Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԻ ԹԵԹԵՎԱՑՈՒՄ… ԵՎ ԿՐԿԻՆ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ

26/09/2014
- 26 Սեպտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Առաջ անցնելով փաստենք, որ երեւի աշխարհում նման նախադեպ չկա, երբ բողոքեն հարկային բեռի թեթեւացման ( ոչ թե ավելացման ) դեմ, պատճառաբանելով, որ դրա արդյունքում ստիպված պետք է օրենքով աշխատեն:

Տոնավաճառների մի քանի հարյուր առեւտրականներ կառավարության առջեւ կրկին բողոքի ցույցեր են անցկացնում: Վերջին անգամ բնակչության այս խավի ներկայացուցիչները բողոքում էին մի քանի տարի առաջ` ՀԴՄ-ների ներդրումից, որը կոչված էր բացահայտել մանրածախ եւ մեծածախ առեւտրի ոլորտում փաստաթղթաշրջանառությունը: ՀԴՄ-ները ներդրվեցին, բայց դրանց կիրառումը շարունակվեց ձեւական մնալ, հետեւաբար նաեւ չբացահայտված փաստաթղթաշրջանառությունն ու ստվերային շրջանառությունը մնացին անփոփոխ: Իսկ որ առեւտրի ոլորտում են պտտվում մեր տնտեսության ստվերի ահռելի մի հատված, որեւէ մեկի եւ հատկապես տոնավաճառների առեւտրականների համար գաղտնիք չէ: Դրա դեմ պայքարի ձեւեր գտնելը կառավարության պարտականությունն է: ՀԴՄ-ները թեեւ պարտադիր պայման էին ստվերի բացահայտման համար, բայց ոչ բավարար: Հատկապես հարկման փոքր բիզնեսի համար ստեղծված շրջանառության հարկի պարագայում:

Այս տարվա հունիսին Հայաստանի կառավարությունը արմատական փոփոխություն կատարեց փոքր բիզնեսի եւ մասնավորապես առեւտով զբաղվողների համար` մի կողմից իջեցնելով հարկային դրույքաչափը, մյուս կողմից` փոքր բիզնեսից պահանջելով փաստաթղթերով աշխատել:

Առեւտրով զբաղվողները 3,5 տոկոսի փոխարեն կվճարեն 1 տոկոս շրջանառության հարկ

Շուրջ 40 հազար առեւտրային գործունեություն իրականացնողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից կառավարությունը դարձրեց 1 տոկոս: Թեթեացնելով փոքր եւ միջին բիզնեսի, մասնավորապես առեւտրային գործունեություն իրականացնողների բեռը, պետական բյուջեն չի ստանա 8 մլրդ դրամ:

Ընդ որում, հարկային բեռի թեթեւացումը արվել է միայն առետրային գործունեություն իրականացնող փոքր ու միջին տնտեսվարողների համար: Արտադրության եւ ծառայությունների ոլորտների ՓՄՁ-ները շարունակելու են հարկվել շրջանառության հարկի նախկին` 5 տոկոս դրույքաչափով, թեեւ տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից ճիշտ կլիներ առաջին հերթին հենց այս` արժեքներ ստեղծող ճյուղերի համար հարկային բեռ թեթեւացնել: Սակայն վերադառնանք առեւտրին:

Խոշոր բիզնեսը առավելապես տոնավաճառների միջոցով շարունակում է մեծածավալ ստվերային շրջանառություն ունենալ: Բացի դրանից, տոնավաճառները կեղծված, մաքսանենգ, ժամկետանց ապրանքների վաճառքի վայրերն են, ինչից տուժում են թե օրինական աշխատող տնտեսվարողները, թե սպառողները` այսինքն մենք բոլորս: Առեւտրով զբաղվողների համար փաստաթղթաշրջանառությունը պարտադիր դարձնելը նշանակում է, որ նրանք պարտավոր են իրենց մատակարարներից ստանալ մատակարարված ապրանքի վերաբերյալ փաստաթուղթ` հաշիվ-ապրանքագիր կամ ՀԴՄ կտրոն:

Այդուհանդերձ, եթե ապրանք մատակարարողները չեն ներկայացնում փաստաթուղթ, մանրածախ առեւտրականներն ունեն պատժամիջոցներից խուսափելու այլընտրանք` նրանք պարզապես կարող են հարկային մարմնին հայտնել, թե ո՞ր ընկերությունից են իրենք ձեռք բերել առանց փաստաթուղթ ապրանքը :

Այսինքն, առաջարկվում է մեխանիզմ, որով պետք է բացահայվի, թե որտեղի՞ց եւ ի՞նչ արժողությամբ ապրանք են ստանում տոնավաճառներում առեւտուր անողները: Նմանապես, թե խոշոր ներկրողները որտե՞ղ եւ ի՞նչ արժողությամբ ապրանք են սպառում: Միանշանակ է, որ առանց այստեղ փաստաթղթաշրջանառություն բացահայտելու, ստվերի դեմ պայքարը կդառնար պայքար հողմաղացների դեմ, այսինքն` անօգուտ եւ անիմաստ:

Պատժամիջոցները փաստաթուղթ չունենալու դեպքում

Փաստաթղթի բացակայության դեպքում սահմանված են պատժամիջոցներ: Մինչեւ 2015-ի հունվարի 1-ը սուբյեկտը նախ կնախազգուշացվի, երկրորդ խախտման դեպքում` կտուգանվի 20 հազար դրամով, երրորդ խախտման դեպքում կկիրառվի 5 տոկոս շրջանառության հարկ, իսկ չորրորդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի ավելացված արժեքի հարկի դաշտում: 2016-ի հունվարի 1-ից, եթե ՓՄՁ-ն չունենա փաստաթղթաշրջանառություն, նախազգուշացումն ու տուգանքը կհանվեն, տնտեսվարողն առաջին խախտման դեպքում կվճարի ավելի բարձր` 5 տոկոս շրջանառության հարկ, իսկ երկրորդ խախտման դեպքում` կհայտնվի ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) դաշտում:

Տոնավաճառների առեւտրականների դժգոհությունը փաստաթղթաշրջանառությունը պարտադիր դարձնելու առնչությամբ է: Ընդ որում, «մոռանալով», որ իրենց համար հոկտեմբերի 1-ից հարկային բեռը թեթեւանում է, նրանցից շատերը փորձում են թյուրիմացություն ստեղծել հասարակության մեջ հայտարարելով, որ իրենց հարկային բեռը ավելանում է:

Ո՞րն է մտահոգության իրական պատճառը

Տոնավաճառների առեւտրականները տարբեր կերպ են պատճառաբանում իրենց դժգոհությունը` ավելորդ թղթաբանություն, հաշվապահ պահելու դժվարություն, ամեն պահի հարկային ստուգումների վտանգ: «Եթե ուզում եք խոշորներին հարկային դաշտ բերել, խնդրում ենք մեր միջոցով դա չանել։ Մեզ տեռորի մի ենթարկեք», անգամ նման զավեշտալի արտահայտություն եղավ ուղղված վարչապետին: Մինչդեռ դժգոհության իրական պատճառն այն է, որ չբացահայտվի իրենց եւ իրենց ապրանք մատակարարողների ստվերային առեւտուրը: Ի՞նչ է ասում այս առնչությամբ կառավարությունը դժգոհողներին:

«Մենք ձեզ չենք դիտարկում որպես հարկատու: Հակառակը, ընդունված օրենքով պետական բյուջեի մուտքերը նվազելու են 10 մլրդ դրամով, քանի որ ՓՄՁ-ներն այսուհետ 3,5 տոկոսի դիմաց վճարելու են 1 տոկոս շրջանառության հարկ: Շրջանառության հարկը նվազեցրել ենք, լա՞վ է դա, թե՞ վատ: Հրաժարվել ենք այդ գումարից, որպեսզի փոքր ու միջին բիզնեսը զարգանա, ծաղկի: Ձեզ խնդրում ենքՙ առանց փաստաթղթի մի աշխատեք, որ խոշորների համար չդառնաք հարթակ, գործիք, որ մեզ խաբեն: Հարկային ծառայությունները ստուգումներ կիրականացնեն միայն, երբ լինեն ռիսկեր: Ստուգումները սկսելու ենք խոշորներից», առեւտրականներին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը :

Դիտարկմանը, թե խոշոր բիզնեսն ապրանքը վաճառելուց իրենց փաստաթուղթ չի տրամադրում, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ դրա համար կան մարմիններ, որոնք պետք է հետեւեն եւ օրենքի շրջանակում մարդկանց պատասխանատվության ենթարկեն: Տեղեկացնելով, որ կառավարությունը որոշումը կայացրել է փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում, այդուհանդերձ, վարչապետն առաջարկել է առեւտրականներին գրավոր առաջարկներ ներկայացնել:

Բեռի թեթեւացման դիմաց օրինական գործունեություն

Բնական է եւ հասկանալի, որ հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ տնտեսվարողները կարողանան շահավետ գործունեություն ծավալել եւ զարգանալ: Պարզ է նաեւ, որ խնդիրն ունի սոցիալական նշանակություն` հազարավոր ընտանքիներ համեմատաբար լավ կենսամակարդակ ունեն տոնավաճառային առեւտրում ներգրավված լինելու շնորհիվ: Հետեւաբար, ցանկացած որոշում ընդունելիս, կառավարությունը այս հանգամանքերը պետք է հաշվի առնի: Սակայն նույն մոտեցումը պետք է ունենա նաեւ մյուս կողմը:

Եթե պետությունը առեւտրով զբաղվողներին աջակցելու համար հարկային բեռ է նվազեցնում, եւ պետական բյուջեն չի ստանում միլիարդավոր դրամներ, ապա մանրածախ առեւտրականներն էլ դրա դիմաց պետք է որոշակի ազնվություն ցուցաբերեն եւ նպաստեն խոշոր տնտեսվարողների ստվերի եւ միաժամանակ նաեւ իրենց ստվերի թեկուզ որոշ մասի բացահայտմանը: Ավելի պարզ ասած` հարկային բեռի թեթեւացման դիմաց` օրինական գործունեությանը: Բիզնես հանրությունը տարիներ շարունակ նման առաջարկներ է արել իշխանությանը: Սակայն հիմա, երբ եկել է նման առաջարկն իրագործելու պահը, այն «մոռացվում է»` բնակչության, պետության, երկրի տնտեսության շահերի հետ միասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ` ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

«ՆՐԱՆՔ ՄԻՇՏ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԿԼԻՆԵՆ ՁԵԶ, ՄԵՆՔՙ ՆՈՒՅՆՊԵՍ»

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

«ՆՐԱՆՔ ՄԻՇՏ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԿԼԻՆԵՆ ՁԵԶ, ՄԵՆՔՙ ՆՈՒՅՆՊԵՍ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրել է․ «Վերջին օրերին մի շարք միջազգային և տեղական ԶԼՄ-ներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում,...

ԿարդալDetails

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025

Մանկավարժական համալսարանի ռեկտորն ու մի շարք աշխատակիցներ ձերբակալվել են

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական