Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

03/10/2014
- 03 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հասարակական վայրերում փակցված «Չծխել» պահանջագիր-ցուցանակի կողքին մենք չենք տեսնում մեկ այլ ցուցանակ, ինչը կպատասխանի մեր հարցին. «Եթե չծխել, բա ի՞նչ անել»: Առհասարակ, երբ ինչ-որ բան արգելում ես, ավելի կարեւոր է առաջարկես դրան փոխարինող ինչ-որ բան, քան հիմնավորես արգելքդ: Ասենք, եթե ծաղիկների այգու դիմաց տեղադրված է մի ցուցանակ, որտեղ գրված է` «Չտրորել», ավելի կարեւոր է ոչ թե այն, թե ինչու, քանի որ սա ինքնին պարզ ու հասկանալի է գոնե բանական մարդկանց համար, այլ այն, որ նույն վայրում մեկ այլ ցուցանակ էլ լինի` «Կարող եք դիպչել եւ հոտ քաշել»: Սա արդեն ծաղկասերների իրավունքների հարգում կլինի, այլ կերպ ասածՙ մարդկանց կտրվի ոչ թե հերթական արգելքը, այլ այլընտրանք, մարդիկ հստակ կիմանան, որ ծաղիկները տրորելու փոխարեն իրենք կարող են դիպչել եւ հոտ քաշել նրանցից: Սա հասկանալուց հետո շատերը կկենտրոնանան ոչ թե արգելքի վրա, այլ իրենց ընձեռված հնարավորության, եւ միայն տրորելու խրոնիկ անուղղելիությամբ տառապողները կշարունակեն տրորել ծաղիկները:

Հիմա աշխարհում ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխում է ավելին քան 2 մլրդ մարդ, ընդ որում այդ մարդիկ նշվում են ոչ թե որպես ծխողներ, այլ` «նիկոտինից կախվածության մեջ գտնվողներ», այսինքն նրանց ուղղակի արգելելը` նիկոտին ընդունել, ճիշտ չէ, ինչը, փաստացիորեն, տեղի է ունենում աշխարհի մի շարք երկրներում: Ինչ-որ բանից կախվածության մեջ գտնվող մարդուն պետք է այլընտրանք առաջարկել: Տարածված էլեկտրոնային սիգարետները այդ այլընտրանքը չեն ծխող մարդու համար, քանի որ նույն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարծիքով դրանք եւս վնասում են մարդու առողջությանը եւ չեն վերացնում մարդու օրգանիզմի կախվածությունը սիգարետից: Հետեւաբար այլ բան է պետք մտածել: Ի՞նչ, այս պարագայում սա կարեւորը չէ, կարեւորն այն է, որ առանց ծխելուն այլընտրանքը առաջարկելու հնարավոր չէ արդյունավետ պայքարել ծխելու դեմ:

Բայց շատ շեղվեցինք:

Հայաստանում առաջարկում են իշխանություն փոխել. ոմանք համաձայն են, ոմանք չեն ցանկանում, ոմանք համաձայն չեն, չեն ցանկանում, բայց իշխանափոխության գործընթացի մեջ են: Բայց այս` իշխանափոխության առաջարկության մեջ բացակայում է ամենակարեւորըՙ լավ, փոխել, բայց ումո՞վ, ո՞րն է այսօրվա իշխանության այլընտրանքը: Եթե այն կա, եւ իրական այլընտրանք է, ոչ թե այդպես իրեն անվանում է, ապա ինչո՞վ է այն տարբերվում, կամ տարբերվո՞ւմ է արդյոք, գործող իշխանություններից: Օրինակՙ մականունավոր գործիչների առատությամբ չի տարբերվում, երկրի արտաքին քաղաքական` վիճահարույց կուրսի ընդունման տեսանկյունից չի տարբերվում, միեւնույն «շկոլա»-ի մասը կազմելու առումով չի տարբերվում, բիզնես-ընտանեկան, եթե ոչ կլանային շահերի բավարարման ցանկությամբ եւ նպատակներին հասնելու միջոցների ընտրության առումով եւս չի տարբերվում:

Ուրեմն ինչպե՞ս կարելի է պայքարել ծխելու դեմ առանց առաջարկելու ծխելուն այլընտրանք, եւ, որն ավելի ճիշտ է, ինչպե՞ս կարելի է պայքարել ծխելու դեմ` ծխելով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸՙ ՄԱՐԴԱԳՈՅԱՑՄԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ

Հաջորդ գրառումը

ՄԱՀ ԻՄԱՑԵԱԼԸ ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅԻՆ ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ ՉԷ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՀ ԻՄԱՑԵԱԼԸ ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅԻՆ ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ ՉԷ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական