Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՂՔԱՏ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 32 ՏՈԿՈՍԸ, ԲԱՅՑ ԻՐԵՆ ԱՂՔԱՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ` 18 ՏՈԿՈՍԸ

21/11/2014
- 21 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» զեկույցի շուրջ

2013-ին նախորդ տարվա համեմատ Հայաստանում արձանագրվել է աղքատության մակարդակի աննշան` 0,4 տոկոսով նվազում, ինչի արդյունքում անցյալ տարի աղքատության մակարդակը կազմել է 32 տոկոս` նախորդ տարվա 32,4 տոկոսի դիմաց: Զեկույցը պատրաստվել է ըստ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքների: Բնական է, որ նախեւառաջ պետք է հստակեցնել, թե ի՞նչ ասել է աղքատ:

Աղքատներ` ներառյալ շատ եւ ծայրահեղ աղքատներ

Սահմանվել են աղքատության ընդհանուրՙ վերին եւ ստորին, ինչպես նաեւ ծայրահեղ աղքատության գծերը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով` մեկ ամսվա համար: Վերին գիծը 39193 դրամ (կամ 95,7 դոլար) է, ստորինը` 32318 դրամ (կամ 78,9 դոլար), ծայրահեղ աղքատությանը` 22993 դրամ (կամ 56,1 դոլար): Աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը (հետազոտությունը կատարվել է սպառման, այլ ոչ թե եկամուտների ցուցանիշների հիման վրա) մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից, շատ աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից, իսկ ծայրահեղ աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից:

Ըստ այդմ, 2013-ին 32 տոկոս աղքատներից 13,3 տոկոսը եղել է շատ աղքատ, իսկ 2,7 տոկոսը` ծայրահեղ աղքատ: Չնայած որ 2011-ից աղքատության մակարդակն անընդմեջ նվազել է, սակայն դրա խորությունն ու սրությունը դեռեւս գերազանցում են նախաճգնաժամային 2008 թվականի մակարդակը: Թվային առումով, աղքատ են համարվում 967 հազար մարդ, որոնց թվում 402 հազարը շատ աղքատներն են, իսկ նրանցից էլ 82 հազարը` ծայրահեղ աղքատները:

Քաղաքներում աղքատներն ավելի շատ են

Ազգային վիճակագրական ծառայության հետազոտության արդյունքներով, 2013-ին աղքատությունը շատ չի տարբերվել ըստ քաղաքային (32,2 տոկոս) եւ գյուղական (31,7 տոկոս) բնակավայրերի: 2008-2013թթ. ժամանակահատվածում աղքատության մակարդակի աճը քաղաքային բնակավայրերում մի փոքր ավելի արագ է ընթացել, քան գյուղական բնակավայրերում (4,6 տոկոսային կետ` 4,2 տոկոսային կետի դիմաց): Երբ բնակչության կենսամակարդակը դիտարկվում է ըստ քաղաք-գյուղ բաշխվածության, աղքատների մեծ մասը (63,8 տոկոս) քաղաքաբնակներ են : Սակայն մայրաքաղաք Երեւանում աղքատության մակարդակն ամենացածրն է (25,5 տոկոս) , ինչը 1,5 անգամ ցածր է, քան Երեւանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում: 2008 թվականի համեմատ աղքատության աճը 2013 թվականին Երեւանում կազմել է 5,4 տոկոսային կետ, Երեւանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում` 3,5 տոկոսային կետ:

Հետաքրքրական են ըստ մարզերի աղքատության ցուցանիշները: Աղքատության ամենացածր ցուցանիշներ ունեն Վայոց Ձորի մարզը` 21 տոկոս եւ Արագածոտնի մարզը` 22,7 տոկոս, ամենաբարձրը` Շիրակի մարզը` 45,9 տոկոս եւ Կոտայքի մարզը` 42,5 տոկոս: Որքան էլ զարմանալի է Տավուշի սահմանամերձ մարզում աղքատությունն ավելի ցածր է` 27,7 տոկոս, քան ամենահարուստ համարվող Արարատյան դաշտի երկու մարզերում` Արամվիրի մարզում` 31,3 տոկոս եւ Արարարշտի մարզում` 32,4 տոկոս: Ըստ մարզերի աղքատության ցուցանիշները եւ աղքատության ընկալման սուբյեկտիվ պատասխանները աղքատության ընդհանուր ցուցանիշի օբյեկտիվության վերաբերյալ որոշակի կասկածների տեղիք են տալիս: Խոսքը ոչ թե ուսումնասիրության հեղինակների կատարած աշխատանքի, այլ հարցվողների պատասխանների ազնվության մասին է:

Աղքա՞տ են իրենց համարել, թե՞ աղքատ լինելու պատասխաններ են տվել

Ինչպես արդեն նշվեց, ըստ սպառման ցուցանիշների, աղքատ է համարվել բնակչության 32 տոկոսը: Այսինքն, եթե մեկ ամսվա ընթացքում մեկ անձը սպառել է մոտ 39 հազար դրամից ավելի քիչ, ըստ այս մեթոդաբանության նա համարվում է աղքատ: Դժվար է ասել, թե որքանով են անկեղծ հարցվողների ատասխանները, որովհետեւ դժվար է հավատալ, որ օրինակ` նույն Տավուշի, Արագածոտնի կամ Վայոց Ձորի մարզերում աղքատությունն ավելի ցածր է, քան գյուղմթերքների հիմնական շտեմարան Արմավիրի եւ Արարատի մարզերում, կամ քան թե Կոտայքի մարզում` նրա զբոսաշրջային, արդյունաբերական եւ գյուղատնտեսական ռեսուրներով : Ակնհայտ է, որ խնդիրը պատասխանողների հոգեբանության մեջ է: Տավուշում, Արագածոտնում եւ Վայոց Ձորում պատասխանողներն ավելի անկեղծ են եղել, քան Արմավիրի, Արարատի եւ Կոտայքի մարզերում:

Հարցվողների անկեղծ չլինելու վերաբերյալ անուղղակի վկայություն է նաեւ նրանց անձնական դատողությունները իրենց աղքատ լինելու մասին: Հետազոտության ընթացքում տնային տնտեսությունների 16 եւ բարձր տարիքի անդամներին տրվել են հարցեր իրենց բարեկեցության եւ կենսամակարդակի վերաբերյալ: Պատասխանելով դրանց, հարցվածների միայն 18 տոկոսն են իրենց համարել աղքատ, ծայրահեղ աղքատ` 3,3 տոկոսը: Այսինքն, երբ հարցումը վերաբերում է սպառմանը, պատասխանողները ձգտում են հնարավորինս աղքատ ներկայանալ եւ սպառման ավելի ցածր ցուցանիշներ ասել: Երբ հարցն ուղղակիորեն վերաբերվում է նրան, թե իրենց աղքա՞տ են համարում, պատասխանը լինում է ավելի անկեղծ: Ասվածի եւս մեկ վկայություն: 2008-ին 27,6 տոկոս աղքատության ցուցանիշի ժամանակ, իրենց աղքատ են համարել հարցվողների 17 տոկոսը, իսկ 2013-ին` 32 տոկոս աղքատության ցուցանիշի ժամանակ` 18 տոկոսը: Այդ տարիների աղքատության ցուցանիշի 4,4 տոկոս տարբերության պարագայում, իրենց աղքատ համարողների տոկոսային տարբերությունը ընդամենը 1 տոկոս է կազմել:

Այս ամենով հանդերձ, անգամ 18 տոկոս աղքատության եւ հատկապես 3,3 տոկոս ծայրահեղ աղքատության սուբյեկտիվ գնահատականները իրականությանն ավելի մոտ լինելու պարագայում մխիթարական չեն կարող լինել: Ըստ այդ գնահատականների, եթե 500-600 հազար մարդ իրեն համարում է աղքատ, իսկ դրանց մի մասն էլ` ծայրահեղ աղքատ, դա մտահոգության բավականին լուրջ պատճառ է իշխանությունների համար: Քիչ թե շատ բարեկեցիկ եւ ամենակարեւորըՙ սոցիալական երկիր համարվելու համար աղքատության ցուցանիշը գոնե չպետք է լինի երկնիշ թիվ, իսկ շատ աղքատությունը եւ ծայրահեղ աղքատությունը պետք է հաղթահարվեն հնարավորինս շուտ` առնվազն առաջիկա 1-2 տարիների ընթացքում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ

Հաջորդ գրառումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃԸ` 4,2 ՏՈԿՈՍ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃԸ` 4,2 ՏՈԿՈՍ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Բագրատ Սրբազանի առաջնորդած Սրբազան Պայքարն իրապես շատ հետաքրքիր և խոսուն ելևէջներ է ունեցել։ Ինչ ասես...

ԿարդալDetails

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական