Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԹՇՎԱՌՆԵՐԸ»

07/11/2014
- 07 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Թաքցնել, կամ հերքել Հայաստանում թշվառության առկայությունը նույնն է, թե կանգնել Նիագարայի ջրվեժի առջեւ եւ չնկատել ջրվեժը: Բայց, սովորական տրամաբանությունը մեզ հուշում է, որ եթե ինչ-որ երկրում, կոնկրետ Հայաստանում, թշվառություն կա, մեծ մասշտաբների հասնող, դա դեռ չի նշանակում, որ կոնկրետ Հայաստանը աշխարհի ամենաթշվառ երկիրն է: Սա պնդելը նույնն է, թե կանգնել Նիագարայի ջրվեժի դիմաց եւ հայտարարել, որ այն աշխարհում ամենաբարձրն է:

Իրականում աշխարհում ամենաբարձրըՙ Անխելի ջրվեժն է, եւ Հայաստանն էլ ամենաթշվառ երկիրը չէ, անգամ դրանցից մեկը չէ:

Բայց, ամերիկյան Կատո հետազոտական ինստիտուտի կայքը օրերս հրապարակել էր իր հերթական հետազոտությունը, ինչն անվանվում էրՙ «Աշխարհի թշվառ երկրները-2013»: Ամերիկացիները պարզել էին, որ աշխարհում ամենաթշվառ երկիրը…. ճիշտ եք, Սիրիան է: Մասնավորաբար ԱՄՆ-ին չենթարկվող Սիրիան գլխավորում է 109 երկրների ցուցակը, եւ ավելի թշվառ է, քան, օրինակ, Աֆղանստանը: Սիրիային հաջորդում են, ուշադրություն, նավթային Վենեսուելան, ապա Սուդանը, հետո եւս մեկ անգամ ուշադրությունՙ Իրանը: Պարզ է, չէ՞, «ատոմային ռումբ ստեղծող» Իրանը ավելի թշվառ է, քան միջին դարերի ծովահենների ժամանակներում մնացած Սոմալին… Իրանը ավելի թշվառ է անգամ Սան-Ռոմե եւ Պրինսիպին պետությունից, որը եզրափակում է թշվառների հնգյակը: Հետո գալիս են Ճամայկան, ԵՄ անդամակցության թեկնածու Սերբիան, Աֆրիկայի ամենահզոր տնտեսությունՙ Հարավային Աֆրիկան, եւ աշխարհի քսան լավագույն տնտեսություններից մեկըՙ Բրազիլիան:

Բայց սա դեռ ամենը չէ. աշխարհի տասներորդ ամենաթշվառ երկիր է ճանաչվել հունվարի մեկից ԵՏՄ անդամ դարձող Հայաստանի Հանրապետությունը: Ցուցակը կազմող պրոֆեսոր Սթիվ Հենքը հայտարարել է. «Յուրաքանչյուր երկիր ձգտում է նվազեցնել գնաճը, գործազրկությունը եւ վարկավորման տոկոսադրույքներըՙ փորձելով բարձրացնել մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մակարդակը: Մեկտեղելով գործազրկության, գնաճի մակարդակները եւ վարկավորման տոկոսադրույքները, ես կազմեցի թված երկրների վարկանիշը: Ընդգծենք, որ Հայաստանն այսքան «բարձր» հորիզոնականում է հայտնվելՙ «երկրում առկա գործազրկության բարձր տոկոսի պատճառով», ոչ գնաճի, ոչՙ վարկավորման տոկոսադրույթների, այլ հենցՙ գործազրկության:

Եթե որեւէ մեկին հետաքրքրում է, ապա տեղեկացնենք, որ նույն ցուցակի 24-րդ տեղում է Վրաստանը, 38-րդը Ադրբեջանն է, եւ 27-րդը Թուրքիան:

Տեղեկացնենք նաեւ, որ վարկանիշը կազմելու համար օգտագործվել են Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տրամադրած տվյալները: Այդ մասին չի ասվում, բայց չի բացառվում, որ վարկանիշը կազմելու համար հաշվի են առնվել նաեւ այս կամ այն երկրների եւ ԱՄՆ-ի միջեւ առկա գործակցության մակարդակները:

Այս առումով գուցե եւ Հայաստանն աշխարհում տասներորդը լինի…

Հա, ի դեպ, թեմայի հետ ոչ մի կապ չունեցող մի պատմություն. Ամիրյան փողոցում մի մուրացկան կին կա` սլավոնական արտաքինով: Նույն փողոցի վրա մի «խաչապուրիանոց» էլ կա, որի խաչապուրիներից գրեթե ամեն օր օգտվում եմ: Մի անգամ ինձ հետ «խաչապուրիանոց» մտավ այդ կինը, երկու «պեռաշկի» գնեց, այնքան սոված էր, որ հենց ձեռքերով բռնեց միանգամից դեպի բերանը տարավ… Չիմացա ժպտամ, որ կկշտանա, թե տխրեմ, որ` այսկերպ… Հետո երկուսս էլ դուրս եկանք: Ես նկատեցի, որ «խաչապուրիանոց»-ի դռան վրա ցուցանակ կա` «Պահանջվում է վաճառողուհի եւ հավաքարար»: Նայեցի կնոջ հետեւից, հաստատ չէր նկատել ցուցանակը, հետեւից գնացի, էլի նստեց իր տեղը` գետնի վրա, ձեռքը մեկնեց առաջ… Ոչինչ չասացի, բայց ողորմություն էլ չտվեցի: Ողորմությունն իմ կարծիքով ստորացուցիչ բան է ե՛ւ այն խնդրողի համար, ե՛ւ այն տվողի համար:

Բայց սա, իհարկե, մեր թեմայի հետ ոչ մի կապ չունի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՕԲԱՄԱՅԻ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՑԱԾՐ Է

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՕԲԱՄԱՅԻ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՑԱԾՐ Է

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՄԻՊ-ը վերահաստատում է իր հանձնառությունը՝ հետևողականորեն պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները

27/09/2025

44-օրյա մարտական գործողությունների օրերին ու դրանից հետո տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումները խոր հետք են թողել հազարավոր մարդկանց ճակատագրերի...

ԿարդալDetails

Սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է. ՆԳՆ խոսնակը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

27/09/2025

Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի

27/09/2025

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական