Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

01/08/2014
- 01 Օգոստոսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Առաջին անգամ Բոռին տեսա, երբ նա դեռ չէր էլ կարողանում հաչել, իսկ ես նոր էի սկսել խոսել: Վոյնիչի հայտնի` «հեղափոխական» վեպի հերոս Բոռի անունով կոչված շունը քեռուս ընկերոջ շունն էր: Բոռի հետ մեծացա, նա շնիկից դարձավ իսկական գերմանական հովվաշուն` ուժեղ եւ հավատարիմ, ես սկսեցի ավելի շատ բառեր օգտագործել, անգամ` քայլել: Ձմեռային մի օր, ինձ անգամ նստեցրին նրա մեջքին, ու խեղճ շունը ինձ բավականին երկար ճանապարհ տարավ…

Հետո սկսվեց արցախյան պատերազմը, քեռիս ու նրա ընկերը գնացին կռիվ: Բոռը մնաց: Պատերազմից վերադարձավ միայն քեռիս, մի քանի շաբաթ անց Բոռը սատկեց:

Բայց սա արդեն մեր պատմության վերջն է: Իրականում պետք է խոսենք Բոռի դաստիարակության մասին: Երբ շունը բավականին փոքր էր, քեռուս ընկերը նրա առջեւ պարբերաբար նետում էր ինչ-որ խաղալիքներ: Ավելի ուշ ես հասկացա, որ այդպիսով նա ցանկանում է շանը պատրաստել` հաղթելու, որպեսզի նա կարողանա մենամարտել ու հաղթել իր հակառակորդներին: Իսկ հենց խաղալիք էր նետում, քանի որ անշունչ ու անուժ առարկան իրականում չէր կարող որեւէ դիմադրություն ցուցաբերել փոքրիկ շնիկին, Բոռը «հաղթում» էր նրան, ինչը անչափ կարեւոր էր շան համար: Հետո, երբ Բոռը սկսեց արդեն հաչել, նրա առջեւ նետվում էին ինչ-որ փոքր կենդանիներ: Հասկանալի է, որ շունը սրանց էլ հաղթում էր: Ավելի ուշ, Բոռը կռվում էր կատուների հետ. կատուն արդեն լուրջ մրցակից էր, բայց միեւնույն էՙ Բոռը հաղթում էր նրանց: Այսպիսով շունը նախապատրաստվեց իր ցեղակիցների, իր հետ գրեթե նույն ուժն ունեցողների, անգամ իրենից ուժեղների հետ մենամարտի, եւ որն ամենակարեւորն է, նրա մեջ դաստիարակվեց հաղթողի հոգեբանությունը, ոգին:

1994-ի հրադադար կոչեցյալից հետո ադրբեջանցիները մեր ուղղություններով միայն կրակում էին, ոչինչ ավելին: Ավելին չէին կարող, կամ չէին ուզում, հիմա պարզվեց, որ չէին կարող, համենայն դեպս մեզ հաղթելու նախադեպ չունեին: Աստիճանաբար ադրբեջանական կողմի կրակոցները դարձան ավելի թիրախային: Նրանց դիպուկահարները արդեն կրակելուց առաջ սկսեցին նշան բռնել… Հետո կրակոցներն ու դրանց` մեզ համար ողբերգական հետեւանքները սկսեցին ստանալ պարբերական բնույթ: Ադրբեջանցիներն արդեն ոչ թե մի քանի կրակոց էին ուղարկում մեր ուղղությամբ, այլ ապահովում էին մի քանի րոպեանոց կրակի ռեժիմ:

Այդուհանդերձ, ադրբեջանական կողմը համարձակություն չէր ունենում ներթափանցել մեր դիրքերը, ուղիղ մարտի բռնվել մեր դիրքապահ զինվորների հետ, հենց համարձակություն չուներ` հայ զինվորին սպանելու համարձակություն:

Տարիներ անց, Բուդապեշտում ադրբեջանցու ձեռքով սպանվեց հայ սպան, քնած սպան: Սա հայ զինվորի սպանելու նախադեպ էր, այդ անելու համարձակության ներշնչում: Պատահական չէ, որ հենց Գուրգեն Մարգարյանի ողբերգական սպանությունից հետո, մեծ թափ ստացան ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունները: Ադրբեջանցիներն արդեն զինված փոքր հարձակումներ սկսեցին անել, քանի որ նրանց աստիճանաբար ներշնչեցին, որ հայ զինվորին կարելի է ու պետք է սպանել, դրանով իսկ` հաղթել:

Հիմա, փաստորեն, հարեւան երկրում մեր զինվորների յուրաքանչյուր մահը ներկայացվում է որպես սեփական ուժի դոմինանտություն, հայերի դեմ պատերազմում հաղթելու ունակության ներշնչում: Հետեւաբար հասկանալի է, թե ինչու է ադրբեջանական կողմը դիմում դիվերսիոն գործողությունների, չի դադարեցնում դիպուկահարների գործողությունները, եւ սահմանային գոտում խաղաղ բնակիչների պարբերական առեւանգումները, հետագայում նրանց` մահացու վիրավորած հետ ուղարկումը: Նրանց սովորեցնում են մեզանից ուժեղ լինել, գոնե այդպիսին երեւալ` հենց իրենց իսկ աչքերում:

Իսկ մե՞նք: Մենք 1994-ի հրադադար կոչեցյալից հետո սկսեցինք ննջել մեր իսկ դափնիների վրա, մոռանալով, որ ավելի հեշտ է չեմպիոն դառնալը, քանը չեմպիոնությունը պահպանելը: Բանակից խուսափումը դարձավ մեզանում ծնողական սերը դրսեւորելու միջոց, երբ ամեն մի ծնող անգամ անհնարինն էր փորձում անել եւ փորձում անել, որպեսզի իր որդին չծառայի բանակում, իսկ նրանք, որոնց մոտ սա չէր ստացվում, մի տեսակ նախանձով սկսեցին նայել «հաջողակներին»:

Աստիճանաբար ադրբեջանական կողմի «ուժեղանալու» համապատկերում մենք, չասենք` սկսեցինք թուլանալ, բայց գոնե չփորձեցինք ավելի ուժեղ դառնալ, ավելի ուժեղ, քան էինք, երբ հաղթեցինք նրանց, մոռանալով, որ նրանց մենք հաղթեցինք, երբ նրանք անհամեմատ ավելի թույլ էին, քան այսօր:

Բայց սա դեռ ամենը չէ: Ինչպես յուրաքանչյուր ոլորտի, այնպես էլ բանակի գործունեության ավելի թափանցիկության արդյունքում` մենք սկսեցինք ավելի հաճախ հրապարակել մեր բանակի թուլությունները, մեր ուղղությամբ կրակոցները, մեր բանակում տեղի ունեցած մահերի մանրամասն նկարագրերը: Հասարակությունը, բնականաբար, ավելի զգուշացավ սեփական զավակին բանակ ուղարկելիս, քանի որ այնտեղ մեզ վրա կրակում են, մեզ սպանում են, մեզ վրա հարձակվում են: Կարո՞ղ էր արդյոք Հայաստանը մտածել ու իրագործել նման քաղաքականություն, իհարկե ոչ, իսկ կարո՞ղ է սա լինել ադրբեջանական` սեփական զինվորներին ու ժողովրդին «ուժեղացնելու» քաղաքականության մի մասը, անշուշտ կարող է: Ուրեմն ո՞ւմ քաղաքականության իրագործողներն ենք մենք այսօր դարձել…Իհարկե, սա չի նշանակում, որ բանակի գործունեությունը պետք է առաջների նման ոչ թափանցիկ դառնա, բայց սա նշանակում է, որ բանակում ծառայող զինվորները չպետք է ունենան սեփական հեռախոսներն ու այդ թվում այդ հեռախոսներից ամեն օր, օրը մի քանի անգամ Ֆեյսբուք մտնելու, այնտեղ ոչ վերահսկվող գրառումներ կատարելու հնարավորություն: Բանակն առանձնահատուկ է հենց իր վերահսկողության լծակներով, ու եթե դրանք չեն գործում, կամ գործում են ոչ լիարժեք, ուրեմն մենք թուլանում ենք:

Դատելով վերջին օրերի լրահոսից, մեզ վրա հարձակվել են` այդ հարձակումն, ընդ որում, երկար տարիներ մշակելով: Չկա մի օր, որ մենք չլսենք մեզ վրա կրակոցների մասին: Փառք Աստծո մեր զոհերի մասին տեղեկություններն ամենօրյա չեն, չնայած` հաճախ են: Էլ ինչպե՞ս է լինում պատերազմը, եթե, իհարկե, բոլոր այն աղբյուրները, որոնք տեղեկացնում են նոր կրակոցների մասին, իրազեկ են: Հակառակի նախադեպերը, նկատենք, եւս կան: Ուրեմն կամ` «կրակում են, սպանում են, էլի զոհեր» խորագրերով նյութեր հրապարակող ԶԼՄ-ները ճիշտ են ասում, կամ` ոչ: Եթե ոչ, ուրեմն ո՞վ եւ ինչո՞ւ է նրանց իրավունք տվել` հասարակությանը պարտվողի հոգեբանություն սերմանելու, վախի մթնոլորտ տարածելու: Իսկ եթե նրանք ճիշտ են ասում, ուրեմն մենք պատերազմի մեջ ենք:

Բայց, եթե այդպես է, ապա ի՞նչ ենք մենք` առողջ ու ուժեղ տղամարդիկ այստեղ անում…

Քեռուս ընկերը Բոռին մեկ այլ բան էլ էր սովորեցնում` բացի հաղթելուց: Նա շանը սովորեցնում էր ամեն մեկի ձեռքից հաց չվերցնել: Օրինակ, հիշում եմ, նա քեռուս խնդրեց, որպեսզի մի քանի օր շարունակ Բոռին միս ցույց տա, բայց, երբ շունը մոտենա վերցնելու, խփի նրան: Արդյունք տվեց. Բոռը հաց վերցնում էր միայն իր տիրոջից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՈՏԵՑՄԱՆ ԽՆԴԻՐ

Հաջորդ գրառումը

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ՏՈՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ՏՈՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական