Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՆՈՆ ԱՍԵԼ Է, ԹԵ ԻՆՉՈՒ

31/10/2014
- ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ 1988-ից սկսած Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում մարդիկ` մենք, բռունցքներս վեր բարձրացրած «Ղարաբաղ», «միացում» եւ «անկախություն» էինք գոչում, մեզ ասում էին, մենք համոզված էինք, որ պետություն էինք ստեղծում եւ ստեղծեցինք: Համենայն դեպս շարժման արդյունքում մենք ունեցանք մեր Սահմանադրությունը, զինանշանը, հիմնը, դրոշը, ամեն մեկս մեր անձնագրերը, անգամ` Ղարաբաղը, եւ, իհարկե, մեր նախագահը: Հետո անգամ մեր ազգային արժույթը` դրամ: Հենց այդ պահից էլ, թերեւս, սկսեցինք բիզնես անել, ավելի ճիշտ` առեւտուր (սրանք տարբեր բաներ են), իսկ որտեղ մեծ առեւտուր, այնտեղ մեծ շահեր, որտեղ մեծ շահեր, այնտեղ` կրակոցներ:

Կրակո՞ւմ էին արդյոք Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանի քաղաքացիների վրա եւ անո՞ւմ էին դա արդյոք` մնալով անպատիժ: Իհարկե կրակում էին, այդ կրակողներից մեկին մինչեւ օրս փնտրում են, որպեսզի պատժվի, ապարդյուն: Նախկին, գործող իշխանությունները հրաշալի հասկանում են, որ այս մարդուն բերման ենթարկելը հղի է ողջ համակարգը, «շկոլա»-ն վտանգի տակ դնելով, եւ ուրեմն, «ձեռքները հեռու են պահել ցավի վրայից»: Նա շատ բան գիտի, շատերին գիտի, շատերի մասին գիտի…

Ուրեմն, եթե իշխանավորի վրա արձակված կրակոցը համարվում է կրակոց մեր պետականության վրա, ապա ի՞նչ է իշխանավորի արձակած կրակոցը` Հայաստանի սովորական քաղաքացու վրա:

Անցան տարիներ, այդ անցնող տարիներին էլ կրակում էին: Չնայած 1996-ին, մայրաքաղաքի կենտրոն հանված տանկերը ժողովրդի վրա չկրակեցին, բայց դրանց ժողովրդի դեմ հանելն արդեն իսկ կրակոց էր ժողովրդի վրա: Քանի որ դատապարտելի է ոչ միայն ուժի կիրառումը, այլեւ այն կիրառելու սպառնալիքը:

Հետո Հայաստանի առաջին նախագահը, «մեզ հայտնի ուժերի պարտադրանքով» հրաժարական տվեց, թողնելով մեզ մինչեւ օրս որոշելու, թե այդ ովքե՞ր էին «մեզ հայտնի ուժերը»: Ավելի կոնկրետ նա հրաժարական տվեց, որովհետեւ Վանո Սիրադեղյա՞նը պարտադրեց, թե՞, քանի որ Վազգեն Սարգսյանն էր դա պահանջում: Վանոն այդպիսի բան չէր ուզի, այն էլ, հատկապես Տեր-Պետրոսյանից, ուրեմն… Հետո «Առագաստ» սրճարանում մարդ ծեծեցին, ծեծելով սպանեցին, եւ երբ դա անում է իշխանությունը քաղաքացուն, ծեծելը կրկին դառնում է կրակոց, այո, հայոց պետականության դեմ, քանի որ պետականությանը հարվածում են ոչ միայն իշխանավորին կրակելով, այլ, երբ իշխանությունն ինքը կրակում է:

…Էլի կրակոցներ եղան, դրանք Հայաստանում երբեք էլ չեն դադարել…

Այդ օրը Ռոբերտ Քոչարյանը սափրված չէր, ընդ որում հաջորդ երկու օրերի ընթացքում էլ նա մնաց չսափրված: Համենայն դեպս, երբ Հայաստանի նախագահին հարցրեցին, թե ինչո՞ւ նա, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կապակցությամբ ուղերձով հանդես չեկավ, նախագահ Քոչարյանը պատասխանեցՙ «սափրված չէի»: Հետո ոմանք այս իրադարձության մեջ պետք է մեղադրեն հենց Քոչարյանին, ոմանք` ավանդաբար, կամ հիմնավորված դրսի ուժերին, ուրիշները պետք է հիշեն 1998-ի այն ցուրտ ձմեռային երեկոն, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, շեշտելով, որ դա անում է` «մեզ հայտնի ուժերի պարտադրանքով»: Հետո մենք չպետք է իմանանք, թե այդ ո՞վ էր պատվիրել կրակել հայոց պետականության վրա այդ օրը եւ հենց այս չիմացությունն էլ կրակոց է հայոց պետականության վրա:

Տարիների ընթացքում կրակոցները չպիտի դադարեն, որովհետեւ դրանք չեն դադարում երբեք այնտեղ, որտեղ քիչ հարուստներ կան եւ շատ աղքատներ, եւ նման միջավայրի ստեղծումն էլ կրակոց է պետականության վրա:

…Մարտի մեկ: Ո՞վ տվեց հրաման զինվորին կրակել Հայաստանի քաղաքացու վրա, չգիտենք: Ո՞վ դրդեց Հայաստանի քաղաքացուն, որ մեռնի, բայց հաղթի (տեսնես պարտվողն ո՞վ էր), չգիտենք: Ինչո՞ւ այս երկուսը միաժամանակ եւ հավասարաչափ մեղավոր չեն ընկալվում, չգիտենք: Գիտենք միայն, թե ինչո՞ւ նրանք չեն պատժվել եւ չեն պատժվում: Որովհետեւ Հայաստանում երբեք ոչ ոք չի պատժվել պետականության դեմ արձակած կրակոցների համար:

Նման մեղադրանք վերջերս ուղղվեց Վարդան Սեդրակյանին: Ոչ թե նրա համար, որ մարդն իր տունը վերանորոգել էր, այլ, որովհետեւ նա իր տունը վերանորոգողներին հետո հանձնարարել էր կրակել Պարույր Հայրիկյանի վրա: Սա` ըստ դատարանի կողմից հաստատված մեղադրանքի: Բայց Վարդան Սեդրակյանը կլիներ միակը, ով երբեւէ պատժվել է հայոց պետականության վրա արձակված կրակոցի համար, եթե Պարույր Հայրիկյանը հայոց պետականությունը լիներ:

Հետո պետք է «լիցկաներ», «նեմեցներ» լինեն եւ մասնավոր գազանանոց, որը որոշ մարդկանց համար վերջինն բան է լինում, ինչը տեսնում են կյանքում:

Հիմա Հայաստանի իշխանությունները Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխարհի ամբիոններից աշխարհին կոչ են անում վերջնականապես ընդունել եւ դատապարտել անցյալ դարասկզբի մեծ ոճրագործությունը: Իշխանություններն արդարացիորեն ասում են, որ` «եթե մարդկության դեմ կատարված հանցագործությունները չեն դատապարտվում ողջ մարդկության կողմից եւ այն գործածները իրենց արժանի պատիժը չեն ստանում, ապա այդ հանցագործությունները ենթակա են կրկնվելու»: Անշուշտ ճիշտ է, բայց սա այլ բան էլ է նշանակում. երբ պետության վրա կրակողները չեն դատապարտվում պետության բոլոր քաղաքացիների կողմից եւ իրենց արժանի պատիժը չեն ստանում, ապա պետականության դեմ հանցագործությունները կարող են կրկնվել:

Մեր իշխանությունները` ոչ այս, ոչ նախկին, ոչ էլ նախկինի նախկին, սա չեն ասել եւ չեն ասում, Վանոն ասել է, թե ինչու. «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԲ ԽՈՍՔԻՑ ԳՈՐԾԻ ԱՆՑՆԵԼՈՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵՆՔ

Հաջորդ գրառումը

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ԻՐ ԵԼՈՒՅԹԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ԻՐ ԵԼՈՒՅԹԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական