Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՄՈՒԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ. Ո՞ՒՄ ՆԿԱՏՄԱՄԲ

03/10/2014
- 03 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Պատասխանատու մամուլ. այս արտահայտւթյունը ամենաքիչը ծիծաղ է առաջացնում հայրենական մամուլի որոշ ներկայացուցիչների եւ նրանց թեւերի տակ ծվարած մեր որոշ լրագրող(ուհի)ների մոտ: Առանց տեղյակ լինելու, որ այդ արտահայտությունը ոչ թե մեր երկրի երկրորդ նախագահի գյուտն է, այլ արեւմտյան մամուլի բոլոր տեսաբանների պահանջը լրագրողներից, նրանքՙ այդ «թրծված» լրագրող(ուհի)ները, պատասխանատու մամուլ հասկացության տակ հասկանում են իշխանամետ, իշխանությունների կամակատար մամուլ:

Առայժմ մի կողմ թողնենք մամուլի մարդկանց այդ կարեւոր պարտականության քննությունը եւ փորձենք քննել մեր մամուլիՙ անպատասխանատվության դրսեւորումների հարցը, տեղի սղության պատճառով բավարարվելով ընդամենը մեկՙ ամենաթարմ օրինակով:

Մեր օրաթերթերից մեկը, որի անունը զանց եմ առնում հիշատակելՙ անպատասխանատվության մեջ նրա եզակի չլինելու պատճառով, մի քանի օր առաջ որպես առաջին էջի առաջին լուր տեղեկացրել էր, որ Հայ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանը նախորդ շաբաթ արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը: Այսքանըՙ որպես ճիշտ եւ ճշմարիտ տեղեկատվություն: Հետաքրքրականը շարունակությունն է սակայն, որը բացահայտում է նման տեղեկությունը թերթի առաջին էջի վերեւի հատվածում զետեղելու խմբագրության հոգածության պատճառը: Պարզվում է, որ շքանշանի տվչության արարողությանը չի մասնակցել Ամենայն հայոց հայրապետը, որի ուշքը, ըստ թերթի, գնում է նման պաշտոնական արարողությունների համար: Եվ չմասնակցելու այդ փաստի մեջ խմբագրությունը գտնում է մի մե՜ծ, աշխարհացո՜ւնց պատճառՙ Վեհափառ հայրապետի եւ Պարգեւ Սրբազանի հարաբերությունները խիստ լարված են: Բա՞, հենց այսպես են գտնում մեր որոշ լրատվամիջոցներ զգայացունց ինտրիգները եւ կուրծք են ծեծում իրենց «լավատեղյակությամբ» եւ «աչալրջությամբ»: Նաեւՙ անպատասխանատվությա՛մբ:

Անպատասխանատվությունՙ սեփական ընթերցողների նկատմամբ, ինչի պատճառով է նաեւ, որ մեր հասարակությունը, մեր քաղաքացիները հիասթափված են մեզնից, մեր ողջ մամուլից:

Այդ եւ նման լրատվամիջոցների համար բնավ կարեւոր չէ հարցը, թե ինչո՞ւ Ամենայն հայոց հայրապետը Էջմիածնից Ստեփանակերտ անձամբ պետք է գնար նման արարողությանը մասնակցելու: Կարեւոր չէ, որ այդ արարողությանը, համենայնդեպս, մասնակցում էին առնվազն երկու թեմակալ առաջնորդներՙ հենց Վեհափառ հայրապետի հրահանգով: Այդ լրատվամիջոցին ու նմաններին ամենեւին էլ չի հետաքրքրում, թե հիշյալ արարողության օրերին որտեղ էր գտնվում Կաթողիկոսը: Այլապես ընդամենը մեկ զանգ Մայր աթոռՙ եւ կիմացվեր իրողությունըՙ Հայ եկեղեցու հովվապետը աշխատանքային այցով գտնվում էր Ծայրագույն Արեւելքումՙ Հնդկաստանում եւ Մյանմարում, որտեղ ունենք եկեղեցապատկան կարեւոր կալվածքներ, որոնցից Մյանմարի (նախկին Բուրմա) Սբ. Հովհաննես 200 տարվա եկեղեցու սեփականության իրավունքը Մայր աթոռը փորձում է վերստանալ դատական կարգով…

…Նման լրատվամիջոցների համար կարեւորը ինտրիգն է, անձնամիջյան հարաբերությունները: Եթե չկանՙ պետք է հորինել դրանք, սարքել եւ սրել: Ի գին ամեն ինչի:

Բայց ո՞ւր մնաց պատասխանատվությունը քաղաքացու, հասարակության նկատմամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԵՍ ՈՒՆԵՆԱԼ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԵՐԿԻՐ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԵՍ ՈՒՆԵՆԱԼ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԵՐԿԻՐ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական