Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՏԵՑՄԱՆ ԽՆԴԻՐ

01/08/2014
- 01 Օգոստոսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եթե ես լինեի Երեւանում որեւէ տեխնիկայի կամ ավտոմեքենաների խանութի տնօրեն, ապա հիշյալ բիզնեսից բացի կհիմնադրեի եւս մեկը` ուղեւորափոխադրումներ Ռուսաստանի Դաշնություն: Նախ, հատկապես ամառային այս սեզոնին, ավտոբուսներով ուղեւորափոխադրումները ռուսական քաղաքներ բավականին եկամտաբեր բիզնես են, ի տարբերություն, օրինակ, նույն այս սեզոնին, տեխնիկայի խանութի բիզնեսի: Բացի սրանից, ամռանը Ռուսաստան աշխատելու գնացողները ձմռանը լինելու են իմ հավանական հաճախորդները, քանի որ նրանցից շատերը Ռուսաստան գնում է հենց այդ նպատակով, որպեսզի սեզոնի ավարտին գան ու տունը լցնեն նորագույն տեխնիկայով, կամ թանկարժեք մեքենաներով, որոնց պակասը, եթե նկատել եք, մեր գյուղերում չկա:

Առհասարակ մեր գյուղական համայնքներում մարդկանց, առավելաբար` տղամարդկանց զբաղվածությունը լինում է երկու տեսակի: Նրանք, ովքեր խոպանի սեզոնին ոչ մի տեղ չեն գնում, փոխարենը պետությունից վարկ են վերցնում` սեփական տնտեսությունը զարգացնելու նպատակով: Եւ նրանք, ովքեր ողջ տարին, դրա մեծ մասը դրսում են, այնտեղից ամեն ամիս փող են ուղարկում, իսկ ձմռանն էլ մի քանի օրով գալիս տուն, մեքենա ու տեխնիկական ապրանքներ գնելու, կնոջն ու երեխաներին տեսնելու, հարազատների գերազմաններին այցելելու նպատակով, զուտ: Ընդ որում, նրանք, ովքեր վարկ են վերցնում, ըստ էության` գումարի տնօրինման հարցում էականորեն չեն տարբերվում խոպանչիներից: Այսինքն, եթե խոպանչու համար իր աշխատած գումարը սեփական տունը այդ օրը լցնելու միջոց է, ապա վարկառուները եւս վարկի գումարը դիտարկում են ոչ թե եկամուտները մեծացնելու հնարավորություն, այլ այդ օրը լավ ապրելու միջոց: Սա` ընդհանուր առմամբ:

Մինչդեռ աշխարհն այսօր բոլորովին այլ հնարավորություններ է տալիս, եւ բավականին փոխվել է: Այլեւս հարուստ ու հաջողակ է համարվում ոչ թե նա, ով թանկարժեք մեքենա ունի ու տեխնիկապես հարուստ տուն, այլ նա, ով երբեք չի գանգատվում փողի բացակայությունից: Օրինակ, վերադառնալով խոպանից` հայ տղամարդը ոչ թե ողջ վաստակած գումարը ծախսում է ապրանք գնելու համար, ու մի քանի շաբաթից պարտքով նորից գնում` արտագնա աշխատանքի, այլ այդ գումարը ներդնում է որեւէ գործի, կամ գործարքի մեջ, ինչը նրա համար ապահովում է երաշխավորված եկամուտ: Սա կարող է լինել ինչպես գյուղական, թաղային փոքրիկ խանութը, կոշկակարի կամ կահույքի արհեստանոցը, վարսավիրանոցը, արտելը, փափուկ խաղալիքների կարման արտադրամասը, …այնպես էլ ֆոնդային բորսաներում ներդրումը: Նման որեւէ պարագայում ներդնողը կունենա ամսական եկամուտներ, ընդ որում, արհեստանոցի հիմնադրման պարագայում, այն կարող է վերածվել ընտանեկան բիզնեսի` աշխատատեղերով ապահովելով տվյալ մարդու ընտանիքի անդամներին նաեւ:

Ֆինանսական գրագիտությա՞ն հարց է սա, անշուշտ, բայց նաեւ մոտեցման խնդիր է: Ինչպես օրինակ, բողոքելու պարագայում: Գաղտնիք չէ, որ այն երկրները, որոնց քաղաքացիները շարունակ բողոքում են, աղքատ երկրներ են, գոնե սեփական քաղաքացիների համար բարեկեցիկ ապրելու հնարավորությունների ստեղծման գաղափարների առումով: Բայց, միեւնույն ժամանակ, երկրները, որտեղ մարդիկ կարողանում են բողոքել, ժողովրդավարական երկրներ են, եթե, իհարկե, բողոքը չի դառնում ազգային կենսակերպի անքակտելի մաս: Օրինակ, բնակելի շենքերից մեկում, քաղաքապետարանի ու համայնքապետարանի, «Ջրմուղի» թերացման հետեւանքով, պայթում են ջրի խողովակները, բնակարանները լցվում են ջրով: Սա բողոքելու հի՞մք է, անշուշտ, հետեւաբար, կարո՞ղ է արդյոք այս շենքում բնակվող քաղաքացին ասել, թե` «Էս ինչ երկիր ա, տունս ջրի մեջ կորել է, ոչ մեկի հեչ պետքը չի, երեխաներս ջրի մեջ կորան»: Անշուշտ կարող է: Իսկ կարո՞ղ է արդյոք նույն շենքի մեկ այլ բնակիչ, նույն իրադարձության կապակցությամբ, ասել. «Ամբողջ խոհանոցս ջրի մեջ է, նոր վերանորոգված սալիկները պոկվում են… ամբողջը խոնավություն է, ավազ, բետոն…. Մեկ էլ տեսնեմ փոքրիկ տղաս իր խաղալիք բահերով եկել է, որ` «ավազ խաղա»»: Իհարկե կարող է: Առաջին պարագայում մենք, ինչպես միշտ, չեք սիրում «այս երկիրը», երկրորդ պարագայում մենք սկսում ենք ժպտալ:

Մոտեցման խնդիր է:

Նախորդ գրառումը

ԲԱԳԱՐԱՆՈՒՄ ՉԵՆ ՀԻՇՈՒՄ, ԹԵ ԵՐԲ Է ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ԾՈՐԱԿԻՑ ՋՈՒՐ ՀՈՍԵԼ

Հաջորդ գրառումը

ՇԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՇԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Լրահոս

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը,...

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026

Մինչ Հայաստանում տեղի էր ունենում ընդդիմության նկատմամբ կատարյալ «բեսպրեդելը», աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն ստիպում են մտածել այն...

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ: «Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ`...

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

23/07/2026

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական