Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՂԵՏ

01/08/2014
- 01 Օգոստոսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Այս հոդվածն ինձ առաջարկել են գրել իմ ղազախ բնապահպան ընկերներն այն հույսով, որ այս հիմնախնդրին լայն հրապարակայնություն հաղորդելը կօգնի ավելի արագ գտնել փոխադարձ ընդունելի եւ ծայրահեղ անհրաժեշտ որոշումներ: Նրանք էլ առաջարկեցին ինձ սեփական լրագրողական հետաքննություն իրականացնել եւ կատարել արդեն հրապարակված նյութերի վերլուծություն: Հիմնախնդիրը, որը ես շարադրում եմ ստորեւ, համախմբում է Եվրասիական տարածքի երկրները եւ բացատրում է Ղազախստանի ու Ռուսաստանի անհանգստությունները: Սա հիմնախնդիր է, որը կարելի է լուծել միայն Չինաստանի, Ղազախստանի եւ Ռուսաստանի համատեղ ուժերով:

Իրտիշը Եվրասիայի խոշորագույն անդրսահմանային գետն է

Ռեդյարդ Կիպլինգի հայտնի ասույթըՙ «Արեւելքը Արեւելք է, իսկ Արեւմուտքըՙ Արեւմուտք, եւ նրանք երբեք չեմ համատեղվի», բնական ռեսուրսներին, նրանցից գլխավորինՙ քաղցրահամ ջրին միանձնյա տիրելու հնարավորության համար սրված մրցակցային պայքարի պայմաններում, մի անտեսանելի գծով բաժանում է աշխարհի պետությունները նրանց, ում տարածքները գտնվում են գետերի վերին հոսանքներում, եւ բոլոր մյուսներին, որոնք ապրում են ստորին հոսանքների շրջանում…

Փորձագետներն ամենուրեք նշում են լարվածության շեշտակի աճ չլուծված հիմնախնդիրեր ունեցող պետությունների միջեւ անդրսահմանային գետերի եւ ջրամբարների ռացիոնալ օգտագործման հարցերում: Եվ եթե Կենտրոնական Ասիայի պետությունները, հասկանալով կոնսենսուսի հասնելու անհրաժեշտությունը անդրսահմանային ջրամբարների կարգավորման հարցերում, հանգում են ինչ-որ ընդհանուր հայտարարի, ապա իրավիճակը Հարավային եւ Հարավ-Արեւելյան Ասիայում բավական կրիտիկական է: Որոշ երկրներ, կարծես, պատրաստ են մարտի մեջ մտնելու հանուն գետերի: Հնդկաստանն ու Պակիստանը, որոնք երեք անգամ միմյանց դեմ պատերազմել են, հայտնվել են նոր հակամարտության շեմին հանուն ջրային ռեսուրսների: Իսլամաբադը մեղադրում է Դելիին «ջրային ահաբեկչության» մեջՙ անդրսահմանային Ինդոս գետի վրա ՀԷԿ կառուցելու նպատակով ջուր քաշելու համար: Ինչը նշանակում է, որ հարեւան երկրին փորձ է արվում ոռոգման համար ջրից զրկել եւ քայքայել նրա տնտեսությունը: Հնդկաստանին սիմետրիկ պատասխան պատրաստ է տալ Չինաստանը: Բրահմապուտրա եւ Տիբեթի այլ գետերի վրա նրա հիդրոէներգետիկ նախագծերը սպառնում են ջրից զրկել միլիոնավոր հնդիկ գյուղացիների: Նմանատիպ հիմնախնդիր վաղուց հառնել է Լաոսի, Կամբոջայի, Վիետնամի եւ Թայլանդի առջեւ: Նրանք բախվել են ջրի անբավարարության հիմնախնդրին Չինաստանի կողմից Մեկոնգ գետի վրա ՀԷԿ-ի համար ամբարտակների կառուցման հետեւանքով:

Չինաստանի հետ անդրսահամանային գետերի համատեղ ջրօգտագործման հարցերում իր խոչընդոտն ունի նաեւ Ղազախստանը: Աստանան լուրջ անհանգստություն է զգում Պեկինի մի շարք «ջրային նախագծերի» կապակցությամբ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին կարելի է հասկանալ, եթե հաշվի առնենք, որ նրա երկիրը ԱՊՀ-ում զբաղեցնում է վերջին տեղը ջրով ապահովվածության ցուցանիշով: Այնինչ ՉԺՀ-ի ղեկավարությունը խնդիր է դրել արագորեն յուրացնել Արեւմտյան Չինաստանը, որտեղ ավարտվում է ջրանցքի շինարարությունը, որով Իրտիշ գետի վերին հոսանքից ջրերի մի մասը կտեղափոխվի Քարամայի նավթային ավազանի ձեռնարկություններ եւ գյուղատնտեսական հողերի ոռոգման համար: Նախատեսվում է նաեւ ջրի ստացման ծավալների մեծացում անդրսահմանային Իլ գետի վերին հոսքում, որն ապահովում է Բալխաշ լճի ջրերի ներհոսքի 80 տոկոսը: Իլ գետի ջրերի վերցման ծավալների մեծացումը Չինաստանում տարեկան 3,5 խորանարդ կիլոմետրից մինչեւ 5 խորանարդ կիլոմետր կհանգեցնի Բալխաշի ծանծաղեցմանն ու աղակալմանը: Իրտիշն իր հերթին հանդիսանում է Օբիՙ Ռուսաստանի գլխավոր գետերից մեկի խոշորագույն վտակը եւ սնում է Զայսան լիճը Ղազախստանում: Պեկինի ծրագրերի իրականացումը մեծապես կնվազեցնի ջրերի մուտքը Ղազախստանի մի շարք մարզեր, ջրային քաղցի սպառնալիքի առջեւ կկանգնեն Ուստ-Կամենոգորսկ, Սեմիպալատինսկ, Պավլոդար քաղաքները, Իրտիշ-Կարագանդա ջրանցքը, իսկ Իրտիշի մակարդակը ռուսաստանյան Օմսկ քաղաքում կիջնի 60 սանտիմետրով:

Իրտիշի հիմնախնդրի իրավական եւ կազմակերպչական տեսանկյունների մասին

1990-ական թթ. սկզբին Ռուսաստանի Դաշնության եւ Ղազախստանի Հանրապետության միջեւ ստորագրվել է միջկառավարական համաձայնագիր անդրսահամանային ջրային օբյեկտների համատեղ օգտագործման եւ պահպանության մասին եւ ստեղծվել է ռուսաստանա-ղազախստանյան հանձնաժողով դրանց համատեղ օգտագործման եւ պահպանության համար: 2010թ. ստորագրվել է նոր միջկառավարական համաձայնագիր: Ռուսաստանյան եւ ղազախստանյան մասնագետները Իրտիշի գծով միջազգային նախագծի մշակման համար ներգրավել են ֆրանսիացի գործընկերների: Այն մասին, որ Իրտիշի նոսրացումը սպառնում է ամենալուրջ հիմնախնդիրների հանգեցնել, հայտարարվել է 2010թ. Պավլոդարում անցած միջբուհական հանդիպմանըՙ ղազախստանյան եւ օմսկյան գիտնականների մասնակցությամբ:

Աստանայի նախաձեռնությամբ 2001թ. ՉԺՀ-ի հետ ստորագրվել է անդրսահմանային գետերի օգտագործման եւ պահպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր եւ ստեղծվել է ղազախստանա-չինաստանյան համատեղ հանձնաժողով: 2008թ. անդրսահմանային գետերի ռացիոնալ օգտագործման եւ պահպանության մասին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել նաեւ ՉԺՀ-ն եւ Ռուսաստանը: Այս միջազգային-իրավական փաստաթղթերը, ինչպես պարզվել է, ունեն բազմաթիվ ոչ պարզ եւ երկակի մեկնաբանվող դրույթներ, որոնք թույլ չեն տալիս անցնելու գործնական միջոցառումների չհամաձայնեցված ջրօգտագործումից ստացվող վնասը մեղմելու ուղղությամբ:

Չինաստանի հյուսիս-արեւմտյան շրջանները սրընթաց զարգանում են: Այդ զարգացումը պահանջում է նոր մարդկային, ջրային եւ էներգետիկ ռեսուրսներ: Չինաստանը մտադիր է մոտակա 20 տարում Ղազախստանի հետ սահմանակից շրջաններ տեղափոխել ավելի քան 60 միլիոն մարդ: Այս զարգացման գլխավոր ջրային աղբյուրը լինելու է Սեւ Իրտիշ գետը, որի 681 կմ հոսում է ՉԺՀ-ի տարածքով:

Ղազախստանի համար բացասական հետեւանքները մասնակիորեն մեղմելու նպատակով այստեղ փորձում են մշակել փոխհատուցման միջոցառումներ: Օրինակ, ջրի հոսքը լրացուցիչ կարգավորելու համար առաջարկվում է կառուցել Շուլբինյան ջրամբարի երկրորդ հերթըՙ Ուլբա գետի հոսքը ամբողջովին կանոնավորելու նպատակով (նկատի ունենալով, որ նրա գարնանային վարարման մեծ մասը Օբ գետով գնում է դեպի Սառուցյալ Օվկիանոս): Մտադրություն կա նաեւ Ուլբա գետի վրա ջրամբար կառուցելու եւ այն փոքր գետերի հոսքը կանոնավորելու վերաբերյալ, որոնք իրենց հոսքը չեն հասցնում Իրտիշին: Հսկայական ֆինանսական ծախսեր են անհրաժեշտ մյուս գետերի հունը փոփոխելու համար, ինչը կնպաստեր գոնե մասնակիորեն փոխհատուցելու չստացվող ջրի ծավալները: Ղազախստանյան գիտնականները կարծում են, որ ջրային ռեսուրսների դեֆիցիտի հիմնախնդրի լուծում երկարաժամկետ հեռանկարում կարող էր դառնալ ջրերի մեծ ծավալների փոխանցումը Ռուսաստանից Ղազախստան:

Իրտիշի նոսրացման հիմնախնդիրը մասնագիտական եւ գիտական քննարկումների մակարդակից տեղափոխվել է հասարակական-քաղաքական մակարդակ: 2012թ. Պավլոդարում, որտեղ ամենաշատն են տառապում այս հիմնախնդրից, հավաքվել էին Ղազախստանի ժողովրդադեմոկրատական «Նուռ Օտան» կուսակցության եւ ՌԴ սահմանակից մարզերի «Եդինայա Ռոսիյա» կուսակցության տարածքային բաժանմունքների ներկայացուցիչները: Պավլոդարյան խորհրդակցության մասնակիցներն այն ժամանակ հայտարարեցին, որ Իրտիշի պահպանման հարցը, արդյունաբերական ձեռնարկությունների կողմից գետում ջրի ծավալների կարգավորումը, ջրի մակարդակի անկման սպառնալիքը ՉԺՀ-ում տարածքների զարգացման արդյունքում անհրաժեշտ է քննարկել համատեղ խորհրդարանական հանդիպումներում:

Եթե իրականան մասնագետների կանխատեսումները

Իրտիշի ծանծաղեցման հետեւանքների վերաբերյալ պաշտոնապես հրապարակված կանխատեսումներ չկան: Կան մասնագետների առանձին կանխատեսումներ: Դրանց համաձայն Իրտիշի ավազանում ջրահոսքի նվազեցման պատճառով 2030թ. Ղազախստանում տեղի կունենա էլեկտորէներգիայի արտադրման մակարդակի անկում 25 տոկոսով, իսկ 2050թ.ՙ 40 տոկոսով: 2030թ. սկսած կանխատեսվում է նավագնացության դադարեցում Ղազախստանում: Դարի կեսերին գետի ռեսուրսները կկազմեն միայն երկու երրորդն այն ծավալի, որը կա այսօր: Ռուսաստանյան մեկ միլիոն բնակիչ ունեցող Օմսկ քաղաքում, որի համար Իրտիշը գործնականում հանդիսանում է խմելու ջրի միակ աղբյուրը, ի հայտ կգան շատ լուրջ հիմնախնդիրներ:

Այս հոդվածը գրելու ընթացքում ես կարդացի բազմաթիվ լրագրողների եւ բնապահպանների նյութեր, որոնք փորձել են տեղում դիտարկել գետի նոսրացման հետեւանքները: Ես չեմ վերաշարադրի դրամատիկ, իսկ երբեմն նաեւ աղետալի եզրակացությունները, որոնց հանգել են այդ հետազոտողները: Ցանկության դեպքում դուք ինքներդ, հարգելի ընթերցող, կարող եք ծանոթանալ այդ նյութերին: Ասեմ միայն, որ դա նրանք էին, որոնք առաջինն ահազանգեցին բնապահպանական միջոցառումների արմատական փոփոխության անհրաժեշտության, խստագույն խնայման ռեժիմի եւ քաղաքական որոշումների ընդունման անհրաժեշտության մասին: Ամենագլխավոր եզրակացությունն այն է, որ անհրաժեշտ է եռակողմ համագործակցություն Ղազախստանի, Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ համատեղ որոշումներ գտնելու նպատակով:

Այնինչ, մինչեւ այժմ Ղազախստանիՙ Չինաստանին ուղղված բազմաթիվ նախաձեռնություններն ու կոչերը համատեղ ջրօգտագործաման մասին երկկողմ համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ, արեւելյան հարեւանը ֆորմալ չի մերժել եւ կարծես թե իր գործընկերոջ ըստ էության փաստարկներին էլ ականջալուր է, եւ նույնիսկ ինչ-որ բան խոստանում է, բայց դա հեռավոր հեռանկարում է եւ … միայն բառացի: Իսկ գործնականում, անդրսահմանային գետերի ռացիոնալ համատեղ օգտագործման դրական լուծումից է ուղղակիորեն կախված տարածաշրջանի առանց բացառության բոլոր երկրների սոցիալ-տնտեսական զարգացումը: Երկրների, որոնք շահագրգռված են բարիդրացիական հարաբերությունները ամրապնդելու եւ ինտեգրացիոն գործընթացներն իրականացնելու մեջ: Անտարակույս, անդրսահամային գետերի եւ ջրամբարների վերին հոսքերում գտնվող պետությունների կողմից կոնկրետ եւ գործնական քայլերը մեծ ըմբռնում կստանային բոլորի կողմից:

Մեզ շրջապատող աշխարհը օր օրի ավելի է գլոբալացվում: Այս պայմաններում մարդկությունը պետք է հստակ հասկանա, որ մենքՙ բոլորս, փոխկապակցված ենք: Առանց գործընկերության անհրաժեշտ մակարդակի եւ փոխադարձաբար բավարարող կոմպրոմիսային ուղիների փնտրտուքի չկա ապագա միջպետական հարաբերությունները եւ տնտեսական ինտեգրացիան զարգացնելու ուղղությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷԲՈԼԱՅԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՎՏԱՆԳ ՀՈՆԿՈՆԳՈՒՄ, ԱՆԳԼԻԱՅՈՒՄ, ԱՄՆ-ՈՒՄ: ՀԵՏՈ՞

Հաջորդ գրառումը

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ ԳՐԵԹԵ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ ԳՐԵԹԵ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական