Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԵՄ ԳԻՏԵՐ

25/07/2014
- 25 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Անցեալները «Համլէտ»ի բեմադրութեան ներկայ եղայ ու կրկին ականջներս ու սիրտս ողողեց Դանիմարքայի իշխանի նշանաւոր հարցադրումըՙ «Լինե՞լ, թէ՞ չլինել»…

Հարցում մը, որ թէեւ պատասխան չունի, սակայն ամէն անգամ հնչելուն, կ՛արձագանգէ մարդոց ներաշխարհին մէջ:

Հիմա, բոլոր սուրիահայերը եւ մանաւանդ հալեպահայերը մէկական Համլէտներ դարձած, ճամբաբաժանին շուար կանգնած, լինել, թէ չլինելու երկընտրանքին դէմ, մէկ պատասխան ունիՙ «Չեմ գիտեր»…

Լքե՞լ հարիւարամեայ ծննդավայր հայագաղութը, թէ՞ շարունակել դիմանալ, ի հեճուկս ամէն վայրկեան կեանքի եւ ունեցուածքի սպառնացող վտանգին:

Վերջնական կայք հաստատե՞լ հայրենիքի մէջ, ի հեճուկս տարատեսակ դժուարութեանց, թէ՞ ափ առնել աւելի խոստմնալից, նոր կազմակերպուելու յոյսեր ներշնչող եւրոպական երկիրներ:

Որ որոշումին ալ թեքուիս, անպայման պիտի իյնաս առած քայլդ գնահատողներու եւ քննադատողներու իրարամերժ կարծիքներու յորձանուտին մէջ:

Չունինք առաջնորդող ղեկավարութիւն մը, որ արեւելում տայ, վստահութիւն ներշնչէ ու հողմացրիւ չեղածՙ հօտը առաջնորդէ:

Եթէ նոյնիսկ ունեցած ենք, մենք մեր սեփական տեսակէտին, կամ բարեկամական շրջանակին աւելի հաւատք ընծայած ենք ու գլուխնիս առնելով տարտղնուած ենք:

Մովսէս մը չենք ունցած, որ մեզ տանի դէպի ապահով ու բարօր եզրեր:

Անգլուխ-բազմագլուխ եղած ենք միշտ. իւրաքանչիւրիս մէջ անպայման ղեկավար մը նստած է, բնաւՙ հետեւակ:

Եւ այս նկարագրային գիծըՙ հետեւիլ չսիրելու, չենթարկուելու, անպայման սեփական տեսակէտը առաջ քշելու, պատճառ եղած է, որ յաճախ ձախողութիւններու հանդիպինք, բաժան-բաժան ըլլանք ու գաղութներուն թիւը աւելցնենք, այնքան մը, որ աշխարհի մէջ կրնանք առաջինը հանդիսանալ մեր գաղթօջախներուն տակաւ աճող քանակով:

«Այս կրակէն դուրս ելլենք, ալ ինչ կ՛ուզէ թող ըլլայ»… Ելա՛նք, յետո՞յ:

Երեւանի մէջ երկու տարիէ աւելի անգործ թափառող հալեպահայեր ամէն օր կը հաւաքուին սրճարան մը ու ժամեր կ՛անցընեն խօսելով, խօսելով, գանգատելով, ցաւակցելով, Սուրիոյ վերջին իրադարձութիւնները քննարկելով, յետո՞յ:

Խնայուած գումարները կամաց-կամաց կը հալին: Անգործ նստիլ ու դրամ ծախսել ահաւոր բան է, ու երբ դանակը ոսկորին կը հասնիՙ,- վերջին հազարներն ալ փոշի չդարձած, Շուէտի վիզա գնենք, երթանք, փրկուինք:

Պէյրութն ու Երեւանը ձեւով մը օդակայանի «թրանզիթ»ի սրահներու վերածուած են շատերու համար. քիչ մը դադար, ապաՙ դէպի…

«Թրանզիթ»ի սրահը մշտական կայքի վերածելու որոշումի յանգիլը անպայման պիտի բախի «Չեմ գիտեր»ի պատին, մինչեւ որ…

Կամ անորոշութեան պատը քանդուի, կամ ալ ծննդավայրի պատերազմը վերջ գտնէ:

Իսկՙ վերջ կը գտնէ՞: Չեմ գիտեր:

Հալէպ-Երեւան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱԼԱՅԶԻԱԿԱՆ ՄԻ ՕԴԱՆԱՎ ՆԱԽԸՆՏՐԵՑ ՍԻՐԻԱՅԻ ԵՐԿԻՆՔԸ

Հաջորդ գրառումը

ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՆ Է. «ՀԲԸՄ-Ն ՈՒԺԵՂ Է ԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՅԱԼՈՎ ՈՒ ՆԵՐԿԱՅՈՎ»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՆ Է. «ՀԲԸՄ-Ն ՈՒԺԵՂ Է ԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՅԱԼՈՎ ՈՒ ՆԵՐԿԱՅՈՎ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական