանակում համաժողովրդական շարժում, բայց առանց չակերտների, կամ ինչո՞ւ ենք մենքՙ ամեն անգամ առկա շարժման անունը գրում հենց չակերտների մեջ: Խնդիրը շատ պարզ է: Բանն այն է, որ եթե ինչ-որ շարժում կոչվում է համաժողովրդական, նշանակում է արդեն իսկ այն ներառում է ողջ ժողովրդին, կամ գոնե դրա ճնշող մեծամասնությանը: Այս համատեքստում կարո՞ղ ենք մենք արդյոք ոչ իշխանական եռյակի նախաձեռնած շարժումը կոչել հենց համաժողովրդական: Միանշանակՙ ոչ, որովհետեւ եթե այդ շարժումը համաժողովրդական լիներ, ապա, ենթադրենք, Տիգրան Կարապետի Կարապետյանն եւ իր ԺԿ-ն ոչ թե կմիանային համաժողովրդական շարժմանը, այլ արդեն իսկ այնտեղ կլինեին: Բացի սրանից, արդյո՞ք եռյակիՙ «համաժողովրդական շարժումը» հիմնված է ժողովրդի ճնշող մեծամասնության աջակցության կամ մասնակցության վրա: Պատասխանը փոքր ինչ երկար է, փորձենք հնարավոինս սեղմել: Եթե հավատանք նույն եռյակին, ապա Հանրապետությունում առկա է ազգային անվտանության խնդիր դարձող արտագաղթ: Սա նշանակում է, որ Հայաստանում ամենեւին էլ 3 մլն-ից քիչ ավել մարդ չի բնակվում, ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, որոնց մենք, հասկանալի է, չենք հավատում, քանի որ նախ դա այդպես չէ, ապա եւ մենք հավատում ենքՙ եռյակին: Հիմա, եթե արտագաթն իրոք դարձել է ազգային ավտանգության խնդիր, ապա Հանրապետությունը դատարկվել է առնվազն մեկ միլիոն, եթե ոչ ավել բնակիչով: Կնշանակի, մենք այստեղ հիմա մոտ երկու միլիոն ենք: Որից ավելին, քան երկու հարյուր հազարըՙ ինչ-ինչ շարժառիթներից ելնելով, կամա թե ակամա, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, եւսՙ առնվազն մի հարյուր հազարը կուսակցության անդամ չեն, բայց սա միան պաշտոնապես, այսինքն պարզապես վկայական չունեն, գաղափարապես, ավելի ճիշտՙ գործունեության բնույթով ու ձեւով Հանրապետական են: Գումարենք եւս մի 400 հազար քաղաքացիներ, ովքեր ընտանեկան, ընկերական, բարեկամական հանգամանքներից ելնելով սատարում են ՀՀԿ-ին (մեկ կուսակցականիՙ երկու բարեկամ սկզբունքով) եւ կստացվի, որ մեր համեստ-սիրողական հաշվարկներովՙ Հայաստանի շուրջ 2 մլն բնակիչներից 700 հազարը կա՛մ ՀՀԿ-ական են, կա՛մ սատարում են իշխող կուսակցութանը:

Համաձայնեք, որ շուրջ 2 մլն-ի մեջ 700 հազարը լուրջ թիվ է, իսկ մնացյալՙ շուրջ 1 մլն 300 հազարը, ամենեւին էլ երկու միլիոնի ճնշող մեծամասնությունը չէ, հատկապես որ «այս մնացածը» ամենեւին ապացուցված չէ, որ հետաքրքրվում է քաղաքականությամբ:

Ուրեմն իրավունք ունի՞ եռյակի նախաձեռնած շարժումը կոչվել համաժողովրդական…

Բայց ինչո՞ւ է կոչվում: Պատասխանը փոքր ինչ հոգեբանական է: Օրինակՙ հոգեբանները հաճախ իրենց հաճախոդներին, ովքեր կամ տառապում են սեփական անձի թերարժեքությամբ, կամ էլ ցանկանում են հզոր մարդու անուն վաստակել, խոհուրդ են տալիս հաճախ կրկել, որ իրենք հզոր են. ըստ հոգեբաններիՙ դա օգնում է: Այսինքն, եթե մեկը շարունակ, օրը մի քանի անգամ կրկնի, որ ինքը, ենթադրենք, այլմոլորակային է, ապա ըստ այս տեսությանՙ ի վերջո կընկալվի որպես այլմոլորակային:

Մենք իհարկե չենք պնում, որ եռյակը, նախքան շարժում սկսելը, այցելել է հոգեբանների, բայց մենք փոքր ինչ փոխելով հայտնի ասացվածքը պնդում ենք, որ եռյակն այնքան հզոր չէ, որքան դրա մասին խոսում է:

Ու քանի որ մենք հավաստիացրել ենք, որ այս հոդվածն ամենեւին էլ Ադրբեջանի մասին չէ, շարունակենք:

Ի՞նչ է նշանակումՙ ժողովուրդ, այսինքն ունի՞ արդյոք այս եզրույթը սահմանումներ, սահմաններ, օրինակՙ այ այս շրջանակից դուրսՙ էլ ժողովուրդ չէ, կամ այ այս շրջանակը միայն բավարար է ժողովուրդ կոչվելու համար: Պարզվում է, գոնե վերջինը սահման ունի: Տեսեք ինչ-որ ժողովրդի մտավոր, գիտական, մշակութային, քաղաքական, ռազմական, տնտեսական էլիտան (անկախ վերջիններիս անձնական որակներից) միասին բավարար է ժողովուրդ կոչվելու համար: Հիմա, արդյոք ճի՞շտ են ասում եռյակի ամբիոնիցՙ պնդելով, թե ժողովուրդն իրենց հետ է: Օրինակ, ունե՞նք մենք այսօր մի խումբ նշանավոր մտավորականների, գիտնականների, մշակութային դեմքերի նամակ-հայտարարությունը, որ իրենք միանում են եռյակին: Ունի՞ արդյոք վերջինս երկրի քաղաքական, ռազմական էլիտայի (չխառնել էլիտա եզրույթըՙ իշխանության հետ) աջակցությունը, քանի՞ խոշոր բիզնեսի նեկայացուցիչներ են այսօր եռյակի կողքին, քանի՞ տնտեսվարողներ: Սրանք հարցեր են, որոնք եռյակի առաջնորդներին ավելի շատ պետք է մտահոգեն, քան շրջաններում շտաբների հինադրումը, որոնք, հիշեցնենք, նպատակ են հետապնդումՙ մոբիլիզացնել ժողովրդին. պատերա՞զմ է…:

Ուրեմն, գուցե հոգեբանական տեսանկյունիցՙ պարբերաբար կրկնելով «համաժողովրդական շարժում» եւ «մենք հզոր ենք» բառերը, ինչ-որ ժամանակ մենք ականատեսը դառնանք եռյակի նախաձեռնած հիրավի համաժողովրդական շարժանը, կամ համոզվենք, որ եռյակը հզոր է իրականում, բայց փաստն այսօր այն է, որ մենք ոչ համաժողովրդական շարժում ենք տեսնում, ոչ էլ հզորՙ ոչ իշխանություն:

Ադրբեջանի, նրա «հզոր բանակի» վերաբերյալ հավաստիացումների հետ, պայմանավովել ենք արդեն, որ չենք համեմատելու…

Չմոռանանք շեշտելՙ քաղաքականությունը ազնիվների տեղ չէ, այս համատեքստում, կարծում ենք, որ եւ գործող իշխանությունը, եւ գործող ոչ իշխանությունը իրենց տեղում են: Բայց, այնուամենայնիվ, ո՞ւր է ժողովուրդը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՍԿԵՐԻՉՆԵՐԸ ՉԵՆ ԴԺԳՈՀՈՒՄ, ԲԱՅՑ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

Հաջորդ գրառումը

ՄԱՐՏԻՐՈՍՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՐՏԻՐՈՍՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական