Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՔՈՒՐԴ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ

Պ. Ք.

Իրաքի քուրդ նախարարները օգոստոսի 20-ին հայտարարեցին, որ վերադառնում են կառավարություն: Քուրդ դիվանագետ Խոշիյար Զեբարին ասել է. «Ես Բաղդադ վերադարձա զբաղեցնելու արտործնախարարի պաշտոնը»: Կառավարությունում քրդերի առավել բարձրաստիճան ներկայացուցիչը փոխվարչապետ Ռոժ Նուրի Շավեյսն է:

Քրդերը հունիսից բոյկոտում էին նախկին վարչապետ Նուրի ալ Մալիքիի կառավարության նիստերը: Բողոքի առիթը ալ Մալիքիի այն հայտարարությունն էր, թե Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլը «ջիհադիստների ապաստարան է»: Նա քուրդ առաջնորդներին նաեւ ամբաստանել էր «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» գրոհայիններին թաքցնելու մեջ:

Քուրդ նախարարների վերադարձը կարելի է համարել նոր վարչապետ Հայդեր ալ Աբադիի առաջին էական հաջողություններից մեկը, նշում է Ռոյթեր գործակալությունը: