Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ

14/11/2014
- 14 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հղի կանանց ժամանակավոր անաշխատունակության նպաստների` վերջերս բորբոքված թեմային անդրադարձանք մեր նախորդ հրապարակմամբ («Մայրության նպաստ` չարաշահումների համար դուռը մնաց բաց», «ԱԶԳ», 6.11.2014): Խնդիրը կապված էր լայն տարածում գտած, պետության կողմից աշխատավարձի 100 տոկոսի չափով տրվող անաշխատունակության նպաստներն օգտագործելով, պետական բյուջեից միլիարդավոր դրամների յուրացման հետ: Նկատի ունենալով դա, կառավարությունը ներկայացրել էր մի նախագիծ, որտեղ կախված աշխատանքային ստաժի տարիներից սահմանվում էր մայրության նպաստի չափը եւ այն այլեւս 100 տոկոս չէր պահպանվում: Դա առաջացրել էր այն կանանց դժգոհությունը, որոնք մասնակից չեն խարդախությունների` հղիության ժամանակ անաշխատունակության նպաստ ստանալիս: Արդյունքում, կառավարությունը վերանայեց իր նախորդ նախագիծը, վերականգնեց 100 տոկոսի փոխհատուցումը որոշակի սահմանափակում` վերին շեմ սահմանելով 1 մլն դրամից ավելի ստացող կանանց համար: Այդ շեմից բարձր աշխատավարձ ստացողների անաշխատունակության նպաստի տրամադրումը թողնվեց գործատուների վրա: Այսինքն, կառավարությունը նախ փորձեց կանխել պետբյուջեից գումարների յուրացումը, ապա փաստացի հետ կանգնեց իր որոշումից, ընդառաջելով դժգոհություն արտահայտողների պահանջին: Այսինքն, գրեթե վերադարձավ այնտեղ, որտեղից սկսել էր, խնդրի` բոլոր կողմերին բավարարող լուծումը թողնելով ապագային:

Ահա այս թեմայի բուռն քննարկման ժամանակ հասարակության եւ լրատվամիջոցների մեծ մասը հանդես էին գալիս հղի կանանց իրավունքների պաշտպանության օգտին, գտնելով, որ կառավարությունը պետք է անփոփոխ թողնի մայրության նպաստների 100 տոկոսով փոխհատուցումը եւ ընդգծելով, որ ազնվորեն աշխատող կանայք մեղավոր չեն եւ չպետք է տուժեն խարդախություն կատարողների պատճառով: Ի՞նչ խոսք, հիմնավոր պատճառաբանություն: Սակայն, բավական էր մեկ տեղեկատվություն, երբ այլ իրականություն պարզվեց:

Հղիների իրավունքների պաշտպանները, սոցցանցերի եւ լրատվական դաշտի մի զգալի հատված անմիջապես արձագանքեցին հրապարակ նետված տեղեկատվությանն այն մասին, որ նախկին ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի կնոջ` Փիրուզ Սարգսյանի ստացած հղիության անաշխատունակության նպաստը կազմել էր 20 մլն դրամ: Բոլորը եւ հատկապես սոցցանցերի` ինչ-որ մեկին մշտապես «հոշոտելու» պատրաստ զանգվածը անցան իրենց հիմնական գործին` հայհոյանքների, սպառնալիքների, վիրավորանքների տարափ տեղալով նախկին ֆինանսների նախարարի, նրա կնոջ, կառավարության եւ խնդրին առնչվող եւ չառնչվող հնարավոր եւ անհնար անձանց ու կառույցների վրա: Նրանցից ոչ ոք փորձ չարեց մտորել ակամայից առաջացող հարցերի շուրջ:

Մասնավորապես` օրենք խախտե՞լ է ֆինանսների նախկին նախարարի կինը 20 մլն դրամ անաշխատունակության նպաստը ստանալիս կամ գուցե չարաշահո՞ւմ է թույլ տվել հղիության ժամանակ պետությունից հավելյալ գումարներ յուրացնելու համար: Բնականաբար, նման հարց ոչ ոք չտվեց եւ օրենք խախտելու կամ չարաշահում թույլ տալու մասին տեղեկատվություն չեղավ: Այդ դեպքում ի՞նչ բարոյական իրավունքով են վիրավորում կամ հայհոյում այն մարդուն, որը օրենք չի խախտել, չարաշահում թույլ չի տվել: Միայն նրա համար, որ բարձր աշխատավարձ է ստանո՞ւմ: Չէ՞ որ նույն մարդիկ բարձր աշխատավարձ ստացող հղիների դժգոհության հետ համամիտ էին, երբ խնդիրը կառավարությանը քննադատելն էր: Այդ դեպքում ի՞նչ պատահեց, երբ նման կոնկրետ դեպքի հանդիպեցին: Կամ գուցե հարցը բարձացնեին, իսկ ո՞վ է եւ ինչո՞վ է զբաղվում ֆինանսների նախկին նախարարի կինը, որ այդ չափի ժամանակավոր անաշխատունակության նպաստ է ստանում: Տարօրինակ էր, բայց դա նույնպես ոչ ոքի չհետաքրքրեց: Մինչդեռ, գաղտնիք չէ, որ Փիրուզ Սարգսյանը ֆինանսական համակարգի հաշտարարն է եւ այդ պաշտոնին էր նշանակվել Դավիթ Սարգսյանի` ֆինանսների նախարար նշանակվելուց շատ առաջ: Հետեւաբար, ոչ մի փաստարկ չէր մնում ինչ-որ բանում նրան մեղադրել, թերեւս բացի նրանից, թե… ի՞նչ իրավունք ուներ երեխա ունենալ կամ ինչո՞ւ էր ֆինանասական համակարգի հաշտարար աշխատում:

Միաժամանակ, այս դեպքը ընդամենը հերթական դրսեւորումն էր այն երեւույթի, որին ականատես ենք լինում վերջին տարիներին: Ուղղորդված, ինքնանպատակ ու ոչնչացնող գործողություններ, հայհոյախառը մեկնաբանություններ, ոչնչով չհիմնավորված եզրակացություններ զանազան «ակտիվիստների», նրանց ֆինանսավորողների եւ համակրողների, կյանքում չկայացածների, գրքի կամ գիտելիքների մասին պատկերացում չունեցողների, այլեւայլ դատարկագլուխների, ցինիկների կողմից: Սոցցանցերում գիշեր-ցերեկ այս կամ այն անձին, կառույցին, պետությանը վարկաբեկող կամ հայհոյող տգետների այս զանգվածը չունի բարեկրթության տարրական մակարդակ, չի ստեղծում նյութական կամ հոգեւոր արժեքներ, անհանդուրժողական է առողջ որեւէ մտքի կամ հիմնավորված տեսակետի հանդեպ, միաժամանակ ծայրաստիճան վախկոտ է, երբ համարժեք հակահարված է ստանում, փորձելով պաշտպանվել «իրավունքների խախտման» մասին հերթապահ ղժղժոցներով, մոռանալով, որ իրավունքներ ունեն նաեւ ուրիշները: Նրանց գարշելի դեմքը երեւում է խնդրահարույց բոլոր հարցերում` մայրության նպաստներից մինչեւ բանակ եւ հայ-ադրբեջանական սահմանային բախումներ, մշտապես ի վնաս սեփական երկրի, ժողովրդի եւ հանրության` վերջին ճշմարտությունն ասողի կեցվածով, սահմանափակելով տարբեր կարծիքների ազատ եւ առանց վիրավորանքի արժանանալու մտահոգություն արտահայտելու հնարավորությունը: Ցավալի իրականություն, որի զոհը կարող է դառնալ մեզանից յուրաքանչյուրը, այնպես ինչպես վերեւում հիշատակված անձը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾԸ

Հաջորդ գրառումը

ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԴԵՄ ԼԻՆԵԼՈՎ` ԿՈՂՄ ԵՆՔ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԴԵՄ ԼԻՆԵԼՈՎ` ԿՈՂՄ ԵՆՔ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական