Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՆՇԹԱՅՆՆԵՐԸ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՆԵԼԻՍ

22/08/2014
- 22 Օգոստոսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Երբ ասում ենք Այնշթայն, միանգամից մտաբերում ենք դեռ դպրոցից հայտնի ՙ Հարաբերականության տեսություն, տարածություն, ժամանակ, սեւ խոռոչ հասկացությունները, իսկ այն, որ հանճարի որդին տառապել է հոգեբուժարանում, որ խնամատարին հանձնված նորածին դուստրը մահացել է վաղաժամ, դրա մասին դասագրքերում տող անգամ չկա:

«Էդուարդ Այնշթայնի անկումը» վերնագիրն է կրում բեսթսելլերների հեղինակ ֆրանսագիր Լաուրենթ Սեկսիկի նոր վեպը, որ հանճարեղ ֆիզիկոս Ալբերտ Այնշթայնի շիզոֆրենիայով տառապող որդուՙ Էդուարդի մասին է: Գերմանական «Շթեռն» հանդեսն իր մայիսվերջյան համարում Քերսթին Հերրնքինդի հեղինակած «Այնշթայնի գաղտնիքը» վերնագրյալ հոդվածում անդրադառնում է գրքի գերմաներեն 336 էջանոց թարգմանությանը:

Երբ 1910-ին Միլեւա Այնշթայնը լույս աշխարհ բերեց Էդուարդին, նրա ամուսինը զբաղված էր այլ նշանակալի գործովՙ Հալեի գիսաստղն առավել կարեւոր էր, քան Ցյուրխիում ծնված լացկան փոքրիկը, գրում է հեղինակըՙ Էդուարդի դառնությունը նկարագրելով ու ընթերցողին փոխանցելով:Հայրն անընդհատ զբաղված էր, անընդհատ կողքին չէր, իսկ երբ նույնիսկ տանն էր, բազմոցին նստած, ապա այնպես էր վարվում, ասես այդ տարածքը գրավյալ իր երկիրն է, ինքըՙ տեր, տանը երկրաշարժ էրՙ առավոտից իրիկուն, լուրջ պատճառ չկար, նվազ մի առիթ էր պետք, որ կնոջ ու երեխաների հետ դյուրաբեկ խաղաղությունը փշրվեր: Երբ Էդուարդը 4 տարեկան էր, ծնողները բաժանվեցին: Նա մոր ու եղբոր հետ Ցյուրիխ տեղափոխվեց, հորը տարիներով չէր տեսնում: Իսկ հայրը ոչ միայն զույգ որդիներին էր միայնակ թողել, այլեւՙ Միլեւայի հետ հարսանիքից առաջ ծնված դստերըՙ Լիզերլին աղքատ լինելու պատճառաբանությամբ հանձնել էր ուրիշի խնամատարության: Դուստրը երկար չէր ապրել: Էդուարդը 20 տարեկան էր, երբ հիվանդացավ շիզոֆրենիայով: Համոզված էր, որ կարող էր թռչել, կամենում էր «Ցյուրիխի գիսաստղը» լինել: Ինչ-որ տեղ գերխելացի հորն հակազդելու տարբերակ էր գտել: Ալբերտ Այնշթայնը, որ արդեն Նոբելյան մրցանակակիր էր եւ նացիների հետապնդումների պատճառով ապաստանել էր ԱՄՆ-ում, միայն մի անգամ եկավ հոգեբուժարանՙ Էդուարդին այցելելու: «Ինչո՞ւ հենց իր որդին պիտի խելագարվի» միտքը հանգիստ չէր տալիս ֆիզիկոսին, իսկ նա հարցին մի պարզ բացատրություն ուներՙ գենն է մեղավոր, իր կնո՛ջ գենը:

Սեկսիկը դատավորի դերում հանդես չի գալիս, գրում է «Շթեռնի» մեկնաբանը, նա մերթ որդու, մերթ հոր, մերթ մոր հոգում կատարվող տուրեւառությունների փոխանցողն է, նա գրողի իր երեւակայական միտքն այնքան լավ է հունցում փաստերին, որ վեպի ավարտին Այնշթայնն առավել կենդանի է դառնում, քան շատ կենսագրականներից է պարզ ուրվագծվում: Առաջին հերթին այն, որ տիեզերքի ամբողջականության, միասնականության գաղտնիքն հասցրել էր յուրացնել, իսկ ներտիեզերական իր ամբողջականությունը ճաքեր էր տվել, կամ ինչպես Էդուարդն է ձեւակերպումՙ «երջանկության բանաձեւը թվերի մեջ չես գտնի»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԻԹԼԻՍԻ ՄԱՍԻՆՙ ՖՐԵԶՆՈՅԻ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ԱՄԱՌԱՅԻՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

«ԱՄԱՌԱՅԻՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական