Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՈՑ ԱՆԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է. ԱՀԱԶԱՆԳ

03/10/2014
- 03 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համաշխարհային հայկական կոնգրես եւ Ռուսաստանի հայերի միություն
«Հայ ասպետ» Կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամ

Համայն աշխարհի հայությանը, բարի կամքի եւ արդարության կողմնակից բոլոր մարդկանց` միացիր եւ միացրու

X դարում հայոց մայրաքաղաք հռչակված Անին մինչ օրս զարմացնում ու հիացնում է իր թեեւ վիրավոր, բայց անկրկնելի տեսքովՙ պարիսպների հզորությամբ ու եկեղեցիների առատությամբ, մշակութային բարձրարժեք կոթողներով ու հայկականության անհերքելի փաստերով:

Սակայն այսօր մեծ վտանգ է սպառնում հայոց չքնաղ ոստանի հայկականությանը, քանի որ Թուրքիայի կառավարությունը մշակութային կոթողների վերականգման քողի տակ Անիի եկեղեցիների վերանորոգումը վստահել է թուրք եւ օտարազգի շինարարների, որոնք եկեղեցիների վրայից իսպառ վերացնում են առանց այն էլ համարյա ոչնչացրած հայկական հետքերըՙ խաչեր, արձանագրություններ, որմնանկարներ եւ այլն: Անի ժամանած զբոսաշրջիկներին թուրք զբոսավարները հայկական արձանագրությունները ներկայացնում են որպես վերացած անհայտ ժողովրդի թողած հետքեր, եւ պատմությունն ու արդարությունը խեղվում են ամեն պահ ու անպատիժ:

Հաշվի առնելով այս ամենը, կոչ ենք անում Հայոց Մեծ եղեռնի 100րդ տարելիցին ընդառաջ ազգովին հանդես գալ պահանջատիրոջ կարգավիճակով եւ միջազգային հանրության ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հասնել նրան, որ Անիի մշակութային կոթողների վերանորոգումը կատարվի հայ մասնագետների կողմից կամ մասնակցությամբ, որ Անիի Բագրատունի թագավորները չներկայացվեն որպես Բագրատօղլի փաշաներ, որ մատուցվի ճշմարիտ եւ իրական պատմությունը :

Ժամանակն է ցույց տալ աշխարհին, որ հայ նոր եւ ապագա սերունդների մեջ դույզն ինչ չի մարել պատմական արդարության վերականգման կամքն ու հավատը: Ժամանակն է ցույց տալ, որ Եղեռնի հետեւանքով աշխարհասփյուռ դարձած հայությունը պահանջատեր է հայ հոգեւոր-մշակութային ժառանգությանը:

Անին հայինն է եւ միշտ հայկական

«Միացիր եւ միացրու»,- այս է այսուհետ ամեն ճշմարիտ հայի հրամայականը:

Մենք դիմում ենք Միավորված Ազգերի Կրթության, Գիտության եւ Մշակույթի Կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ) գործուն միջոցներ ձեռնարկել կանխելու համաշխարհային մշակութային ժառանգությանՙ հայկական հուշարձանների ավերումը եւ կերպափոխումը:

Մենք կոչ ենք անում Համաշխարհային հայկական կոնգրեսի կառույցներին, աշխարհասփյուռ հայությանը միանալ մեր դիմումին եւ ստորագրությամբ պահանջատեր դառնալ Հայոց մայրաքաղաքին եւ նրա հոգեւոր մշակութային արժեքներին:

Հ.Գ. Ստորագրահավաքին մասնակցելու համար կարող եք այցելել http://www.armcongress.am/AM/announcements/200 կայքը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱՅԻ «ՍԵՎ» ՆՈԹԱՏԵՏՐԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱՅԻ «ՍԵՎ» ՆՈԹԱՏԵՏՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական