Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԽԱԲՎԱԾՆԵՐՆ ՈՒ ԽԱԲՈՂՆԵՐԸ

17/10/2014
- 17 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայ հասարակությանն այնքան են խաբել, այնքան անգամ են ֆարսի մասնակից դարձրել հայրենի իշխանությունն ու ընդդիմությունը, որ թվում է` ֆարսի համար էլ տեղ չկա: Ու միայն մի դեպքում կարելի է հիմարացնել` երբ մարդիկ վերստին տրվեն ինքնախաբեությանը: Երբ մի անգամ քեզ խաբում են, մեղավոր է խաբողը, երբ երկրորդ-երրորդ անգամ նույն իրավիճակում, նույն մարդիկ քեզ խաբում են, մեղավոր ես ինքդ: Հայ հասարակությանն արդեն խաբել են մի քանի անգամ, խաբել են նույն մարդիկ, նույն դեմքերը, որոնք մեկ իշխանության մեջ են, մեկ ընդդիմության, ու անգամ` իրենց կարող են թույլ տալ դուրս մնալ քաղաքագիտությունից եւ իրենց անվանել «ոչ իշխանականներ»:

«Ուզո՞ւմ եք լավ ապրել», աշխարհի ստեղծման օրից հարցնում են բոլոր տեսակի իշխանության ձգտողները դեմոսին: «Այոոո՜», բղավում է ի պատասխան դեմոսը: «Ուզո՞ւմ եք ազատվել ձեզ կեղեքող իշխանավորներից»: «Այոո՜», թնդում են կեղեքվածները: Սա ամենանախնադարյան տեխնոլոգիան է, որից շարունակում են օգտվել քաղաքական ծուլության պատճառով նոր բան հայտնագործել չցանկացողները, ու մերոնք բացառություն չեն: Ոչինչ չի փոխվել ոչ Սպարտակի, ոչ ֆրանսիական, ոչ էլ մեր Ոթսունութի հեղափոխությունից ի վեր գոնե սոսկ ձեւի առումով: Սկզբունքը մեկն է` տուր այնպիսի հարց, որի պատասխանը քեզ համար կանխատեսելի է, եւ հռետորական տեսանկյունից գոնե հաջողությունը պատրաստ է: Սովորաբար հարց տվող կողմի մեջ միշտ լինում են մի քանի նվիրյալ «հեղափոխական», մի քանի ավանտյուրիստ, ու նրանց վերեւից-ներքեւից-կողքից կառավարող գորշ կարդինալները: Վերջիններս հեղափոխության անվան տակ սովորաբար իրենց նպատակ են դրած լինում ոչ թե դեմոսի իրավունքներն ու խեղճ վիճակի փոփոխությունը, այլ իրենց հակառակորդների հեռացումն իշխանությունից, բնականաբար նրանց յուրայինների փոխարինումը սեփական յուրայիններով: Եւ միայն: Ու պարտադիր պայմանն է նրանց հայտնի` դեմոսին միշտ պետք է «հեղափոխություններից» հետո նետել այնքան փշրանք, որ նա սովից չմեռնի, աշխատանքի ծանրությունից այնքան ազատ չլինի ու հանկարծ նորից չմտածի սեփական իրավունքների կամ հոգեւոր սննդի մասին կամ հանկարծ մտածել սովորի` նկատելով, որ իրենց թագավորները, այդ թվում` «հեղափոխական», մերկ են: Հայկական հեղափոխությունները բացառություն չեն բոլոր այս կանոններից: Հեղափոխություններին հատուկ պաթետիկ հարցերը նույն կերպ, միգուցե հայկական պաթոսն էլ գումարած, տրվում են «հեղափոխական» հարթակներից, ողջ կոկորդի բղավոցով, ու ժողովուրդն էլ նույն կերպ դրական է պատասխանում, ինչպես որ հոկտեմբերտասյան հանրահավաքում եղավ, դեռ մի բան էլ ավելի` «հիմա-հիման» ակնհայտորեն խառնել էր բղավողների խաղաթղթերն ու դեմոսին կառավարելու վերաբերյալ ավելորդ ինքնավստահությունը:

Մեր պարագայում տարբերություններն, այո, տեղային-հայկական են: Օրինակ այն, որ բեմի վրա կարող է լինել մի երեք անգամ նույն գետը մտած, ժողովրդն նույնքան անգամ կեղծ խոստումներ տված ու նույն վերլուծությունները կատարած մեկը, կամ` իշխանության ատրիբուտ- անվտանգության խորհրդի անդամ, որի ընտանիքի անդամը կառավարության ղեկավար է, եւ կամ` ստուգարքները առանց շահի չդնող, բայց կոռուպցիայի դեմ բոցավառ ճառեր ասող մեկը:

Այսպիսի փաստերի համադրումից ի՞նչ հասկանա ՀՀ քաղաքացին, որը հոկտեբերտասյան հանրահավաքին լիքը լցված Ազատության հրապարակի կեսն էր: Այդ կեսն, այո, թիվ էր (մյուս կեսը կազմում էին ավտոբուսներով բերվածները, որոնց ավտոբուսները երթից հետո սպասում էին Մաշտոցի պողոտայում): Նրանց բոլորին չասվեց, թե` լավ, ի՞նչ են ուզում բեմում կանգնածները, հաջորդ նախագահական ընտրությունների մեկնա՞րկն էր միայն անցած ուրբաթ, ու դեմոսի ինքնաբուխ կեսին մի երկու տարի տանել- բերելու ե՞ն, թե այնուամենայնիվ` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ասած հաջորդ դասին, այն է` հոկտեմբերի 24-ի հանրահավաքին ավելի ազնիվ կգտնվեն ու մի քիչ կպարզեն իրենց նպատակները, կմանրամասնեն, թե իշխանափոխություն որ ասում են` դեմոսը դրա հետ կապ ունի՞, նրա կյանքը բարելավելու ծրագիր իրապես կա՞, թե՞` ինչպես միշտ: Ու անգամ այնպիսի օդիոզ կերպար, ինչպիսին Վարդան Ղուկասյանն է, նրանց մասին ռիսկ չի անի ասի` էնքան խաղեր են խաղացել, որ հիմա քաղաքականապես հարուստ մարդն էլ չի հասկանում, թե նրանք ի՞նչ են ուզում ընդհանրապես: Կամ էլ միգուցե հենց անցած ուրբաթ ասեին, որ պատրաստվում են արդեն նախագահին ներկայացված սահմանադրական բարեփոխումների մասին դեբատներին հոկտեմբերտասյան «ռազմինկա» հանրահավաքով, ձեռքի հետ էլ ցույց տալով, թե թիկունքում Ազատության հրապարակը լցրած մեծ թիվ` բա նախագահի աթոռին ուրիշ էլ ո՞վ է արժանի: Դե, իսկ սահմանադրական բարեփոխումների նախագծի քննադատությունն էլ իշխանությունների դեմ պայքարելու նոր գլխավոր ճակատ` անշառ-անփորձանք ու, Զարուհու` եռյակին ներկայացրած նոր արմատական պահանջներից հեռու ու խախանդ, մինչեւ իշխանությունը տեսնի` ինչ է անում, ոնց է ձգում անեկամուտ տարին մինչեւ հունվարի մեկ` Եվրասիականի դուռ: Գումարած` մարդկանց սոված փորին Եվրասիական միություն մտնելու օգուտների քննարկումը, որի հերթական սերիալն իրականացնում են մեր լրատվամիջոցները` ինչո՞վ դա զբաղմունք չէ մինչեւ հունվարի մեկ, ինչո՞ւ այդ «ճոխ» թեմայից մեր հարթակայինները չօգտվեն: Չնայած` կարող է մինչ այդ հայտնի լինել, որ այս միության մեջ Հայաստանը ներկայացնող հանձնաժողովի առաջին դեմքերի մեջ լիուլի ներառված են լինելու հարթակի ուժերի առաջին դեմքերից, այնպես որ որեւէ առարկայական խոսակցություն հարթակից այս թեմայով էլ ամեն անգամ մնա հերթական հաջորդ դասերին` մինչեւ….

Եվ ուրեմն` հերթական անգամ խնդիրն այնպիսի կառավարելի ընդդիմություն ունենալն է, որ անցյալներում համարյա միշտ հաջողվել է` իշխանությունը փոխանցելու համար հասարակական պահանջի պատրանքը գերազանց ապահովելով, գծված հուներից դուրս որեւէ նոր հոսք ու նոր հուն չթույլատրելով, չէ՞ որ «զոհասեղանին» հսկայական կապիտալի ու նրա դերակատարության անխափան ապահովման հարցն է նաեւ, որի խղճուկ փշուրներից միշտ էլ կարելի է հասցնել դեմոսին: Պատահական չէ, որ առաջին նախագահի շատ կողմնակիցներ հարթակում չեն, նրանք վաղուց հասկացել են այս բոլորը, եւ դրա մասին արտահայտվում են, իսկ որ Նիկոլ Փաշինյանը համառորեն ուզում է այլ հուն բացել, ու դա նրան այս տարիներին չի հաջողվել դեռ, իսկ Զարուհի Փոստանջյանն էլ իսկապես գոտկատեղից ներքեւ արմատական քայլերի առաջարկներ է անում եռյակին, հենց ցուցիչ են հիմնական քաղաքական գործընթացների կառավարելի լինելուն Հայաստանում:

Այսուամենայնիվ տեղի ունեցողը շատ լավ բան է, ի վերջո կավարտվի ՀՀԿ-ի իշխանությունը, կասի Զարուհուց ավելի արմատական ընթերցողը: Իսկ ի՞նչ է ՀՀԿ-ն, կհակադարձենք մենք. եթե նկատի ունեք մի քանի ղեկավար մարդկանց` միգուցե, այո, բայց մի՞թե վարդանայվազյանները եւ սուրիկխաչատրյանները հիմա էլ չեն լուծվի նույն ԲՀԿ-ում, կամ նոր կոալիցիայում, ինչ նոր անունով ու կամ թվացյալ նոր ղեկավարներով գա այդ իշխանությունը: ՀՀԿ-ի մեծ մասը ֆունկցիոներներ են, որ բոլոր իշխանությունների օրոք են ձիու վրա եղել: Կամ թեկուզ այս կողմից նայեք` Եվրասիական միությանը հավատարմության երդումներ են տալիս ե՛ւ «հեղափոխության» հարթակից, ե՛ւ իշխանական կաբինետներից, մեր կյանքում այս միությունն ակտիվ դերակատար ու թելադրող է դառնալու մոտիկ ապագայում, ուրեմն մրցակցությունը դերակատար դառնալու համար է սոսկ` նոր իրավիճակում, բայց հին տիպի կառավարման բնագծերը պահելով, ռեսուրսների տիրապետման:

Այնպես որ` այսպես կոչված բուրժուադեմոկրատական հեղափոխությունից դեմոսը էլի մեծ հաշվով ֆուկ է լինելու` մտայնությունը չի փոխվել: Միայն հասանք նրան, որ հարթակին նվազեցին ինտելեկտուալները ու մնացին միայն պարտոկրատներն ու պլուտոկրատները: Իսկ վերջիններիս համար բոլոր ժամանակներում դեմոսը հանդիսատես Է, հիմա, ասենք, ինտերակտիվ հանդիսատես, ու միայն այդքան: Իսկ դեմոսը դեր կունենար միայն այն ժամանակ, երբ այս բոլորը հասկանար, ինքնակազմակերպվեր, երրրորդ, չորրորդ բեւեռ ստեղծեր ու գործոն դառնար: Չի արվել, տեղավորվել է վերեւից գծած սխեմաներում, ուրեմն թող ստիպված լինի դառնալու թատրոնի մասնակից` փշրանքների հույսով: Փոփոխությունների համար նախ ինքդ պիտի փոխվես, տքնես, քրտինք թափես ու չթույլատրես քեզ խաբել:

Բարի վայելում հոկտեմբերի 10-ին սկսված «հեղափոխությունը», համարյա` հոկտեմբերյան «հեղափոխությունը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ՞ ԱՐԴՅՈՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՊՈՆՏՈՍԻ ՀՈՒՅՆԵՐԻ ԵՎ ԱՍՈՐԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՏՈՆԵԼ, ԹԵ՞ ՉՏՈՆԵԼ` ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՏՈՆԵԼ, ԹԵ՞ ՉՏՈՆԵԼ` ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025

Շարունակում եմ պնդել` 44-օրյա պատերազմը մեր զինվորն ու հրամանատարը չեն պարտվել: Նրանց պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են,...

ԿարդալDetails

Ալիևը օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որը համաձայնեցված փաստաթղթերում չկա. Փաշինյան

27/09/2025

Վատիկանը կսրբադասի եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին

27/09/2025

ՄԻՊ-ը վերահաստատում է իր հանձնառությունը՝ հետևողականորեն պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները

27/09/2025

Սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է. ՆԳՆ խոսնակը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական