Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ», ՈՂԲ ՆՐԱ ԿԱԶՄՈՂՆԵՐԻՆ

01/08/2014
- 01 Օգոստոսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԿԱՌԼԵՆ ՔԱԼԱՇՅԱՆ

Շնորհակալություն «Հայաստանի Հանրապետություն», «ԱԶԳ», «Հայոց Աշխարհ», «Գրական թերթ»-ի խմբագիրներին, ինչու չէ նաեւ հեռուստատեսությանը եւ ռադիոյին:

Ձեր հաղորդումների շնորհիվ հայությունը իմացավ, որ Խ.Աբովյանի տուն-թանգարանի երկարամյա տնօրեն, Գրողների եւ Ժուռնալիստների միության անդամ, պատմական գիտությունների թեկնածու Հովհաննես Զատիկյանի եւ նրա տեղակալ Նունե Սամվելյանի հայրենանվեր ջանքերով լույս տեսավ Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի, Ողբ Հայրենասիրի» անմահ վեպը, որը առաջին անգամ կազմվել է անմիջապես Խ.Աբովյանի ձեռագրերից: Սա նշանակում է, որ չնայած վեպի բազմաթիվ հրատարակությունների, սա չի ենթարկվել ոչ մի գրաքննության եւ կրճատումների: Ահա թե ինչու «Հայաստանի Հանրապետությունը» իր հոդվածը վերնագրել է «Խաչատուր Աբովյանի նոր վերադարձը», «Հայոց Աշխարհը»` «Մեծագույն նվեր հայ ժողովրդին», «ԱԶԳ»-ը` «Պատմական հրատարակություն» եւ այլն: Իսկ «Հայաստանի Հանրապետությունը» իր հոդվածում ավելի հեռու է գնացել` համարձակորեն նշել է, որ նախկին հրատարակումների` ցարական, ինչու չէ նաեւ խորհրդային գրաքննիչները կրճատումներ են արել, դուրս թողնելով այն հատվածները, որոնցում հեղինակը անխնա քննադատում է ցարական կառավարության ոչ հայանպաստ քաղաքականությունը, փոխարենը այն հատվածները, որոնցում ակնհայտ են Աբովյանի ռուսական կողմնորոշման որոշ դրսեւորումները, միակողմանի մղվել են առաջին պլան: Իսկ թե ինչ տանջանքներով է ստեղծվել այդ «Վերքը», այս անգամ էլ բերեմ մի օրինակ «Գրական թերթ»-ից. «Իր տեսակի մեջ առաջինը լինելով, լույս է ընծայվել բազմաթիվ դժվարությունների հաղթահարման գնով: Ժամանակի ընթացքում ձեռագիրը քայքայվել էր, անհրաժեշտություն կար վերականգնել, էջերի մեծագույն մասը հրատարակչական տեսքի բերել, վերականգնել նախաստեղծ վիճակը, ինչը խմբագրակազմից շուրջ վեց ամիս խլեց: Արդյունքում համակարգչային աշխատանքը գրեթե անթերի կատարվեց ձեւավորող եւ համակարգչային մասնագետ Նունե Սամվելյանի կողմից: Առանձնակի դժվարություններ է ներկայացնում ձեռագրի եւ հարակից տեղադրելիք առաջին հրատարակության /1858թ./ տեքստը: Այս համամասնությունը եւս հաղթահարվեց, էջադրումը կատարվեց բոլոր չափանիշներով: «Խաչատուր Աբովյան» հրատարակչությունը այս ձեռնարկով ոչ միայն իր հարգանքի տուրքն է մատուցել Մեծ հայի ծննդյան 210-ամյակին, այլեւ հարազատ ժողովրդին է ներկայացրել հայ ազգային մտածողության խոշորագույն կոթողը, հնարավորություն ընձեռելով համայն հայությանը նորովի տեսնել ու գնահատել իր մեծ զավակի տառապանքով յուրաքանչյուր բառի նրբանկատ ընտրությամբ ստեղծագործությունը»:

Կարծես ամեն ինչ հարթ անցավ, մամուլը մեծարեց գրքի կազմողներին: Ժողովուրդն էլ մի անգամ եւս տեսավ եւ գնահատեց ազգային մտածողության ներկայացուցչին` Մեծ հայրենասերին, զգաց նրա տանջանքը եւ նրա մեծությունը ազգին հայրենասիրության եւ պայքարի ոգով դաստիարակելու:

Կարծես ամեն ինչ լավ է, լավ սկսեցինք` լավ էլ վերջացնում ենք, եթե… Եթե Կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանը տնօրենի պաշտոնից չազատեր Խ. Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանին, իսկ նոր տնօրենը` երիտասարդ, բայց գրականությունից եւ Աբովյանից շատ հեռու մի անձնավորություն պատերազմ չսկսեր Զատիկյանի եւ Սամվելյանի դեմ` առաջարկելով ազատվել աշխատանքից: Իսկ նախարարը ժամանակ չի գտնում նրանց ընդունելու եւ իր «շնորհակալությունը» հայտնելու ոչ միայն գրքի հրատարակման, այլ նաեւ իրեն մեծարելու համար: (Բոլոր հրապարակումներում ընդգծվում է, որ Ա.Աշոտյանն է հանձնարարել այդ գրքի հրատարակումը:)

Այո, թվում էր, թե գրքի հրատարակիչներին նա կկանչեր, կխրախուսեր, շնորհակալություն կհայտներ, բայց գրքի խմբագրին պաշտոնազրկեցին, իսկ հրատարակչության ղեկավարին` աշխատավարձի կեսը կտրեցին եւ զրկեցին հրատարակչական գործունեությունից:

Դիմում եմ ոչ միայն հայ ժողովրդին, այս մեծագույն նվերը ստանալու առթիվ, այլեւ լրատվամիջոցներին, որպեսզի պաշտպան կանգնեն թանգարանի ձեռք բերած հեղինակությանը, վերադարձնեն նրա կենսունակությունը:

Խոստանում եմ «Վերք»-ին նորից անդրադառնալ, երբ Խ. Աբովյանի տուն-թանգարանը «բարեհաջողությամբ» կվերածվի մի նոր խաշանոցի եւ խորովածանոցի: Երկար չենք սպասի…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ 2014» ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

Հաջորդ գրառումը

ԼՐԱԳՐՈՂԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՏՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԼՐԱԳՐՈՂԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՏՈՒՄԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական