Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

03/10/2014
- 03 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՄԱԿ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Երեւան, 26.09.2014թ

Սույն թվականի սեպտեմբերի 21-ինՙ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի օրը, Սիրիայի Դեյր էլ Զոր բնակավայրում իրենց «Իսլամական պետություն» հռչակած զինյալների կողմից իրականացվել է բարբարոսության ու վանդալիզմի աննախադեպ ակտՙ պայթեցվել է հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցին:

Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը խստորեն դատապարտում են ազգային ողբերգության խորհրդանիշ հանդիսացող հոգեւոր այդ կառույցի հանդեպ գործած ոճիրը: Ցասումով ու վրդովմունքով ենք լցված պատմամշակութային անկրկնելի հուշարձանի միտումնավոր ոչնչացման փորձի առնչությամբ:

Հայտարարում ենք, որ դա անլուր եւ լկտի անարգանք է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջՙ հայ ժողովրդի պատմական հիշողության, մեր սուրբ ու նվիրական զգացմունքների եւ մեր նահատակների հիշատակի նկատմամբ: Սիրիական պատերազմի ավերածություններից, Հալեպում հայկական թաղամասերի դեմ պարբերաբար կազմակերպվող գրոհներից, ամիսներ առաջ Քեսաբի վրա թուրքական իշխանությունների աջակցությամբ ծայրահեղականների իրականացրած հարձակումից հետո, սա եւս մեկ փորձություն է տարածաշրջանի խաղաղ բնակչության եւ հատկապես քրիստոնյա համայնքների համար:

Մենք կոչ ենք անում Համաշխարհային հայկական կոնգրեսի կառույցներին, աշխարհասփյուռ հայությանը համախմբվել եւ բողոքի ձայն բարձրացնել ի պաշտպանություն սփյուռքում ազգային հոգեւոր եւ մշակութային մեր արժեքների:

Արդարության հաստատման ուղերձով մենք դիմում ենք աշխարհի քրիստոնյա հանրությանը, միջազգային ու տարածաշրջանային հեղինակավոր կազմակերպություններին, քաղաքակիրթ պետությունների ժողովուրդներին ու կառավարություններինՙ կոչ անելով խստորեն դատապարտել հոգեւոր արժեք ներկայացնող կառույցի հանդեպ իրագործած այդ ոճիրը, գործուն միջոցներ ձեռնարկել հանցավոր այդ կազմակերպության դեմ, առավել համակարգված հանդես գալ թիվ մեկ վտանգիՙ համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՀ ԻՄԱՑԵԱԼԸ ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅԻՆ ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ ՉԷ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՈՑ ԱՆԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է. ԱՀԱԶԱՆԳ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅՈՑ ԱՆԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է. ԱՀԱԶԱՆԳ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական