Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ

10/10/2014
- 10 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոկտեմբերի 10-ից առաջ մի փոքր ավելի պարզություն մտավ ոչ իշխանական եռյակի գործողությունների հետ կապված, որքան էլ զարմանալի, ոչ այնքան եռյակի մարզային հանրահավաքներում, որքան եռյակի հոգեւոր հայր Գագիկ Ծառուկյանի` ռուսական «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցով, որով վերջապես մի քանի հարցերում նա հստակություն մտցրեց: Հայցազրույցը թերեւս նախ Եվրասիական միության վեհաժողովից մեկ օր առաջ հատուկ ուղերձ ունի` ուղղված ռուսական իշխանությանը, ապա նաեւ` մեր երկրի ղեկավարությանն ու քաղաքական դաշտին, սեփական համակիրներին: Բայց ներքին լսարանի համար որոշ պարզաբանումներ, Ծառուկյանը հարցազրույցից հետո էլ ստիպված էր անել հայկական միջավայրում, միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, քանի որ ռուսական հարցազրույցի առաջին անդրադարձները հայկական վիրտուալ տարածքում հավանաբար սպասված ուղղությամբ չեն եղել կամ չափից ավելին են թվացել Ծառուկյանին, համենայնդեպս երեկ նա պատասխանեց լրագրողների քաղաքական հարցերին (չնայած տեղը չէր), մի փոքր սրբագրելու փորձ անելով այն առաջին տպավորությունը, որ ստացել էին Հայաստանի վերլուծական շրջանակներն իր հարցազրույցից:

Ռուսական թերթի հարցազրույցը մեզ էլ ավելի շատ նախագահական հայտ թվաց, թեեւ Ծառուկյանը հարցազրույցի վերջում որոշակի իրավիճակային միջանցք է թողնում քաղաքական հարթակից հեռանալու եւ այն ավելի դասական գործիչների զիջելու տարբերակի մասին եւս հիշատակելով: Մեր լրագրողներին Ծառուկյանն ասել է, որ նախ մասնակցելու է այսօրվա հանրահավաքին, ապա` որ չորս-հինգ նախագահի թեկնածու ունի իր մտքում, դրանցից որի թեկնածությունը գործընկերները պաշտպանեն` նրան ինքն էլ կաջակցի: Անուններ չի տվել նա` ենթադրությունների դուռը բաց թողնելով ու նաեւ չթաքցնելով, որ եթե իր թեկնածությունը առաջադրեն նախագահի պաշտոնի համար, դրան էլ է պատրաստ: Առաջներում երբեւէ չենք հիշում, որ նա ասած լինի, թե պատրաստ է նախագահի թեկնածու լինել:

Մյուս կողմից էլ` «Նեզավիսիմայի գազետայի» հարցերին տրված պատասխանները երկրի առաջին դեմքերի նշագծից տրված պատասխաններ են` անկախ այն բանից, թե այս մտքերն արդյո՞ք հենց Ծառուկյանին, թե՞ «խմբին» են պատկանում: Նա ասում է, որ ժողովուրդը հոգնել է վատ կյանքից` տեղի ունեցող խոշոր հանրահավաքները մարզերում եւ այսօր նաեւ Երեւանում սպասվելիքը դրա հետեւանք են, քաղաքական գրագետ օրակարգի ձեւավորման համար էլ շոշափելի քաղաքական համախմբում եղել է: Աղքատություն, արտագաղթ, մանր բիզնեսի մի քանի հազար ձեռնարկությունների փակում, օտարերկրյա ներդրումների եւ տնտեսական աճի նվազում` այս բոլորի մասին Ծառուկյանը հինգ- վեց տարի առաջ դեռ զգուշացրել է, ու նրա ձայնը չի հասել հասցեատիրոջը: Քաղաքական ուժերի տասներկու պահանջներին պատասխանելու համար էլ իշխանությունները բավական ժամանակ ունեին, այնպես որ ժողովրդին, ըստ Ծառուկյանի, մնում է իր սահմանադրական իրավունքներն իրացնել եւ պահանջել այս պարզ պայմանների կատարումը: Բայց եւ` «մայդանի» ճանապարհի հակառակորդն է նա, «մայդանները» ժողովուրդներին տառապանք եւ ցավ են բերում:Նա ասել է, թե դա չի նշանակում, թե «մայդանի» այլընտրանքը պետք է լճացումը լինի, որը նույնպես երկիրը կորուստների է տանում: Բացի այդ` «մայդանները» հակառուսական հռետորաբանություն ունեն, իսկ Գագիկ Ծառուկյանից ու իր համախոհներից երբեք չեն լսվել հակառուսական կարգախոսներ եւ չեն լսվելու, հավաստիացնում է ռուսներին նա: Որ` մեկ միլիոնից ավելի հայ է ապրում Ռուսաստանում, ինքը ռուս գործարար շրջանակների հետ ակտիվ կապերի մեջ է, ԲՀԿ-ի եւ «Եդինայա Ռոսիայի» համագործակցության ակունքում էլ ինքն է կանգնած: Ահա սա ուղղված է ռուսական իշխանություններին` բան է, թե Երեւանում հանրահավաքի վերաբերյալ նրանց այլ` հակառուսական տրամադրությունների ներկայացման փորձեր լինեն: Այսինքն` բարձրաձայնվում է այն, ինչ հայտնի է նաեւ շատերին. եռյակը պրոռուսական է, եւ իր գործողություններում ռուսական աջակցության կարիքն ունի:

Ծառուկյանը նաեւ այնպիսի դատողություններ է անում, որոնք սովորաբար հնչում են երկրների ղեկավարների շուրթերից: Նա ասում է միաժամանակ, որ Հայաստանն առհասարակ չի կարող դառնալ աշխարհաքաղաքական շահերի բախման օբյեկտ, քանի որ նաեւ միլիոնավոր հայեր էլ ապրում են արեւմտյան երկրներում, Հայաստանը բոլոր հայերին միավորող կենտրոն պետք է դառնա: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, ճիշտ է, բայց Ռուսաստանին էլ Հարավային Կովկասում պետք է ուժեղ ու զարգացող գործընկեր-Հայաստան, սա է Ծառուկյանի բանաձեւը Ռուսաստանի հետ հարաբերություններում: Իսկ արդյո՞ք մեր երկրի մյուս նախագահները երբեւէ այլ բան են ասել: Իսկ կուտակված խնդիրներն, ըստ Ծառուկյանի, կարճ ժամանակում կարելի է լուծել, հարկավոր է հասարակական-քաղաքական ուժերի լայն համախմբում եւ ժողովրդի մանդատ ստացած բազմակուսակցական իշխանություն:

Ահա եւ Նաիրա Զոհրաբյանի ասած իշխանափոխության պահանջը` վերեւի ձեւակերպումներում: Մնում է մի փոքր սպասել, մինչեւ անցնի հոկտեմբերտասի այս օրը` միգուցե որոշումներ լինեն ե՛ւ Մինսկում, ե՛ւ Երեւանի Ազատության հրապարակում, կամ չլինեն, ու այդ դեպքում հնարավոր լինի լիաթոք խոսել զարգացումների համայնապատկերից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ ՄԻՆՍԿ

Հաջորդ գրառումը

ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ «ՊԱՏՈՒՀԱՍԸ»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ «ՊԱՏՈՒՀԱՍԸ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական