Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՆ ՍՏԻՊՎԱԾ Է ՔԱՅԼ ԿԱՏԱՐԵԼ

10/10/2014
- 10 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

2010 թ. դեկտեմբեր ամսին, երբ մեր Ազգային ժողովի այն ժամանակվա խոսնակ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում Սիրիայում էի գտնվում, զարմանքով նկատեցի մթնոլորտի փոփոխությունը այդ երկրում, որտեղ վաղուց չէի եղել: Սիրիական արդյունաբերական բազմաթիվ ճյուղեր գրեթե ամբողջությամբ անցել էին թուրքական կապիտալի ձեռքը, հատկապես մայրաքաղաք Դամասկոսում բազմապատկվել էին զբոսաշրջային եւ բեռնափոխադրական թուրքական ընկերությունները, իսկ հեռուստաեթերը ողողել էին թուրքական (արաբերենի թարգմանված) սերիալներըՙ օսմանյան սուլթանների «քաջագործություններն» ու «արդարամտությունը» գովաբանող: Առավել մեծ եղավ զարմանքս, երբ արդեն խորհրդարանում, Հովիկ Աբրահամյանի պաշտոնական ելույթի ընթացքում, նկատվեց ներկա պատգամավորներից շատերի վրդովմունքը Ադրբեջանի եւ հատկապես Թուրքիայի հակահայ քաղաքականության վերաբերյալ նրա բնորոշումներից: Այնքանՙ որ իր պատասխան խոսքում Սիրիայի խորհրդարանի խոսնակ Մահմուդ ալ-Աբրաշը ափսոսանք հայտնեց այդ խոսքերի համար: (Այս մասին տեսՙ «Ազգ», 10.12.2010 թվակիրը):

Անցավ մի քանի ամիս, եւ այսպես կոչված «արաբական գարնան» մրրիկը փոթորկեց նաեւ Սիրիան: Շուտով պարզվեց, որ այստեղ ոչ թե «խելագարված» կամ «խելագարեցված ամբոխներ» են տիրություն անում հրապարակներում ու փողոցներում, այլ լավապես զինված եւ առատորեն վարձատրվող կազմակերպություններ: Ստեղծվեց ոչ պաշտոնական, սակայն շատ ազդեցիկ միջազգային մի ամբողջ կոալիցիա Մ. Նահանգների, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի եւ Թուրքիայի մասնակցությամբ, համակարգված հզոր քարոզչական ցանցով, որպես գերնպատակ հետապնդելով նախագահ Բաշար Ասադի իշխանության տապալումը: Սրանց մեջ գործնականում ամենաակտիվը եղել եւ մնում էր Թուրքիան, որի Սիրիայի հետ ունեցած սահմանը դարձավ զենքի ու զինամթերքի առաքման, բազմազգ եւ բազմագույն վարձկանների ներթափանցման, պաշտոնական եւ անպաշտոն ամեն տեսակի մաքսանենգության, այդ թվում նաեւ քիմիական զենքի հայթայթման սահման, որը գրավեց միջազգային շատ փորձագետների եւ անկախ մամուլի ուշադրությունը եւ որի մասին առաջին իսկ օրերից հայտարարեցին Դամասկոսի իշխանությունները, որոնք, հավանաբար, մեծապես զղջացել էին Թուրքիայի առաջ երկիրն այդքան լայնորեն բացելու իրենց ճակատագրական սխալի համար…

Այսուհանդերձ, մինչեւ ընթացիկ տարվա օգոստոս ամիսը, ուժեղ հետախուզություն ունեցող արեւմտյան երկրներից ոչ ոք իբր չէր տեսնում եւ ոչինչ չգիտեր, օրինակ, Թուրքիայի դավադիր գործողությունների մասին Սիրիայում եւ, այնուհետեւ, Իրաքում: Մինչեւ որ վերջինիս զինած եւ սպառազինած ջիհադիստները գրավեցին Մոսուլը, որտեղից սկսվեց նրանց սրընթաց արշավանքը դեպի Բաղդադ եւ դեպի եզդիական, քրիստոնեական ու քրդական շրջաններ Իրաքում եւ Սիրիայում, ուղեկցված գլխատումներով, բռնաբարություններով, կանանց, երեխաների ու տարեցների սպանդով, բռնագաղթեցումներով: Հետզհետե պատրաստվեց հողը Իրաքի եւ Սիրիայի շուրջը նոր կոալիցիա ստեղծելու, որի մեջ, ըստ նախաձեռնող երկրիՙ Մ. Նահանգների, անպայման ընդգրկված պետք է լինեին տարածաշրջանի մահմեդական սուննի պետությունները, Թուրքիայի գլխավորությամբ: Սա՛ էր կամքը աշխարհի գերհզոր երկրի: Սակայն, թերեւս առաջին անգամ լինելով, Անկարան դրեց իր նախապայմանները, որոնք, ի տարբերություն ամերիկյան նոր նախաձեռնության, նպատակ ունեն Բաշար Ասադի իշխանության տապալումը, եւ ոչ թե ջիհադիստների (ISIS եւ այլք) կազմաքանդումն ու ոչնչացումը: Նախագահ Օբամայի վարչության հավանաբար ամենաանկեղծ մարդըՙ փոխնախագահ Ջո Բայդենը, անշուշտ արձագանք դառնալով վարչության մեջ ներքին դժգոհության, հանկարծ հնչեցրեց զանգըՙ Անկարան չի կատարում իր վրա դրված պարտականությունը: Ու թեեւ, ճիշտ է, մի քանի օր հետո Բայդենը հետ վերցրեց Էրդողանին ու Դավութօղլուին հղած իր մեղադրականը, սակայն, իմ կարծիքով, նրա մեղայականը ոչինչ չի փոխում իրականության մեջ. Էրդողանը ստիպված է քայլ կատարել, Վաշինգտոնի ուզա՛ծ քայլը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԹԵՔԵՅԱՆ» ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ Է

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական